Օրվա լրահոսը
ԲՈՐԲՈՔՎԱԾ ԿՐՔԵՐ
ԲՈՐԲՈՔՎԱԾ ԿՐՔԵՐ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների պահպանության օրինականությունը ստուգող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի արտահերթ նիստում երեկ քննարկվել է հանձնաժողովի ՀԺԿ խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանի նախաձեռնությունը՝ գործով գլխավոր ամբաստանյալին ԱԱՆ մեկուսարանից տեղափոխել ՆԳՆ քննչական մեկուսարան՝ առավել եւս, որ նա ինքն է խոստովանել Ազգային անվտանգության հետ իր որոշակի առնչությունների՝ հանդիպումների եւ համագործակցության մասին։ Առաջարկության հիմնական ընդդիմախոսները ՀՅԴ խմբակցության
Երեկ ԱԺ-ն որոշում ընդունեց Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700- ամյակի կապակցու
ԸՆԴՈՒՆՎԵՑ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Երեկ ԱԺ-ն որոշում ընդունեց Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700- ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին։ ԱԺ-ն որոշեց պատիժը կրելուց ազատել այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատազրկման մինչեւ երեք տարի ժամանակով կամ ազատազրկման հետ չկապված պատիժների։ Պատժի կրումից ազատվում են նաեւ մինչեւ 5 տարի ժամանակով ազատազրկման դատապարտված այն անձինք, ովքեր. ա) Հայրենական մեծ պատերազմի,
Այս կոչով դիմեց ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվողներին, որոնք աղմու
«Հայտարարություն անողներին հարգե՛նք» Այս կոչով դիմեց ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվողներին, որոնք աղմուկով եւ ծիծաղով էին արձագանքում նստաշրջանի վերջին հայտարարություններից շատերին։ Սակայն ինչպե՞ս կարելի էր անվրդով լսել, ասենք, Ռուբեն Գեւորգյանի (Անդրանիկ Մարգարյանի կեսդարյա հոբելյանին համընկած) հայտարարության այն տողերը, թե վարչապետը պիտի լինի անհատականություն, «ռազմաշունչ նվիրյալ եւ ճակատագրակա՛ն»։ Պատգամավորը նաեւ հավելեց. «Հետաքրքիր է,
Հունիսի 5-ին Սիսիանի առաջին ատյանի դատարանում փաստաբան Հրաչ Հակոբյանին ծեծի են ենթարկել:
ԻՍԿ Ո՞Վ Է ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՇԱՀԵՐԸ Հունիսի 5-ին Սիսիանի առաջին ատյանի դատարանում փաստաբան Հրաչ Հակոբյանին ծեծի են ենթարկել: Նույն օրը Սիսիանի ՆԳ բաժանմունքում տված իր բացատրության մեջ Հայ փաստաբանների միջազգային միության փաստաբան Հրաչ Հակոբյանը պատմել է, որ իր պաշտպանյալ Ամալյա Խուդավերդյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստին միջանցքում սպասելիս նույն գործով տուժող Հենրիկ Դավթյանը «իրեն հայտնի
Վլադիմիր
«ԵՍ ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԱՐԱՆԱԼՈՒՑ» Վլադիմիր Գասպարյանի հետ մեր զրույցը սկսվեց, բնականաբար, նրա հետախուզման մեջ լինել-չլինելու հարցից։ Պրն Գասպարյանը ցույց տվեց Ղրիմի Հանրապետության դատախազի որոշումը՝ իր դեմ ապօրինի սեփականացման համար հարուցված գործի փակման մասին եւ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Օպերատիվ ինֆորմացիայի գլխավոր վարչության տեղեկանքն այն մասին, որ գործը հանցակազմի բացակայության պատճառով փակվել է 2000թ. ապրիլի 17-ին
ԼՊՈՒՏՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԻԱՑՆԵԼ
ԼՊՈՒՏՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԻԱՑՆԵԼ Օխրիդում (Մակեդոնիա) շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի երկրորդ անհատական առաջնությունը, որտեղ իր բարձր խաղամակարդակով գերազանց է հանդես գալիս Հայաստանի թիմի անդամ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ 9-րդ տուրում նա միավորը բաժանեց ռուսաստանցի Պոնոմարյովի հետ եւ 6,0 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը։ Իսկ առաջատարը հոլանդացի Լյուկ վան Վելլին է, որն իր անվան դիմաց գրանցել
ՀԱՍՑԵԱՏՈՒՆ՝ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ Է
ՀԱՍՑԵԱՏՈՒՆ՝ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ Է Վերջերս՝ առաջին հրատարակությունից 11 տարի անց, վերահրատարակվեց մեծ գիտնական, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի «Վազգենիկը, լուսեղեն դինոզավրը եւ այլմոլորակայինները» խորագրով գիտահանրամատչելի պատմվածքների ժողովածուն։ Նրա համակիրների մի խումբ կազմակերպել էր այդ գրքի շնորհանդեսը, որին մասնակցեցին նաեւ քաղաքական եւ հասարակական գործիչներ։ Տարբեր քաղաքական նախապատվություններ ունեցող այդ մարդկանց միավորել էր ավագ ընկերոջը հարգանքի տուրք մատուցելու անսպառ
Ա. ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ ԾԵՐԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ
Ա. ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ ԾԵՐԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ Մայրաքաղաքի 4-րդ գյուղի ծերանոցը գոյություն ունի դեռ խորհրդային ժամանակներից։ Այսօր այն իր պատերի ներքո հյուրընկալել է 230-ից ավելի ծերերի (հիմնականում՝ գաղթականների)։ Կիրակի օրը ծերանոցի բնակիչների հյուրը երգչուհի Արաքսի Վարդերեսյանն էր։ Հայրենիք այցելությունների ժամանակ երգչուհին բարեգործությամբ է հանդես գալիս։ Այս անգամ Ա. Վարդերեսյանն իր ուխտը՝ 3 գառ, մատաղ արեց ծերանոցի բնակիչներին
ԳՅՈՒՂԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ Է ՊԵՏՔ
ԳՅՈՒՂԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ Է ՊԵՏՔ Էջմիածնի շրջանի Գայ գյուղում 1988-ից փակվել է մանկապարտեզը եւ մինչեւ օրս չի գործում։ Գյուղը շատ հին պատմություն ունի. այն ստեղծվել է 1827թ., երբ Թուրքմենչայի պայմանագրով, Գրիբոյեդովի հետ Խոյի Սալմաստ գավառից մի խումբ մարդիկ եկել եւ բնակություն են հաստատել այդտեղ։ Գյուղը սկզբում ունեցել է 300, իսկ հիմա՝ 1400 բնակիչ, 100 երեխա մանկապարտեզային
ԶՈՒՐ ՋԱՆՔԵՐ
ԶՈՒՐ ՋԱՆՔԵՐ Հայաստանի ու Ադրբեջանի համագործակցության ուղղությամբ Եվրախորհրդի ջանքերն առանձնապես մեծ արդյունավետությամբ չեն փայլում՝ թեեւ այս սուրբ նպատակի համար Եվրոպան ֆինանսներ չի խնայում։ Արդեն գրել էինք, որ չնայած ՀՀ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի հուզիչ ճառին՝ կրթության, գիտության ու մշակույթի բնագավառներում համագործակցության կարեւորության մասին, ինչը, ըստ նախարարի, նաեւ կոնֆլիկտի կարգավորմանը կնպաստի, Ադրբեջանի կրթության նախարարը բացառել է
«ՍԱ ԲԱՑԱՐՁԱԿ ՆՈՐ ԱԿՑԻԱ Է»
«ՍԱ ԲԱՑԱՐՁԱԿ ՆՈՐ ԱԿՑԻԱ Է» ՀՀ Դեմոկրատական կուսակցությունը ուղղակիորեն դեմ է Հայաստանում կատարվող սեփականաշնորհման բոլոր գործընթացներին։ Եվ սեփականաշնորհման ցանկում որեւէ նորություն կամ փոփոխություն նկատելու դեպքում անմիջապես դիմում է լրատվամիջոցներին, կարծես, ցանկանալով նախապես առնել սպասվող «վտանգի» առաջը։ ՀԴԿ-ին այս հարցում նեցուկ են լինում 20-ից ավելի կուսակցություններ, որոնք որպես մի ամբողջական կոմպանիա, ունեն նույն նպատակն ու դիրքորոշումը։
ՊԱՅՔԱՐ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ
ՊԱՅՔԱՐ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ Երեկ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մայքլ Լեմոնի եւ ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանի կողմից ստորագրվեց թմրանյութի վերահսկման եւ իրավապաշտպանության բնագավառում ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին տեխնիկական օգնություն ցույց տալու վերաբերյալ համաձայնագիր։ «Տեխնիկական օգնություն» ծրագրի շրջանակներում կկահավորվի Հայաստանում անկախ փորձագիտական լաբորատորիան, կստեղծվի միջգերատեսչական (իրավապահ մարմինների) համակարգչային ցանց, հիմնարկների պաշտպանական համակարգ (մետաղորսիչ սարքեր
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔ
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան Ափի տեղական մարմինը ստանձնել է Գյումրիի Աբովյան փողոցի N 121 բնակելի շենքի վերականգնման ծրագիրը: Աբովյան փողոցի N 121 բնակելի շենքը գտնվում է Գյումրիի «Կումայրի» պատմամշակութային արգելոցի տարածքում, Սուրբ Նշան եկեղեցու հարեւանությամբ: Այն կառուցվել է 19-րդ դարի վերջին եւ մոտ քսան տարի ծառայել որպես օրիորդաց տուն: Հետագայում
Սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը Բելֆաստում ավարտվեց կուբացիների հաղթարշավով։
Կուբացիների բացահայտ առավելությամբ Սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը Բելֆաստում ավարտվեց կուբացիների հաղթարշավով։ Տասներկու քաշային կարգերից յոթում չեմպիոնի կոչումը նվաճեցին հենց այդ երկրի ներկայացուցիչները։ Հավանաբար, այս անգամ կազմակերպիչները հաշվի էին առել 1999թ. Հյուսթոնում (ԱՄՆ) կայացած նախորդ առաջնության սկանդալային իրադարձությունները, երբ բացահայտ կողմնակալ մրցավարության պատճառով Կուբայի հավաքականը բոյկոտեց եզրափակիչ մրցաշարը եւ ամբողջ կազմով ցուցադրաբար լքեց դահլիճը։ 67 կգ՝
Չէ, ինչ ուզում եք ասեք՝ շատ «ծանրանաֆաս» ազգ ենք։ Սպիտակի մեջ սեւ փնտրող, մեր լուրջ ու տառապյալ կերպ
Մեր սեւ սիրտ՝ ձեր պուտ-պուտ վարտիք Չէ, ինչ ուզում եք ասեք՝ շատ «ծանրանաֆաս» ազգ ենք։ Սպիտակի մեջ սեւ փնտրող, մեր լուրջ ու տառապյալ կերպին գերի դարձած, մեր հոգնատանջությունը դրոշ դարձրած, մեր կրած ցավն ու տառապանքը մազոխիստի պես սիրող ու տեղին-անտեղի հիշող ազգ ենք։ Հիմա ազգիս ազգայնականները բորբոքված կընդդիմանան՝ էլի էս «Առավոտը» ապազգային բաներ է գրում,
Սեֆեւյանների
ԼԱՋՎԱՐԴ ԳՄԲԵԹՆԵՐԸ ՍՊԱՀԱՆԻ Սեֆեւյանների շքեղաշուք մայրաքաղաքը հյուրընկալեց հայ արվեստագետներին, որոնք հինգշաբթի, հունիսի 7-ին մեկնել էին Իրան՝ ցուցահանդեսի։ Նոր Ջուղայում երեք օր հիանալով իրանական եւ հայկական ճարտարապետական հուշարձաններով, նրանք վերադարձան Թեհրան։ Կես տարվա նախապատրաստական աշխատանքից հետո, ի վերջո, երկուշաբթի՝ հունիսի 11-ին Իրանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Հայաստանի ժամանակակից արվեստի ցուցահանդես։ Իրանահայ մոդեռնիստների աշխատանքների ցուցահանդեսը ընդլայնում է
Կիսատ-պռատ օր
«Հոկտեմբերի 27» քրգործի դատավարությունը երեկ սկսվեց ամբաստանյալ Կարեն Հունանյանի պաշտպան Համլետ Ստեփանյանի՝ իր պաշտպանյալից հրաժարվելով։ Դատավոր Ս. Ուզունյանը փաստաբանին հիշեցրեց կարգը. այն է՝ ամբաստանյալը պիտի հրաժարվի եւ ոչ թե՝ պաշտպանը։ Ամբաստանյալը հրաժարվեց եւ գտնում էր, որ ինքնուրույն կարող է պաշտպանվել։ Նա ասաց, որ «Փաստաբանները ենթակա են զինդատախազության ճնշումներին», իսկ երբ փաստաբանները, մասնավորապես իր պաշտպան Հ.
Հարցազրույց
ՈՎ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԽՈՍԵԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ Հարցազրույց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի հետ -Ինչպե՞ս եք վերաբերվում այն խոսակցություններին, որոնք առնչվում են ղարաբաղյան տարածքների փոխզիջման խնդրին, բանակցություններին։ – Ի սկզբանե ասեմ, որ Ղարաբաղի կարգավորման գործընթացը դեռ գտնվում է վտանգավոր փուլում։ Շատ քաղաքական ուժեր Ժնեւի բանակցությունների հետաձգման լուրն առնելով՝ գտնում են, որ մտահոգվելու հարց չկա։
«Ես մի բան հասկացա. այն, որ ոչ մի բան չգիտեմ»:
Հասկանալու պրոցեսի սկիզբը «Ես մի բան հասկացա. այն, որ ոչ մի բան չգիտեմ»: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատի նախագահ Արման Մկրտումյանն այսպես արձագանքեց Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանի ելույթին, որն արժեթղթերի ոլորտը կարգավորող օրենսդրության մասին էր։ Ուստի, իրավաբանների համար կազմակերպված սեմինարի նշանակությունը վիճարկման ենթակա չէ։ Սակայն միայն սեմինարի սկզբում էր, որ դատավորները, դատախազները եւ
Հարցազրույց կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ինստիտուտի կոմերցիոն գծով փոխտնօրեն Վլադիմիր Գ
ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԱՊՕՐԻՆԻ ԷՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՒՄ Հարցազրույց կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ինստիտուտի կոմերցիոն գծով փոխտնօրեն Վլադիմիր Գասպարյանի (Շեւյով) հետ։ -Դուք պնդում եք, որ դեմ եք ինստիտուտի սեփականաշնորհմանը։ -Այո՛։ Սկզբում, երբ եկա ինստիտուտ, ինձ ասացին, որ այն սեփականաշնորհվում է, հանդիպեցի կոլեկտիվի հետ, լսեցի նրանց, առաջարկեցի համագործակցության իմ տարբերակները։ Ամենասկզբում կոլեկտիվի հետ եղել է այդ խոսակցությունը։ Բայց հետո իմացա, որ
ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ
ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ Երեկ Հայաստանի խորհրդարանում հայտնված ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը բավական վերապահությամբ պատասխանեց լրագրողների այն հարցին, թե արդյոք ինքը ծանո՞թ է Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, այսպես կոչված, փարիզյան սկզբունքներին. «Ուզում եմ հավատալ, որ ծանոթ եմ»։ Այն հարցին, թե ընդունելի՞ է համարում այդ սկզբունքները, թե՞ ոչ, պրն Ղուկասյանը պատասխանեց. «Այսօր չէի ուզենա խոսել այդ մասին,
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է Սկսված է «Մարս» ՓԲԸ-ի մասնավորեցման գործընթացը։ Քաղաքականությունը կմիջամտի այս ձեռնարկության մասնավորեցմանը եւս։ Մինչ այժմ կատարված քայլերը արդեն որոշ հարցեր են ծնում։ «Մարսի» տնօրեն Ստեփան Դեմիրճյանը պատասխանելով մեր հարցերին մասնավորապես ասաց, որ «Մարսի» վերաբերյալ, ըստ էության, եղել է մեկ առաջարկ՝ կոլեկտիվի առաջարկը, որը վերաբերում է ե՛ւ ամբողջ գործարանին ե՛ւ նրա մի մասին։ Որեւէ
ՇԱՆՏԱԺԸ՝ ՈՐՊԵՍ ԳՈՐԾ «ԹԽԵԼՈՒ» ՄԻՋՈՑ
ՇԱՆՏԱԺԸ՝ ՈՐՊԵՍ ԳՈՐԾ «ԹԽԵԼՈՒ» ՄԻՋՈՑ «Առավոտին» հայտնի դարձավ, որ օրեր առաջ հայտնած այն մտավախությունը, թե «Օգոստոսի» նախկին աշխատակիցների աշխատանքային պայմանագրերն ու հասցեները պահանջած ստուգողները փորձելու են վերջիններիս միջոցով գործ «թխել» գործակալության դեմ, ցավոք, իրականություն է դառնում։ Մեր տեղեկությունների համաձայն, ստուգողներին հաջողվել է գտնել գործակալության՝ ժամանակին աշխատանքից հեռացված աշխատակից Սարգիս Մնացյանին, որը հանձն է առել գործակալությունում
ՌԴ Պետական դումայի նախագահ Գենադի Սելեզնյովը կիրակի օրը Մոսկվա մեկնելուց առաջ Հայաստանի խորհրդարանու
«Պահպանում ենք արտաքին սահմանները» ՌԴ Պետական դումայի նախագահ Գենադի Սելեզնյովը կիրակի օրը Մոսկվա մեկնելուց առաջ Հայաստանի խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց մի քանի հարցերի։ «Հոկտեմբերի 27»-ից մի քանի օր անց, այն ժամանակ դեռեւս ՌԴ վարչապետ Վլ. Պուտինը հայտարարեց, թե Հայաստանի խորհրդարանում սպանվել են ռուսական ուղղվածության պետական եւ քաղաքական գործիչներ։ «Առավոտին» հետաքրքրում էր, թե «Հոկտեմբերի
ՀՀԿ
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ» ՁԵՐ ՀԱՄԱԽՈՀԸ ՉԷ» ՀՀԿ 6-րդ համագումարը եւս հակված չէր առավել սրել կամ կոնկրետացնել իրավիճակը։ Կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի խոսքում տեղ-տեղ տպավորություն էր ստեղծվում, թե այ-այ հենց հիմա վարչապետը կասի իր վճռական խոսքը։ Սակայն սահուն անցումները հերթական անգամ հիասթափեցնում էին։ «Միասնություն» դաշինքի մասով խիստ նմանվում էին ՀՀԿ եւ ՀԺԿ նախագահների զեկուցումները։ Դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները
Հենց
ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ԿՏԵՂԱՓՈԽԵ՞Ն ԱԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ Հենց այն պահից, երբ Նաիրի Հունանյանը ցուցմունք տվեց իր եւ ԱԱՆ-ի սերտ առնչությունների մասին, դատավարությանը հետեւողները, մեղմ ասած, տարօրինակ գնահատեցին այն իրողությունը, որ ԱԱՆ գործակալն այժմ պահվում է նույն գերատեսչության մեկուսարանում։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները Նաիրի Հունանյանին ԱԱՆ մեկուսարանում պահելը պատճառաբանեցին այն հանգամանքով, որ այլ մեկուսարաններում դժվար կլինի ապահովել նրա անվտանգությունը՝ հանցագործ
Ղարաբաղյան
ՎԵՐՋՆԱԳԻԾ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման գործընթացը կարծես թե մոտենում է վերջնագծին։ Դա հասկանալի դարձավ քիուեսթյան եւ նույնիսկ փարիզյան հանդիպումներից առաջ։ Փետրվարին Ալիեւ-Քոչարյան հերթական հանդիպման նախօրեին ադրբեջանական, այնուհետեւ հայկական մամուլը վերջապես տպագրեց եռանախագահող երկրների կողմից՝ հակամարտության կարգավորման մինչ այժմ երբեւէ ներկայացված տարբերակները։ Եվ ադրբեջանական, եւ հայկական կողմում հնչեցին հավաստիացումներ, թե հրապարակված տարբերակները այժմ բանակցությունների սեղանին չեն, սակայն
ՁՄՌԱՆ ՕՐԵՐԻՑ ՄԵԿԸ
ՁՄՌԱՆ ՕՐԵՐԻՑ ՄԵԿԸ Ձմռան կարճ ցերեկները շատ երկար էին թվում։ Պարապը ձանձրույթ էր բերում, օրերը միանման էին, մռայլ։ Չգիտեմ թե ինչու՝ ձմռան այդ օրը մնաց իմ հիշողության մեջ։ Ձյուն էր գալիս՝ խոշոր, ճերմակ փաթիլներով։ Դիզվող ճերմակը ճնշում-ճզմում էր։ Ամեն ինչ համրացել-սեղմվել էր այդ փափուկ ծանրության տակ։ Ամայի գյուղամիջում երկուսով էինք՝ ես ու ընկերս։ Որոշեցինք փոքր-ինչ
ԹԵՐՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈԳՍԵՐ
ԹԵՐՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈԳՍԵՐ Մեր ավանդական կուսակցություններից ամեն մեկն ունեցել է իր գրողները, որոնց տեր է կանգնել նյութապես եւ բարոյապես։ Ամենաշատն ունեցել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որը եւ ամենաշատն է ծախսի տակ ընկել։ Տաղանդավորների տոկոսը պետք է հաշվի առնել կուսակցության գրող եւ ոչ գրող անդամների քանակի համեմատությամբ, թեեւ, ի վերջո, բոլորն էլ ազգին են պատկանում, չնայած մշակութային
Թերեզա Սիմոնյանը սիրում է Լոս Անջելեսի կյանքը, բայց Նորթրիջի թենիսիստուհին հնարավոր է վերադառնա հարա
Վինս Կովալիկ. «Ամերիկյան երազանք» Թերեզա Սիմոնյանը սիրում է Լոս Անջելեսի կյանքը, բայց Նորթրիջի թենիսիստուհին հնարավոր է վերադառնա հարազատ Հայաստան։ Թերեզա Սիմոնյանը սիրում է Լոս Անջելեսը, դասական ռոքը եւ, իհարկե, թենիսը։ Բայց նա սիրում է նաեւ իր հարազատ Հայաստանը եւ 18 ամսվա բացակայությունից հետո պատրաստվում է Հարավային Կալիֆոռնիայից տուն վերադառնալ։ Եվ հենց այս երկընտրանքն է հուզում