Օրվա լրահոսը

ԲՈՅԿՈՏ «ՀԱՅԼՈՒՐԻՆ»

ԲՈՅԿՈՏ «ՀԱՅԼՈՒՐԻՆ» ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի ընտրական շտաբը հաղորդում է, որ սկսած ս/թ հունվարի 24-ից պաշտոնապես բոյկոտում է Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագիրը եւ դադարեցնում է նրա հետ լրատվական համագործակցությունը։ Ա. Գեղամյանի նախընտրական շտաբի սույն որոշումը պայմանավորված է թեկնածուներից մեկի՝ գործող նախագահի ընտրարշավի՝ «Հայլուր» ծրագրի ակնհայտ կողմնակալ լուսաբանման, ընդդիմադիրների հաղորդումների միտումնավոր աղավաղման եւ ձեւական հավասարության

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾՎԵԼ»

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾՎԵԼ» Հարցազրույց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանի հետ Այս հարցազրույցը հետաձգվեց ՀՀ նախագահի Գերմանիա եւ ՌԴ կատարած պաշտոնական այցերի պատճառով. սակայն թեման ժամանակավրեպ չդարձավ: Տիգրան Նաղդալյանի սպանության շուրջ շահարկումները, որոնց սկզբնավորողը եղել է «Հ1»-ը իր «վհուկների որսով» եւ ընդդիմադիր մամուլին տրվող ցուցումներով, թե որ վարկածները քննարկի, որը՝ ոչ, անցնող օրերին

«Նպատակային» խախտումներ

«Նպատակային» խախտումներ Գեղարքունիքի մարզում, պարզվում է, նախընտրական քարոզարշավի եւ Ընտրական օրենսգրքի նորմերը խախտվում են գրեթե ամեն քայլափոխի։ Վարդենիսցիներն իրենց ծանոթ-բարեկամներից տեղեկացել են եւ «Առավոտին» էլ հայտնեցին, որ «Մարզպետը բոլոր հիմնարկների պետերին հրավիրել է խորհրդակցության եւ բոլորին հորդորել հավաքվել, դիմավորել այդ մարդկանց (գործող նախագահի թիմին)»։ Պետական տարբեր օղակների ղեկավարներ գործող նախագահին շատ սիրելուց անգամ իրենց ենթակաների

ԱՆՍԽԱԼԱԿԱՆԸ

ԱՆՍԽԱԼԱԿԱՆԸ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի համար թերեւս ակնհայտն էլ անհնարին կարող է լինել. ըստ այդմ՝ չեն եղել «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» եթերազրկման առթիվ միջազգային տարբեր կառույցների բացասական գնահատականներ, քարոզարշավից դուրս քաղաքական գովազդ չի իրականացվել եւ այլն: – Ազգային հանձնաժողովը նաեւ վերահսկող եւ կարգավորող մարմին է, ուստի պետք է արձագանքեր բողոքներին, որ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ Օր 4-րդ Երեկ Արամ Սարգսյանի քաղաքական գովազդի ընթացքում ցուցադրվեցին կադրեր Հայաստանի վարչապետ եղած ժամանակ նրա եւ Պուտինի հանդիպումից: Այժմ իշխանամետները, որ համառորեն պնդում էին, թե նման հանդիպում չի եղել, ստիպված պիտի լինեն համոզել, թե այս տեսաերիզն էլ է մոնտաժված: Մեծամեծները սակայն առայժմ ավելի ակտիվորեն նպաստում են Արտաշես Գեղամյանի քարոզարշավին: Ճիշտ է՝ ակամա: Մինչ

ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ Ռուսական մամուլում դեռ 2002-ի վերջին աստղագուշակները փորձել են կանխատեսել, թե ինչպիսին է լինելու 2003-ը ԱՊՀ երկրների նախագահների համար: Ըստ այդմ, աստղագուշակները Ձիու տարում ծնված ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին հուշում, բայց չեն պարտադրում հետեւյալը. «Ըստ ամենայնի, հեշտ ժամանակներ չեն սպասվում: 2003-ին խիստ ցավոտ կլինի հրաժեշտ տալ նախագահական շատ հույսերի: Ու թեեւ Հայաստանում

ՊՐԻՄԱԿՈՎԻ ՄՈՏ. ՀԱՐՑՄՈՒՆՔԻՑ 14 ՏԱՐԻ ԱՆՑ

ՊՐԻՄԱԿՈՎԻ ՄՈՏ. ՀԱՐՑՄՈՒՆՔԻՑ 14 ՏԱՐԻ ԱՆՑ Ռուս հայտնի քաղաքական գործիչ Եվգենի Պրիմակովը 1999թ. լույս տեսած իր «Մեծ քաղաքականության տարիները» գրքում անդրադարձ է կատարում Հայաստանին, ԼՂՀ կոնֆլիկտին: Նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորման խաղաղ գործընթացը կարելի էր բաժանել երեք մասի. հարցը լուծելու փորձեր կատարել մինչ մեծամասշտաբ ռազմական գործողությունների սկսելը, կրակի մարման ուղղությամբ բարդ գործունեության ծավալում,

Կարիքը կա, հաստիք չկա

Կարիքը կա, հաստիք չկա Հայաստանից դեռեւս ոչ մի ֆոտոժուռնալիստ չի արժանացել «Աշխարհի մամլո լուսանկար» մրցանակաբաշխության «Ոսկե աչք» միջազգային մրցանակին։ Ֆոտոթղթակիցների համար այդ մրցանակը նույնն է, ինչ կինոդերասանի համար «Օսկարը»։ Բայց մրցանակաբաշխությանը մասնակցել փորձել են, նույնիսկ մի բեյրութահայ՝ Կարո Լաչինյան, ինչ-որ ժամանակ մրցանակ էլ է ստացել։ Մեր երկրում այդ գործի ակտիվիստներից մեկը «Պատկեր» ֆոտոգործակալության տնօրեն Ռուբեն

«ՄԻԿԱՆ» ՄԱՐԶՎՈՒՄ Է

«ՄԻԿԱՆ» ՄԱՐԶՎՈՒՄ Է Իսկ գլխավոր մարզիչն առայժմ քչախոս է Անցած մրցաշրջանն Աշտարակի «Միկա» ֆուտբոլային ակումբի համար հաջողվածներից չէր։ Հանրապետության բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող այս ակումբը մրցաշարի միջնամասում ներակումբային խնդիրներ ունեցավ ու քիչ էր մնում առաջնության կեսից դադարեցներ պայքարը։ Բարեբախտաբար, բանը դրան չհասավ։ Ակումբի հովանավորը եւ ղեկավարությունը վերջին պահին որոշեցին շարունակել մասնակցությունն ուժեղագույն թիմերի մրցաշարում

Ակնոցացավ

Ակնոցացավ «Բիրիքով» հանրապետություն ներկրվող էժանագին ու անորակ ապակիներով ակնոցների հիմնական սպառողը երիտասարդներն են։ Մեր օրերում կյանքին չի կարելի նայել ինչպես «վարդագույն», այնպես էլ վառ կապույտ, դեղին, կարմիր կամ նարնջագույն ակնոցներով։ Խորհուրդ է տալիս ակնաբույժ Վերոնիկա Թորոսյանը։ Չնայած բժիշկ-մասնագետի այս պնդմանը, մայրաքաղաքի օպտիկայի խանութներում ու դրանց դրսի վաճառակետերում անցկացրած հարցումներից, կարելի է ասել, որ վերջին տարիներին

ՆԱԽԱՐԱՐԸ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻՑ ՈՒԺԵՂ Է

ՆԱԽԱՐԱՐԸ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻՑ ՈՒԺԵՂ Է Մինչ մյուս ժողովուրդներն ու երկրները տառապում են գլոբալիզացիայի երեսից, կորցնում իրենց մշակութային արժեքները, Հայաստանում հանգիստ են, քանի որ մշակույթը հուսալի ձեռքերում է։ Մոտավորապես նման բովանդակությամբ հայտարարություն արեց ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը, երբ ԱԼՄ հեռուստատեսության հյուրն էր։ «Համաշխարհայնացման ճանապարհին կորուստներ են ունենում հեռավոր Կանադան, էթնիկ ցեղերը, նույնիսկ համաշխարհային մշակույթի կենտրոն Ֆրանսիան

Բացակայությունների նոր պատճառ

Բացակայությունների նոր պատճառ «Պատահում է, որ աշակերտը 2-րդ, 3-րդ դասաժամից հետո է դպրոց հասնում» Թեեւ խոսքն աշակերտների պարբերական ուշացումների ու բացակաների մեծ թվի մասին է, սակայն շատ դպրոցների տնօրեններ դրան ըմբռնումով են մոտենում։ Վերջին օրերին հանրապետությունում առաջացած գազի խնդիրն էլ նոր պատճառ է, որ աշակերտները «դպրոց չհասնեն»։ Մայակովսկու անվան դպրոցում, տնօրեն Գ. Մկրտչյանի ներկայացմամբ, աշակերտներ

ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ 1988թ172ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում իմ անձնական միջոցներով ստեղծել եմ «Արարատ» կոոպերատիվ փայտամշակման ֆաբրիկա, որտեղ աշխատում էր շուրջ 118 մարդ։ Հանրապետության համար այդ ծանր տարիներին մշտապես օգնել եմ 100 կարիքավոր ընտանիքների։ «Արարատ» կոոպերատիվի ստեղծման եւ աշխատանքի 3-4 տարիների ընթացքում Ձորաղբյուր գյուղին շուրջ 200.9 հազար ռուբլու օգնություն եմ տրամադրել։ Բացի այդ,

Անտարբերության արդյունք

Անտարբերության արդյունք Երեւանի Այգեստան 10-րդ փողոցի 2-րդ շենքի 2-րդ մուտքի բնակիչներն իրենց աղետալի վիճակով եզակի չեն։ Սակայն նրանք այրաքաղաքի մյուս բնակիչներից էապես տարբերվում են։ Նախ՝ մուտքում կուտակված կեղտաջրերը, որոնք կոյուղու խողովակների խցանման արդյունք են, անցնող ցուրտ ձմռան թողած հետքերից չեն։ Ապա՝ գրեթե 8-9 տարի ամառ-ձմեռ գոյություն ունեցող այդ իրավիճակին մարդիկ արդեն հանգիստ են նայում։ Բայց

ՎՆԱՍԸ «ՀԱՄԱՉԱՓ Է

ՎՆԱՍԸ «ՀԱՄԱՉԱՓ Է ԵՎ ԳԻՏԱԿՑՎԱԾ» Հոկտեմբերի 27-ի դեպքերը պատկերող տեսաերիզի փորձաքննության 6 ամիս ձգձգվելը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «զուտ պրոցեսուալ գործընթաց» համարեց։ Նրա պարզաբանմամբ, յուրաքանչյուր փորձագետ իրավունք ունի լրացուցիչ նյութեր տրամադրելու վերաբերյալ պահանջներ ներկայացնել։ Եվ «մինչեւ լրացուցիչ նյութեր կամ ինֆորմացիա ստանալը, փորձագետն իրավունք չունի շարունակել իր փորձաքննությունը։ 6 ամսվա թերեւս հիմնական մասը պայմանավորված է լրացուցիչ

ՉԻՐԱԿԱՆԱՑԱԾ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

ՉԻՐԱԿԱՆԱՑԱԾ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Մինչ այժմ միշտ իրականացել էին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին առնչվող մեր բոլոր հոռետեսական կանխատեսումները, ինչպես «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» եթերազրկման, մինչեւ նախագահական ընտրություններ նրանց եթեր վերադառնալու հնարավորություն չընձեռելու, մրցույթներն ամեն գնով հետաձգելու եւ այլ կանխատեսումների պարագաներում էր: Եվ երբ նախօրեին տեղեկացանք, որ 2002-ի հոկտեմբերի 15-ին հայտարարված մրցույթի մասնակից 5 հեռուստաընկերությունները, որոնց զբաղեցրած

ԸՆՏՐԱԽԱԽՏՆԵՐԸ

ԸՆՏՐԱԽԱԽՏՆԵՐԸ «Գերագույն խորհուրդ» ակումբը հարցում է անցկացնում՝ «Ընտրախախտ թեկնածու» թեմայով, որոնց պատասխանները կարող եք փոխանցել նաեւ «Առավոտին»՝ զանգահարելով 52 87 52 եւ թողնելով ձեր պատասխանները ինք-նապատասխանիչի վրա: Հարցադրումները հետեւյալն են. 1. ՀՀ նախագահի ընտրությունները լինելո՞ւ են օրինական 1.1. Այո 1.2. Ոչ 1.3. Դժվարանում եմ ասել: 2. Եթե՝ «Ոչ», թեկնածուներից ո՞ւմ օգտին են առավել խախտումներ իրականացվելու

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ Օր 3-րդ ՀԿԿ 1-ին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը երեկ՝ հունվարի 23-ին, արդեն 3-րդ անգամ շնորհավորեց մեր Նոր տարին՝ օգտվելով անվճար եթերի հնարավորությունից: Իրականում արդեն 3-րդ անգամ ցուցադրվում է նույն հոլովակը: Եվ եթե այն շարունակեն ցուցադրել մինչեւ փետրվարի 1-ը՝ գոնե կարելի կլինի ասել, թե կոմունիստները մեր Ամանորը շնորհավորեցին ճապոնական տարեցույցով: Ռուբեն Ավագյանի գովազդային 6 րոպեների

Թիրախն ազատամարտիկներն են

Թիրախն ազատամարտիկներն են Այսպես են մտածում վերջիններս, վկայակոչելով Տիգրան Նաղդալյանի սպանությունից անմիջապես հետո տեղի ունեցած ձերբակալությունները: Սոցիալիստական Հայաստան» միավորման նախաձեռնությամբ երեկ «կլոր սեղանի» շուրջ քննարկվում էր «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությանը հաջորդած բռնությունների» եւ ընդհանրապես «դրանից հետո ձեւավորված մթնոլորտի» թեման: Հայտնի է, որ Տ.Նաղդալյանի սպանությունից հետո արդեն դեկտեմբերի 30-ից տեղի ունեցան զանգվածային ձերբակալություններ:

«ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»

«ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» Եվ ոչ թե՝ «պայքար, պայքար մինչեւ վերջ» Երեւանի Դավիթաշեն համայնքի հրապարակը երեկ ողողված էր դաշնակցական դրոշակներով՝ «Մահ կամ ազատություն» կարգախոսը խիստ յուրօրինակ դիմագիծ էր հաղորդում ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավին։ Դավիթաշենցիները հրապարակ էին բերվել դպրոցներից, մանկապարտեզներից եւ հարակից խանութ-շուկաներից։ Բուռն ոգեւորվածության եւ նախագահին տեսնելու երջանկությունից ինքնահրկիզման փորձեր չեղան։

ՆՈՒՅՆԻՍԿ ԽՈՏՆ ԷՐ ԿԱՆԱՉԵԼ

ՆՈՒՅՆԻՍԿ ԽՈՏՆ ԷՐ ԿԱՆԱՉԵԼ Ենթադրական ռեպորտաժ Արարատի մարզից Այսօր նախագահ Քոչարյանը կայցելի Արարատի մարզ: Քանի որ «Առավոտին» չէր արտոնվում լուսաբանել նախագահի այցերը շրջաններ, մենք նախօրոք պատրաստեցինք այս ռեպորտաժը, որն ամբողջությամբ հիմնված է մեր ենթադրությունների վրա: Մարզկենտրոն Արարատից մինչեւ Տափերական գյուղը ճանապարհին փռված կլինի ոսկեզօծ մի գորգ՝ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պատկերներով: – Քո՞ գործերն են,-

ՄԱՏՆՎԵՑ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ

ՄԱՏՆՎԵՑ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Մոսկվայում ընթացող ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների ֆուտբոլային չեմպիոնների միջեւ անցկացվող ավանդական «Համագործակցության գավաթի» խաղարկությունից, որն անցկացվում էր 11-րդ անգամ, տուն վերադարձավ։ 2002 թ. Հայաստանի լավագույն թիմը, որ ընդգրկված էր «B» խմբում, խմբային մրցաշարն անցկացրեց անհաջող եւ երեք հանդիպումներում կրելով երկու պարտություն, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, մեկ միավորով եզրափակեց «B» խմբի

Փարսախների հեռվից

Փարսախների հեռվից «Հեռուստատեսային մրցանակաբաշխություն կոչված երեւույթը մեզանից փարսախներով հեռու է՝ այլ երկրների հետ համեմատած։ Հիմա մենք համարձակվում ենք անել առաջին փորձը»,- իր «ռիսկն» այսպես հիմնավորեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի զարգացման ասոցիացիայի» խորհրդի նախագահ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Երեկ նա սույն թեմայով (մրցանակաբաշխության) կազմակերպել էր վերջին հասարակական քննարկումը լրատվամիջոցների հետ։ Մինչ այդ նոր գաղափարն անցել էր մասնագիտական աշխարհի եւ

ԾԻԾԱՂԻ ԱՐՔԱՆ

ԾԻԾԱՂԻ ԱՐՔԱՆ Այսօր լրանում է Կարպ Խաչվանքյանի ծննդյան 80-ամյակը Նրա կենսագրության առաջին էջը սկսվում է բերդերի եւ ամրոցների հայադրոշմ, հայաշունչ ինքնատիպ քաղաքում՝ Բերդաքաղաքում, նշանավոր Հաջի Կարապետի հարկի տակ։ Արվեստի հետ առաջին անգամ շփվել է Թիֆլիսում, ուր քսանականների վերջերին տեղափոխվել էր նրանց ընտանիքը։ Նրա համար իսկական տոն էր, երբ առաջին անգամ այցելեց կրկես, հետո՝ «կրկես-կրկես» էր

Չկա հայցապահանջ, կա դատարանի վճիռ

Չկա հայցապահանջ, կա դատարանի վճիռ Միջնորդ դատարանը չի կիրառում դատավարական օրենսգրքի պահանջները «Ես Միջնորդ դատարանին հողի սեփականության իրավունքի վերաբերյալ հայց չեմ ներկայացրել, դատաքննություն տեղի չի ունեցել, բայց վճիռ է կայացվել, որով իմ սեփական հողամասը բաժանվել է այլոց միջեւ»,- Ինֆորմացիայի ազատության կենտրոնին հայտնեց երեւանաբնակ Պերճանուշ Մսրյան-Օքսուզյանը: Նրա ասելով, վճռի գոյությունն իրեն հայտնի է դարձել 2002թ. մայիսի

ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲՈՒՀ ՉԵՍ ԸՆԴՈՒՆՎԻ

ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲՈՒՀ ՉԵՍ ԸՆԴՈՒՆՎԻ Դեռեւս անցյալ տարվա վերջին քաղաքապետարանի կրթության վարչությունը մայրաքաղաքի որոշ դպրոցներում կատարած ուսումնասիրությունների արդյունքում երկու տնօրենի՝ աշխատանքից ազատելու փաստը անհասկանալի պատճառներով թաքցնում էր: Ավելին, վարչության պետի տեղակալ Ս. Աչոյանի հավաստմամբ, իրենք չեն հեռացրել որեւէ ուսուցչի, պարզապես վարչության կատարած ուսումնասիրությունների հետ զուգադիպել է տնօրենների ինքնագիտակցության բարձրացումը, եւ նրանք հասկացել են, որ չեն

Հայ նախագա՜հ, հայ ընտրություննե՜ր

Հայ նախագա՜հ, հայ ընտրություննե՜ր «Ի՞նչ եք խառնվել իրար, թողեք ազատ ընտրություններ լինեն»,172 դժգոհում են Վանաձորի կոմունիստները՝ իշխանական քարոզչամեքենայի «դոզայից» շնչահեղձ եղած։ ՀԿԿ Վանաձորի քաղկոմում հրավիրված հերթական ասուլիսը ՀՀ նախագահական ընտրությունների առնչությամբ էր։ Ինչպես միշտ, թիրախ էին ընտրված ՀՀ նախագահը, Լոռու մարզպետն ու ՀՀ նախագահին սատարող կուսակցությունները։ Քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը հակադարձեց ընդդիմության հասցեին արված

«ԱԼՖՐԵԴԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ ՉԵՆՔ»

«ԱԼՖՐԵԴԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ ՉԵՆՔ» «Ում ուզում եք՝ ընտրեք, ցանկացած թեկնածուի։ Ձեր ձայներին տեր ենք կանգնելու»,- երեկ Աշտարակի իր ընտրազանգվածին հավաստիացրեց ՀՀ նախագահի թեկնածու Արամ Զավենի Սարգսյանը, որը շատ է կարեւորում արդար ընտրությունները։ Նա հստակ տիրապետում է (գոնե այդպես հավաստիացնում է) նաեւ ձայների հասցեականությունը ապահովելու մեխանիզմին. «Ես դա անելու եմ ընտրությունների օրը։ Ինչպե՞ս եւ ո՞ւմ միջոցով՝ չեմ

ՄԵՂՔԸ ՄԵՐԸ ՉԷ

ՄԵՂՔԸ ՄԵՐԸ ՉԷ Նախընտրական շրջանում լրատվամիջոցները լինում են 3 տեսակի: Ա/ ԶԼՄ-ներ, որոնք անկեղծորեն ուզում են, որ Ռոբերտ Քոչարյանը մնա իր պաշտոնին: Դրանք են բոլոր գործող հեռուստաընկերությունները եւ թերթերի մեծամասնությունը: Բ/ ԶԼՄ-ներ, որոնք նույնքան անկեղծորեն չեն ուզում, որ գործող նախագահը շարունակի իր պաշտոնավարությունը՝ ձեզ հայտնի մի քանի ընդդիմադիր թերթեր: Գ/ Լրատվամիջոց, որը խորապես անտարբեր է՝

Յունոշեւն արձագանքում է

Յունոշեւն արձագանքում է Ռուս փաստաբանը պատասխանում է իրեն ուղղված որակումներին Ինչպես եւ ակնկալվում էր, «Հոկտեմբերի 27»-ի քրգործով տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը երեկ հայտարարություն է արել՝ արձագանքելով ոչ միայն ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հայտնի հաղորդագրությանն, այլեւ նախագահի թեկնածու Ռ.Քոչարյանի՝ նախորդ օրը փաստաբանին ուղղված մի քանի անզուսպ ու խիստ ինքնատիպ բառապաշարով արված հայտարարություններին: Փաստաբանը մասնավորապես

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031