Օրվա լրահոսը

ԴԵՊԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Վլադիմիր Դարբինյանը չէր բացառել, որ սեպտեմբերին Լեոնիդ Հակոբյանը հրաժեշտ տա նախարարի աթոռին՝ գիտությամբ զբաղվելու համար։ Ի հավելումն նշենք, որ «Առավոտին» հասած լուրերի համաձայն, Լեոնիդ Հակոբյանը նշանակվելու է տնտեսագիտական համալսարանի ռեկտոր։ Սույն լուրի իսկությունը պարզելու փորձ չարեցինք՝ Լեոնիդ Հակոբյանի խորհրդական Սամվել Ամարյանի բռի վերաբերմունքին դարձյալ չարժանանալու համար։ ՍԵՐԺՆ ՈՒԺԵՂ ՉԷՐ՝ ԻՐԵՆՔ ԷԻՆ

Ինչո՞ւ պետք է նա հոգնած լինի ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ մեր զրույցի մեծ մասն ընթացավ առանց տեխնիկական միջամտության։ Մենք կներկայացնենք բացառապես մեր հարցերի պատասխանների այն մասը, որը ձայնագրված է։ Մինչ այդ պրն Սարգսյանը հասցրել էր պատասխանել լրագրողներից մեկի այն հարցին, թե բազմակուսակցական կառավարությունում ինչպե՞ս է հաջողվում աշխատել։ Պատասխանը հետեւյալն էր. «Շատ հեշտ»։ Ուրեմն

«ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԸ ՄԻԱՅՆ ՀԵՏԵՎԱՆՔ ԷԻՆ» ԱԺՄ-ում ճյուղավորումը սկսվել էր դեռ 1998-ի մարտի 17-ից ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ֆիլարետ Բերիկյանի հետ զրույցը բաշխիչ ցանցերի մասնավորեցման օրենքի առիթով կուսակցության ձայների տրոհման եւ Արշակ Սադոյանի դրան հետեւած ասուլիսում պարունակվող գնահատականների շուրջ էր։ -Կարելի է ասել, որ խմբակցության ձայները կիսվեցին ԲԷՑ-երի օրենքի քվեարկության ժամանակ։ ԱԺՄ-ականներն այս առնչությամբ հրապարակային

ԴԱՏԱՎՈՐԻ ԹԻԿՆՈՑԸ ՊԱՏՌՎԵՑ. ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացող «Մեկ» կահույքի սրահի տնօրեն Արայիկ Մխիթարյանի սպանության գործի դատաքննությանն, անվտանգության առումով, անդրադարձել ենք բազմաթիվ անգամ։ Դահլիճը չի վերահսկվում ամբողջությամբ։ Վանդակաշարի ետեւում նախագահողին տեսանելի չէ, թե ով ինչով է զբաղված, ով ում ինչ է փոխանցում։ Չնայած՝ ուղեկցողները մանրազննին են ստուգում ներսուդուրս անողներին։ Երեկ ամբաստանյալ Լեւիկ Ավետիսյանը փորձ արեց, օրինակ,

«ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ԴԱԳԱՂԻ ՎԵՐՋԻՆ ՄԵԽԸ ԽՓՎԱԾ ՉԷ» «Ես չգիտեմ, որտեղի՞ց եք գտել այդ մարդկանց, որոնք ոչ թե ասպետներ են, այլ վախկոտներ, կարիերիստներ, որոնք փորձում են ոչ բարեկամական թերթի միջոցով կուսակցության ղեկավարության հասցեին ցեխ շպրտել։ Որտե՞ղ է բարոյականությունը կամ անաղարտությունը։ Ինչ գործ ունեն էդ մարդիկ ձեր՝ մեր նկատմամբ ամենաբարյացակամ մարդկանց դռանը։ Նրանք էլ նույնպիսի անբարյացակամ մարդիկ են,

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է հայտարարել. «Լավ, ես չեմ ընդունում, որ Ռոբերտ Քոչարյանն արդար կերպով ընտրված է ժողովրդի կողմից։ Կասենք՝ նշանակված թե ընտրված, նշանակություն չունի։ Բայց սպասենք 2-3 ամիս, տեսնենք, թե ինչ է անելու։ Այսպիսի ընտրություններից հետո ես մեծ դրական արդյունքներ չեմ սպասում։ Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո նոր անձի գալը կարող է որոշ փոփոխություններ բերել,

«ԱՍՈՒԺԴԱՄՍԸ» ՉԳՈՐԾԵ՞Ց

Չնայած գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը հրապարակավ դեմ արտահայտվեց ՀԺԿ-ի եւ «Ազգային միաբանության» դաշինքին ու մանավանդ դրա հականախագահական ուղղվածությանը՝ այնուամենայնիվ, նրա մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերը շարունակում են մնալ շրջանառության մեջ։ Նշվում է անգամ նրան հնարավոր փոխարինողի անունը, որ Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանն է։ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕՐՈՔ – Գալով աշխատավայր, տեսել եմ ՆԳ պահակային ծառայության 120 զավթիչների։

ԿԵՆՍԱԳՈՐԾԵՆՔ ԿՈՄԿՈՒՍԻ ԾՐԱԳՐԵՐԸ

Կոմկուսի առաջիկա պլենումն, ըստ կոմկուսի առաջնորդ Վլադիմիր Դարբինյանի, տեղի կունենա ոչ շատ ուշ. առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Չի բացառվում, որ պլենումում անվստահություն հայտնվի կոմկուսի ղեկավարի հանդեպ։ Մանրամասները՝ էջ 2։ ԵՏ ՆԱՅԻՐ ԶԱՅՐԱՑԱԾ ԱԺՄ վարչության անցած շաբաթ կայացած նիստի վերաբերյալ լուր էր տարածվել, թե բանավեճերն այնքան սուր էին եղել, որ Ֆիլարետ Բերիկյանը հեռացել էր՝ դուռը շրխկացնելով։

Պետական անվտանգությանն առնչվող մանրումեծ բաներ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան մեր աղբյուրներից տեղեկացանք, որ օրերս դեսպանատան եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ համաձայնագիր է ստորագրվել՝ դեսպանատանը Երեւանյան լճի տարածքը 99 տարի ժամկետով վարձակալելու կամ գնելու բացառիկ իրավունք տրամադրելու վերաբերյալ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ջոն Բալյանն ասաց, որ դեռեւս անորոշ է, թե արդյոք դեսպանատունը կանգ

ԱՐԴՅՈՔ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆՆ ԱՌԱՋԻ՞Ն ԱՆԳԱՄ ԷՐ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԻՐ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻՑ «Առավոտին» հասած որոշ տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջման փորձի «դրդիչների, աջակցողների եւ կազմակերպիչների» վերաբերյալ իր ցուցմունքներից հրաժարվելու փորձեր էր արել նաեւ մինչեւ ներիշխանական ուժերի հարաբերակցության փոփոխությունը։ Սակայն նախ հարկ է նշել, որ մեր հարցին ի պատասխան զինդատախազությունից հերքեցին, թե

ՊՐԻՄԻՏԻՎ ՍԱԴՐԱՆՔ Շնորհավորում եմ, պարոնայք. քաղաքում հայտնվել են «վրիժառուներ»: Ավելի ճիշտ, նրանց կողմից ստորագրված թռուցիկը: Անուն-ազգանուն չունեցող այդ ֆանտաստիկ կերպարները կոչով դիմել են ժողովրդին եւ, նկարագրելով հոկտեմբերի 27-ի դեպքերին իրենց մոտեցումը, խոստանում են դիմել ահաբեկչության, այսինքն՝ կատարել նոր ոճրագործություններ: Իհարկե, տեսականորեն չի կարելի բացառել ոչինչ: Բայց այդ, այսպես կոչված, «վրիժառուների» հայտարարությունը ամենից շատ նման է

ՖԵՏԻՇՆԵՐԻ ԿԵՐՏՄԱՆ ԵՎ ՏԱՊԱԼՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ Համաշխարհային պրակտիկայում ընդունված կարգ կա. խոշոր պետական, քաղաքական եւ տնտեսական գործիչների մահից միայն երեք տարի անց, երբ ժամանակը որոշ առումով սրբագրում է նրանց կենսագրությունը, սկսվում է նրանց մեծարումը կամ ճիշտ հակառակը։ Մեզ մոտ՝ ՀՀ-ում, այդպես չէ։ Հատկապես հոկտեմբերի 27-ից հետո, մեղավորության զգացումից թե արեւելյան շողոմությունից, նախագահն ու կառավարությունը սկսեցին հանրապետության

ՀԻՇԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ՝ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ 1990 թվականի Գերագույն խորհրդի կազմում 260 պատգամավորից 15-ը ԼՂՀ ներկայացուցիչ էր։ Սույնով նորանկախ հանրապետությունը փորձ արեց վավերացնել եւ կյանքի կոչել 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ ԼՂՀ ներկայացուցիչներից չորսը՝ Քոչարյան Ռոբերտ, Աղաջանյան Վլադիմիր, Աղաջանյան Ռոլես

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը. «Առայսօր, համենայն դեպս, ինձ համար պարզ չէ, թե ինչ քաղաքականություն է վարվում։ Հաշվի չեմ առնում մեր քաղաքական երկնակամարի նոր «աստղերի» հայտարարությունները, թե նախորդ իշխանությունները պարտվողական քաղաքականություն էին տանում։ Դրանք ածականներ են։ Իսկ ո՞րն է հաղթանակային քաղաքականությունը՝ մեզ դեռ ոչ ոք չի բացատրել»։ ՆԱԽՈՐԴ «Կայունությունը մեզ համար արժեք

ՉՀԵՏԵՎԵԼՈՎ ՍԱԴՈՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԻՆ

«Առավոտը» դիմեց ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Սեմյոն Բաղդասարյանին, խնդրելով մեկնաբանել բաշխիչ ցանցերի մասնավորեցման առիթով կուսակցությունում ծագած տարաձայնությունների վերաբերյալ Արշակ Սադոյանի գնահատականները։ Հետեւեց այս պատասխանը. «Համարում եմ, որ ես չպետք է անմիջապես արձագանքեմ։ Քանի որ եթե գնանք նույն ուղղությամբ, որով գնում է պրն Սադոյանը՝ բացարձակ սեփական սկզբունքներից ելնելով ներկայացնելով հարցը եւ հաշվի չառնելով կուսակցական պատկանելությունը՝

ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

«Առավոտը» դիմել էր նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին հետեւյալ հարցով. արդյոք ուժը կորցրա՞ծ է ՀՀ Սահմանադրության մեջ ընդգրկված՝ 1989-ին Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը, որը վկայակոչվում էր 1998-ին, երբ հարկավոր էր հիմնավորել, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքացի է։ Մինչդեռ այժմ ԼՂՀ դատախազությունը շեշտում է, թե «ԼՂՀ-ն դե ֆակտո անկախ պետություն է»։ Վահե Գաբրիելյանն այսպես

Առա՜ջ, դեպի դեֆեկտիվ իշխանություն Երեկ ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյանի մամուլի ասուլիսը՝ «Բազմակուսակցական եւ նախագահական համակարգից դեպի էֆեկտիվ իշխանություն» թեմայով։ Ըստ Ս. Ասատրյանի՝ «Ժողովուրդն այսօր չի հավատում ոչ մի կուսակցության եւ, եթե որեւէ կուսակցություն, հիստերիայի մեջ ընկնելով, ասի, որ իրեն հավատում են՝ դա սուտ է»։ Ուստի, որպեսզի բոլոր

«ՄԱՅՈՐՆԵՐՆ» ԱՅԼԵՎՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հետ զրույցի սկզբում արձանագրեցինք, թե արդեն իրենք են նաեւ «զանազան մայորներին» հաղորդագրությամբ տեղեկացնում ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպումներում քննարկվող հարցերի մասին։ -Դուք բանակցությունները վարում եք «Ազգային միաբանություն» կուսակցությա՞ն անունից, թե՞ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի։ – Ես լիազորված եմ մեր կուսակցության քաղաքական խորհրդի կողմից

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»

Հասարակական վերահսկողության կարգով «Հայոց տուն» ազգային-հայրենասիրական միությանը կից ստեղծվել է «Հոկտեմբերի 27. հասարակական-վերահսկողության հանձնաժողով»։ Իրավապաշտպան Վարդան Պետրոսյանը «Առավոտի» հարցին, թե կոնկրետ ի՞նչ խնդիրներ է իր առջեւ դրել հանձնաժողովը, պատասխանեց, որ մտադիր են հասարակական վերահսկողություն սահմանել ինչպես հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացնողների դատաքննության, այնպես էլ կազմակերպիչների մասով նախաքննության վրա՝ «թույլ չտալու դրանց ընթացքում ոչ մի օրինախախտում, օրինակ,

Ի՜ՆՉ ԴԺՎԱՐ Է, ՀԱՐԳԵԼԻ ԴԱՏԱԽԱԶ Հուլիսի 11-ին «Առավոտում» տպագրվեց ՌԴ քաղաքացի Ռաֆիկ Գալոյանի նամակը («Դատախազը փորձեց վաճառել օրենքը»), որտեղ նամակագիրը պատմում էր, թե իր որդուն՝ (նույնպես ՌԴ քաղաքացի) Արսենին, ինչպես են ձերբակալել, ինչպես է նա իր երակները կտրել քննիչի սեղանին դրված ածելիով, թե ինչ «հիմքերով» էր Արսենը տեղափոխվել թիվ 1 մեկուսարան, թե ինչպես էր գողության

«ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՍԿԻԶԲԸ» 1990 թ. օգոստոսի 23-ին, երբ ՀՀ Գերագույն խորհրդի դահլիճում ընթերցվեց Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը, շատերս լաց էինք լինում։ Այսօր քչերն են համարձակվում բարձրաձայն խոստովանել, թե հատկապես ինչո՞ւ էին հուզված։ Առայժմ պարզ չէ, պատրաստվո՞ւմ են օրվա իշխանությունները նշել Հռչակագրի 10-ամյակը։ Դրա փոխարեն, 10 տարի առաջ իշխանության եկած ՀՀՇ-ն բավականին լուրջ պատրաստություն

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս միտքը. «Կայունությունը մեզ համար արժեք չէ եւ չպետք է լինի»։ ՆԱԽՈՐԴ Բազմաթիվ պատասխանողներից եւ ոչ մեկը ճիշտ չգուշակեց, որ 1998-ին դեռեւս «Երկրապահ» պատգամավորական խմբի ղեկավար Ալբերտ Բազեյանն էր արդարացիորեն կշտամբել. «Հանրապետության» 115 պատգամավորից այսօր 50-ն են մնացել… Ինձ համար ուղղակի տարօրինակ է, եթե այդ մարդիկ առնետներ էին՝ ինչպե՞ս

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԱ փոխնախարար Գրիշա Հարությունյանը Երեւանի Ուլնեցու փողոցում 30 հազար դոլարով մի տուն է գնել, որն էլ քանդել է եւ տեղում նորն է կառուցում։ Ինքը՝ պրն Հարությունյանը, հերքեց այս լուրն՝ ասելով, որ այդ տունը ոչ թե ինքը, այլ իր խնամին է կառուցում։ Ինքն էլ, որպես շինարար, եղել է տեղում եւ կառուցողներին մի քանի շինարարական խորհուրդներ է

«ՄԵՐ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է»

Երեւանում տարածվել է «Կգա հատուցման օրը» վերնագրված երկու էջանոց մի թռուցիկ, որը ստորագրված է «Հոկտեմբերի 27-ի վրիժառուներ»։ Այս թռուցիկում նշված է. «Ակնհայտ է դառնում, որ այս իշխանությունների օրոք հոկտեմբերի 27-ի գործն, ըստ էության, չի բացահայտվելու, եւ մենք մեր լռությամբ դառնալու ենք այդ ստոր դավադրության մասնակիցը»։ Ծախված լինելու մեջ մեղադրվում են «Միասնության» եւ ԵԿՄ-ի գործիչները, զինդատախազն

Ֆրանսիան պատերազմ է հայտարարել աղանդներին Ֆրանսիայի Ազգային ասամբլեան օրենքի նախագիծ է ընդունել, որով «գիտակցության մանիպուլյացիայի» համար կարող են 5 տարի ազատազրկման ենթարկել։ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները միաձայն ընդունել են օրենքի սենսացիոն նախագիծ, որով համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ քրեական հանցագործություն է համարվում «գիտակցության մանիպուլյացիան»։ Նման հանցագործության հայտնաբերման դեպքում նշյալ օրենքը պատիժ է սահմանել՝ 3-5 տարի ազատա-զրկում

«Ա ԽՈԽԵՔ, ԷՍ Ի՞ՆՉ ԹՈՒՆԴ ԱՆԿԱԽԱՑԱՔ…ՀԱՅԱՍՏԱՆԻՑ» Սույն տարակուսանքը պատել էր «Ո՜վ, հայոց աշխարհ» թերթոնի գլխավոր խմբագիր Գրիգոր Բաբայանին, երբ նա ծանոթացել էր ԼՂՀ դատախազության հերթական հայտարարությանը, որ «ԼՂՀ-ն դե ֆակտո անկախ պետություն է՝ իր պետական բոլոր ատրիբուտներով, այդ թվում նաեւ՝ դատական իշխանությամբ»։ Նաեւ այդ հայտարարության մասին զրուցեցինք փաստաբանների միջազգային միության անդամ Արմեն Մանուկյանի հետ, որն

«ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ» ԵՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

1993 թ. հունվարի 3-ի «Զեյթուն» ուսանողական հանրակացարանի թիվ 1 մասնաշենքում բռնկված հրդեհի մասին առաջին անգամ չէ, որ անդրադառնում են լրատվամիջոցները եւ առաջին անգամ չէ, որ փորձել ենք ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը հրավիրել նշված փաստին։ Չէ որ այդ հրդեհով պետությանը, մասնավորապես կրթության եւ գիտության նախարարությանը հասցվեց 50 մլն ռուբլու վնաս, տուժեցին քաղաքացիներ Նազիկ Ղարիբյանն ու նրա

ՍԱՆԱՏՐՈՒԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ՝ ԿՈՄԿՈՒՍԻ ՆՈՐ ԱՌԱՋՆՈ՞ՐԴ «Չի կարող պատահել» շարքից Ըստ հավաստի աղբյուրի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամների մի մեծ բանակ պատրաստվում է առաջիկա պլենումում առաջնորդ Վլադիմիր Դարբինյանի անվստահության հարցը բարձրացնել։ Հիասթափությունն ի հայտ է եկել մայիսի 16-ին, հայտարարված, սակայն չկայացած, կոմունիստների հանրահավաքից հետո։ Շատերի համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու մայիսի 15-ին Դարբինյանը հանդիպեց ՀՀ

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս միտքը. «Հանրապետության» 115 պատգամավորից այսօր 50-ն են մնացել… Ինձ համար ուղղակի տարօրինակ է, եթե այդ մարդիկ առնետներ էին՝ ինչպե՞ս էր «Հանրապետություն» միավորմանը եւ ՀՀՇ-ին հաջողվել այդքան առնետներ ներգրավել»։ ՆԱԽՈՐԴ «Ճիշտն ասած, ես ինքս ժամանակին կողմ էի, որ ավանդական կուսակցությունները Հայաստանում չհաստատվեն։ Մեր ազգային ստրատեգիայի տեսակետից՝ ես ավելի ճիշտ

ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԿՐԱԿՈՑ

ՀԿԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանն «Առավոտի» հարցին ի պատասխան հերքեց, թե ՀՀԿ խորհուրդը շաբաթ օրը քննարկել է ՀԺԿ-ի կողմից գյուղատնտեսության նախարարի պաշտոնին առաջադրված Զավեն Գեւորգյանի պաշտոնանկության հարցը։ Մինչդեռ «Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում Գ. Սահակյանը նաեւ նույն անձնավորության մասին եւ ընդհանրապես նշել է. «Նրանք, ովքեր կառավարության քաղաքական գիծը չեն կարող առաջ տանել, բնականաբար, տեղ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031