Օրվա լրահոսը

«Մատյան Ողբերգության» պոեմն ընթերցեցին սիրված դերասանները

Հերոսների վերականգնողական քաղաքում նախօրեին կայացավ դերասաններ Դավիթ Հակոբյանի և Արման Նավասարդյանի Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի ընթեցանությունը։ Սիրված դերասանների ձայնը` խորախորհուրդ տողերին խառնվելով, ներկաներին տեղափոխեցին մի նոր տարածություն` խորհելու, ապրումակցելու, ապրելու, աղոթելու… Լուսանկարները` Հերոսների վերականգնողական քաղաքի ֆեյսբուքյան էջից

Հայկակ Արշամյանը ներկայացրել է Համազգային դրամահավաքի վերաբերյալ համապարփակ հաշվետվություն

Օրերս ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին, որտեղ ներկա էին նաև սփյուռքի և համայնքային կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քաղաքական գործիչ Կարո Փայլանը։ Հանդիպման ընթացքում Հայկակ Արշամյանը ներկայացրեց Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը, Արցախից բռնի տեղահանված ﬔր հայրենակիցներին աջակցության և ապագա ծրագրերը, ինչպես

Մեդալների հաշվարկով Հայաստանն առայժմ 7-րդն է սամբոյի ԱԱ-ում

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրն է։ Կխաղարկվեն մարզական եւ մարտական սամբոյի մեդալների վերջին հավաքածուները եւ 71 երկրների 600-ից ավելի մասնակիցները կվերադառնան տուն։ Եզրափակիչ օրվանից առաջ Հայաստանի ներկայացուցիչները արդեն նվաճել են վեց մեդալ՝ 2 արծաթե եւ 4 բրոնզե։ Երեկ աշխարհի փոխչեմպիոն դարձել են,  64 կգ քաշային Վահրամ Գրիգորյանը,

Լիլիթ Մակունցը և դեպանության դիվանագետները հյուրընկալել են Արամ Ա Կաթողիկոսին և նրա գլխավորած պատվիրակությանը

Ս.թ. նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և դեպանության դիվանագետները հյուրընկալեցին Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Դեսպան Մակունցի և Նորին Ս. Օծության առանձնազրույցից հետո տեղի ունեցավ ընդլայնված կազմով հանդիպում: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Նոյեմբերի 8-ը թշնամին հայտարարեց «հաղթանակի օր», բայց դա «չարագործի օր» պետք է հռչակվեր․ «Հայացք Երևանից»

«Հայացք Երևանից» – Թշնամին Ստեփանակերտում հաղթանակի օր է նշում։ Կարող էի չգրել այդ մասին, բայց գրեցի, քանի որ ինձ պարտվող չեմ ճանաչում չարի ու բարու անհավասար պայքարում։ Պարտվող կլինեի, եթե մնայի թշնամու հպատակության տակ, բայց հազարավոր արցախցիների նման ընտրեցի չարից հեռու ազատությունը՝ հասկանալով, որ աշխարհն էլ խարդավանքներով լի է, որտեղ հաղթում են մարդուն իրենց հնարած

Հայաստանի շախմատիստները հաջող են մեկնարկել շախմատի թիմային ԵԱ-ում

Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները Չերնոգորիայի Բուդվա քաղաքում հաղթանակով են մեկնարկել շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում։ Տղամարդկանց պայքարում մեր տղաները 2,5։1,5 հաշվով առավելության են հասել տանտերերի ընտրանու նկատմամբ։ Հաղթական միավորը նվաճել է Գաբրիել Սարգսյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են արել։ Կանանց մրցակցությունում Հայաստանի թիմը առաջատար Էլինա Դանիելյանի բացակայությամբ 3։1 հաշվով պարտության

Երևանի կենտրոնում կարգելվի բեռնատարների երթևեկությունը

Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը՝ առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար: Սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն: Տուգանքներից խուսափելու համար, հորդորում ենք հետևել ճանապարհային նշաններին: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ 

«Մի քանի հոգի այժմ Գենադի Բաղդասարյանի ենթակայության տակ են ծառայում, իրենց կարծիքները չեմ կարող համարել հավաստի»․ Արմեն Ասրյանը՝ Ջալալ Հարությունյանի գործով փորձաքննության եզրակացության մասին

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ ղեկավար Արմեն Ասրյանն ասաց՝ միանշանակ այդպես է, որ հրամանատարությունը պետք է ինքնապաշտպանություն կազմակերպեր, բայց դա չի նշանակում, որ Ջալալ Հարությունյանը մեղք չունի։

«Խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին ես վերաբերվելու եմ որպես հայ-թուրքական, ոչ թե հայ-ադրբեջանական բանակցությունների»․ Վարդան Օսկանյան

Վարդան Օսկանյանը լուրջ մտահոգություն ունի, որ վերջնարդյունքում խաղաղության պայմանագիրը մեզ համար ոչ մի պերճանք էլ չի լինելու, և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի ու ավելի դառը իրականության առաջ»։

ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավվածությամբ կայացած կարևոր միջոցառումների ամփոփումը․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառումը Ամփոփելով նախորդ շաբաթ ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավվածությամբ կայացած կարևոր միջոցառումները. Հայաստանը երկրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանի փոխնախագահ (նախորդ ընտրությունները կայացել էին 2021 թ.), ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի 42-րդ նստաշրջանի Գլխավոր համաժողովին` ընդգծելով կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները և Լեռնային Ղարաբաղում

Ազգային ինքնությունը պետականության երաշխավորն է, պետականությունն էլ՝ ազգային ինքնության. ի՞նչ վիճակում է հայ ժողովրդի ինքնությունը

Ազգային ինքնությունը տարբեր երկրներում տարբեր դեր և նշանակություն ունի: Որոշ երկրներ ունեն մի քանի ընդհանրական սկզբունքներ, որոնցով էլ շարժվում են: Որոշ երկրներ էլ ունեն դարերի խորքից հառնող ինքնություն: Թույլ ձևավորված ազգային ինքնությունը թերևս այդքան վտանգավոր չէ բազմազգ, բազմակրոն երկրների համար, ինչպես օրինակ ԱՄՆ-ն է: Այդ պետության ահռելի քանակի և տարատեսակ արմատներ ունեցող բնակչությունը չի կարող

Լրագրողներն այցելել են Հայաստանի Հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի

Նոյեմբերի 10-11-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի Հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող ամրաշինական և ինժեներական լայնածավալ աշխատանքների ընթացքին: Այցելության առաջին օրը ԶԼՄ ներկայացուցիչներին ուղեկցել և ընթացիկ աշխատանքների մանրամասները ներկայացրել է զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը: Այնուհետև Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել

Ինչո՞ւ Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցում Սամբոյի աշխարհի առաջնությանը

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը Aravot.am-ին պատմեց, թե ինչպես է Սամբոյի աշխարհի առաջնության կազմակերպումը վստահվել Հայաստանին եւ թե ինչու Ադրբեջանի եւ Թուրքիայի հավաքականները չեն մասնակցում։ «Որ այս խոշորագույն մրցումն անցկացնելը Հայաստանին է վստահվել, դա մեր լավ ու հետեւողական աշխատանքի արդյունքն է, ինչը գնահատվեց անցած տարի Երեւանում կադետների, պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացնելու ընթացքում։ Մենք այն

Որպեսզի դրսում ռևանշի շանս ունենանք, ներսում Փաշինյանի իշխանազրկումը չպետք է ռևանշ դիտվի․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

168․am – Երեք տարի առաջ այս օրերին հայկական քաղաքական լեքսիկոնում փաշինյանական և ադրբեջանական միացյալ ջանքերով տեղ գտան «ռևանշ», «ռևանշիստներ» տերմինները, որոնք երկու դեպքում էլ վերաբերում են նախկին իշխանություններին՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին և իրենց քաղաքական թիմերին: Եթե ներհայաստանյան դիսկուրսում «ռևանշիստ» հասկացությունն իշխանական մեդիա և վերլուծական շրջանակները ներկայացնում են որպես «նախկինների վերադարձ», ապա ալիևյան քարոզչությունը

Հայաստանի լավագույն շախմատիստները մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը

Չերնոգորիայում այսօր մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը։ Մրցումային առաջին օրը Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է Չերնոգորիայի թիմի հետ, իսկ կանանց ընտրանու մրցակիցը Չեխիան է։ Ըստ խաղատախտակների հերթականության մեր թիմերում այսօր հանդես են գալիս․ տղամարդիկ՝ Հայկ Մարտիրոսյան, Գաբրիել Սարգսյան, Շանթ Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան (հանգստանում է Հրանտ Մելքումյանը), կանայք՝ Լիլիթ Մկրտչյան, Մարիամ Մկրտչյան,

«Եվ եկավ Հովհաննեսը» ֆիլմը շուտով էկրանին կհայտնվի 

«Եվ եկավ Հովհաննեսը» ֆիլմն այլևս իրականություն է։ Նախագծի հեղինակը և պրոդյուսերը Լիլիթ Մովսիսյանն է։ Վերջինս հայտնում է` ստեղծագործական բուռն ընթացքից հետո ՀՀ ազգային հերոս, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին նվիրված վավերգրական ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 26-ին, Կինոյի տան մեծ դահլիճում։ -Ֆիլմի նպատակն է համապարփակ տեղեկություններ ներկայացնել Հովհաննես Չեքիջյանի կյանքի ու գործունեության մասին՝ մեկ անգամ ևս արժևորելով նրա

Վերջին նվաստացումներից քիչ ժամանակ հետո կփոշիանա նաև արցախյան մշակույթի ողջ գենոֆոնդը. Բաց նամակ Արցախի նախագահին

Բաց նամակ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին  Հարգարժան նախագահ, երևի կարիք չկա անդրադառնալու վերջին ամիսների իրադարձություններին ու քաղաքական դիսկուրսին՝ գոնե այն պարզ պատճառով, որ մենք բոլորս գնալով ավելի ենք հեռանում իրականությունից ու ճշմարտությունից։ Ես շարքային հայ բանաստեղծ եմ, գիտնական, մտավորական, որ ծնունդով Արցախից է։ Մարդկայնորեն հասկանում եմ Ձեր վիճակը, մաղթում եմ առավել կամք ու սթափություն։

Բարձիթողի վիճակ Աշտարակի ավտոճանապարհին․ առաջացել էր 1.5 կիլոմետրանոց խցանում․ Shamshyan.com

Այսօր` նոյեմբերի 11-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին  ժողովրդին հայտնի «Աշտարակի գայի պոստից» դեպի Աշտարակ ավտոճանապարհին առաջացել էր 1.5 կիլոմետրանոց խցանում: Տպավորություն էր, որ գուցե հերթական ճանապարհատրանսպորտային պատահարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Տեղում պարզվեց, որ 2 Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վարորդներ, արհամարհելով ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը, ինչու չէ` նաև վստահ լինելով իրենց անպատժելիությունից, որ ոնց ուզեն, կվարեն

Ահազանգ օկուպացված Արցախի Հադրութի շրջանում գտնվող հայկական եկեղեցու հիմնովին ավերման մասին

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունն (Caucasus Heritage Watch) ահազանգում է օկուպացված Արցախի Հադրութի շրջանում գտնվող հայկական եկեղեցու ավերման մասին, ինչը փաստում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման խախտման մասին։ 2022 թվականի ամռանը Caucasus Heritage Watch-ը արձանագրել էր 2020 թվական 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իրավասության տակ անցած Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի գրեթե ամբողջական ավերումը։ Հիմնովին ավերված կառույցների

Արա Աբրահամյան․ Հողատարածքը գնել ենք այն գնով, որով վաճառել են․ ինչո՞ւ են ուզում  ետ վերցնել, վերցնում եք, որ ի՞նչ անեք․ «Հրապարակ»

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Արամի փողոցի 32 հասցեում գտնվող շենքի՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի՝ 6198 քմ մակերեսով հողամասի մասնավորեցման օրինականության վերաբերյալ: Վարույթը հարուցվել է այն հիմքով, թե ժամանակին այն սեփականաշնորհվել է ցածր գնով: Այդ տարածքի եւ շինության սեփականատերը Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանն է: Մամուլը գրում է, որ այդ տարածքի նկատմամբ հավակնություններ

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններն այցելել են Մատենադարան

Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ Պետր Պիրունչիկին, Բոլատ Իմանբաևին, Պավել Չեպլակին։ Դիվանագիտական առաքելության առաջնորդները Մատենադարանի տնօրինության ուղեկցությամբ շրջել են թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, եղել են Վերականգնման բաժնում և արխիվային վավերագրերի պահոցում։ Քննարկվել են

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Նոյեմբերի 11-ին ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 11 -ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 14-ին և 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ:

ՀՀ ԱԱԾ-ն դիրքորոշումը փոխեց․ «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ն կվաճառվի այն ընկերությանը, որին նախկինում մերժել էին

Մինչդեռ այս նախագծով, որը հավանաբար կհաստատվի հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում, ամրագրված է․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ուղղված Հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 7-ի գրությանն ի պատասխան վերջինս 2023-ի նոյեմբերի 9-ի գրությամբ հայտնել է, որ գործարքի կայացման վերաբերյալ իր իրավասությունների շրջանակում առարկություններ չունի՝ գրությանը կից ներկայացնելով հայտի առնչությամբ դիտողություն չունենալու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ դիրքորոշումը»։

«Հայաստանը նույն «ֆասթ թրեքին» պետք է արժանանա, ինչին արժանացել են Ուկրաինան և Վրաստանը»․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն կարևորեց, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների փաթեթի նախագիծ մշակեն, կարմիր գիծ գծեն․ «Զգուշացնենք Ադրբեջանին, որ եթե դուք փորձեք ՀՀ-ի տարածքային ամբողջականության դեմ որևէ քայլ կատարել, ապա այս նախապատրաստած փաթեթն ավտոմատ կերպով կիրառվելու է։

Հայաստանի կառավարությունն էականորեն մեծացրել է ուշադրությունը սամբո մարզաձևում բարձր արդյունքներ գրանցող մարզիկների նկատմամբ. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնության շրջանակում այսօր ընդունել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, միջազգային ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ շնորհավորելով նոյեմբերի 10-ին Երևանում՝ Կ․

«Իսրայելի եւ Հայաստանի նպատակները համընկնում են. թույլ չտալ «Համասի» եւ Ադրբեջանի հանցավոր ռեժիմների զինումը եւ հզորացումը»

«Իսրայելի բազմաթիվ ազնիվ եւ պատվարժան հրեաներ, որոնց թվում` ակադեմիկոսներ, հրեա քահանաներ, պատմաբաններ, արցախյան պատերազմի եւ հատկապես շրջափակման ժամանակ իրենց ձայնն են բարձրացրել եւ բաց նամակներ գրել Իսրայելի կառավարությանը՝ ի պաշտպանություն արդարության». «Առավոտի» զրուցակիցն է Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչ Մարինա Կոզլիները: – Ձեր բնութագրմամբ, ի՞նչ իրավիճակ է հիմա Իսրայելում, մարդիկ ինչպե՞ս են կարողանում դիմակայել արդեն օրեր

Կարգալույծ են հռչակվել Տ. Մեսրոպ քահանա Հունանյանը և Տ. Հովհան քահանա Հովհաննիսյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Արմավիրի թեմի հոգևոր սպասավոր Տ. Մեսրոպ քահանա Հունանյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Մեսրոպ քահանայի եկեղեցականին անհարիր վարքագիծը: Հիմք ընդունելով հոգևոր ծառայությունից հրաժարվելու խնդրագիրը՝ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել նաև Շիրակի թեմի հոգևոր սպասավոր Տ. Հովհան քահանա Հովհաննիսյանը: Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ

Նույնիսկ ստվերում մարդկային ոգին կարող է վառ շողալ․ չդադարող ծափահարություններ ԵԹԿՊԻ-ի ուսանողների ներկայացման ավարտին

«ԳԻՏԻՍ. վարպետության դաս» ԱՊՀ երկրների թատերական փառատոնի շրջանակում Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի Ուսանողական թատրոնում օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները հանդես են եկել ներկայացումներով։ Ռեժիսոր Հակոբ Մարկոսյանի` Վիլյամ Սարոյանի համանուն պիեսի հիման վրա բեմադրված «Հե՜յ, ո՞վ կա» ստվերային ներկայացումը ջերմ ընդունելության է արժանացել։ Այս ներկայացումը Հայաստանում նույնպես ոգևորությամբ էր ընդունվել։ Ներկայացման մեջ զբաղված

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովին, ով Հայաստանում է գտնվում Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության առիթով: Վարչապետը նշել է, որ սամբո մարզաձևը Հայաստանում ունի մեծ մասսայականություն, և Կառավարությունը շահագրգիռ է մարզաձևի հետևողական զարգացմամբ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Աշխարհի առաջնությունը կանցնի լավագույնս և նոր ազդակ կհաղորդի մարզաձևի հետագա զարգացմանը:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031