Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շախմատիստները հաջող են մեկնարկել շախմատի թիմային ԵԱ-ում

Նոյեմբեր 12,2023 10:40

Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները Չերնոգորիայի Բուդվա քաղաքում հաղթանակով են մեկնարկել շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում։

Տղամարդկանց պայքարում մեր տղաները 2,5։1,5 հաշվով առավելության են հասել տանտերերի ընտրանու նկատմամբ։ Հաղթական միավորը նվաճել է Գաբրիել Սարգսյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են արել։

Կանանց մրցակցությունում Հայաստանի թիմը առաջատար Էլինա Դանիելյանի բացակայությամբ 3։1 հաշվով պարտության է մատնել  Չեխիային։ Մեկական միավոր վաստակել են Մարիամ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը բավարարվել են կեսական միավորով։

Այսօր երկրորդ տուրում մեր տղաները հանդիպում են Խորվաթիայի, աղջիկները՝ Սերբիայի հետ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930