Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԱԾ-ն դիրքորոշումը փոխեց․ «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ն կվաճառվի այն ընկերությանը, որին նախկինում մերժել էին

Նոյեմբեր 11,2023 14:22 Share

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակված է որոշման նախագիծ, որով հանձնաժողովը համաձայնություն է տալիս «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ի նկատմամբ հսկողության փոխանցման գործարքի կնքմանը։

Որոշման նախագծում մասնավորապես ամրագրված է, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն 2023-ի նոյեմբերի 3-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, որի համաձայն «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը (Կիպրոսի օրենքների համաձայն գրանցված ընկերություն) ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը»։

Նշենք, որ Itel.am-ը հիշեցնում է, որ 2023 թվականի ապրիլին ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը: Ապրիլին, երբ հրապարակվեց այս որոշումը,  դրանում մասնավորապես ամրագրված էր․ «Գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե համաձայնություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկատվությունը չեն համապատասխանում Հանձնաժողովի սահմանված կարգի պահանջներին, ինչպես նաև իրավասու մարմնի գնահատմամբ վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերը»։

Մինչդեռ այս նախագծով, որը հավանաբար կհաստատվի հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում, ամրագրված է․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ուղղված Հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 7-ի գրությանն ի պատասխան վերջինս 2023-ի նոյեմբերի 9-ի գրությամբ հայտնել է, որ գործարքի կայացման վերաբերյալ իր իրավասությունների շրջանակում առարկություններ չունի՝ գրությանը կից ներկայացնելով հայտի առնչությամբ դիտողություն չունենալու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ դիրքորոշումը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930