Օրվա լրահոսը

«Չփորձենք լուծել հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել: Չփորձենք լուծումներ առաջարկել, որ 30 տարի է՝ փորձում ենք ու չի հաջողվել». Ժիրայր Լիպարիտյան

Մեկ հարց. եթե Արկադի Ղուկասյանը ու Ոոբերտ Քոչարյանը մտածում էին, որ Գուլուզադեի հետ իմ խոսակցությունների պատճառով Ղարաբաղը դուրս մնաց, եւ ինքը պնդում է, որ ամեն ամիս մենք խոսում էինք, ինչո՞ւ ոչ մի անգամ չասացին՝ կասեցրեք կամ մենք էլ մասնակցենք։ Ինչո՞ւ չասացին։ Այդ հարցին պետք է պատասխան տալ։

Պետք է սովորենք գնահատել ու աջակցել իրար և բացառել խարանն ու խտրականությունը. Արման Թաթոյան

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամ են։ Նրանք էլ բոլորիս պես ունեն արժանապատվություն, զգացմունքներ և գնահատաման արժանի ներուժ: Խտրականությունը ու կարծրատիպերը նրանց մեկուսացած են պահում հասարակությունից, իսկ իրավունքներն ինքնուրույն պաշտպանելու դժվարությունները կամ անկարողությունն ավելի են խորացնում նրանց խնդիրները: Հոգեկան առողջության ոլորտի բազմաթիվ խնդիրներ են շարունակում

Մոմավառություն՝ նախնյաց եւ փառքի պսակ ստացածների համար

Նախիջեւանահայերը 26-րդ անգամ ուխտագնացության են մեկնում

ԱՀ ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %-ը․ ԱՀ ԿԸՀ

Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 4 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %: Մասնակիցների թիվն  ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Ասկերանի շրջան Խաչմաչ-143 ընտրողներից 100 կամ 69.4 % Ծաղկաշատ- 102 ընտրողներից 68 կամ 66.7

Սպիտակի երկրաշարժ. ծննդավայրը շենացնելու կամք

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը այդ տարի Հայաստանին պատուհասած առաջին աղետը չէր: Աշխարհաքաղաքական բարդ զարգացումներ էին արձանագրվում եւ 1988-ի տարեսկզբին՝ փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ եւ այլ բնակավայրերում հայերի զանգվածային տեղահանումներ եւ սպանություններ եղան: Շատերը փախան Հայաստան ու բնակվում էին իրեն հարազատների տներում: Բռնի տեղահանվածներ կային նաեւ Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, գրեթե բոլոր այն գյուղերում ու քաղաքներում,

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 11-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Յոլյան նրբանցքի, Արևշատի 2 շենքի և հարակից տարածքների, ինչպես նաև Հարթաշեն, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնձորեսկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման

Սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի 25 սաներ

Հոկտեմբերի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի Զ լսարանի 25 սաներ: Նախօրեին՝ հոկտեմբերի 9-ի երեկոյան, Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 16 և

Ո՞վ է տարել  Գյումրու կենտրոնական հրապարակում տեղադրված Վարդանանց արձանախմբից Ղևոնդ Երեցի թուրը

Այսօր համացանցում հայտնվել էր Գյումրու կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում տեղադրված բրոնզյա Վարդանանց արձանախմբի լուսանկարը՝ «Տարան, թուրը տարան» ահազանգով։ Հարցը բարձրաձայնող օգտատերը՝ Գայանե Պապիկյանը, հարցրել էր․ «Ո՞ւր է թուրը, ո՞ւմ էր պետք թուրը, որ կոտրել են, կրծել, կերե՞լ են։ Ո՞վ է տեղյակ։Գոնե քաղաքապետարանն Արտուշ Պապոյանին ասի, տեր լինի իր քանդակին, գոնե հոգ տանեն, մեղք է քանդակը»: Նրա

Գյումրիում մարզային և քաղաքային իշխանությունները բացահայտ իրականացնում են վարչական ռեսուրսի օգտագործում․ հայտարարություն

Մեր կողմից անցկացված մշտադիտարկման փաստերը մեզ իրավունք են վերապահում հայտարարել, որ մարզային և քաղաքային իշխանությունները բացահայտ իրականացնում են օրենքով արգելված վարչական ռեսուրսի օգտագործում: Ստացված տեղեկությունները վկայում են, որ կրթական որոշ հաստատություններում, ինչպես նաև մարզային ենթակայության առողջապահական հիմնարկներում փորձ է արվում աշխատակիցներին հավաքագրել և ուղղորդել ընտրությունների ընթացքում քվեարկել իրենց համար նախընտրելի թեկնածուի օգտին: Ուստի կոչ ենք

Արմեն Սարգսյանը առանձնազրույց կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ: Այցի ընթացքում նախատեսված է նախագահ Սարգսյանի առանձնազրույցը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ: Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակույթի, գիտության և հումանիտար, ինչպես նաև միջեկեղեցական համագործակցությանը

Ծաղկաձորում Հայաստանի երեք շախմատիստներ մեկ միավոր են զիջում առաջատար Սամվել Տեր-Սահակյանին

Ծաղկաձոր առողջարանային քաղաքում շախմատի ChessMood Open բաց առաջնությունը հատել է հասարակածը: Վեց տուրից հետո «A» խմբում մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Նրան կես միավոր զիջում են Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի չորս շախմատիստներ, իսկ մեկ միավոր պակաս վաստակած հինգ շախմատիստների մեջ են Դավիթ Շահինյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Արամ Հակոբյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կապանի համայնքապետն ընդդեմ Ազգային ժողովի պատգամավորի․ Կապանում կպայքարեն երկու կուսակցություն

Սյունիքի մարզկենտրոնում նոյեմբերի 14-ին առաջին անգամ անցկացվելու է ավագանու  բազմամանդատ ընտրություն

ՀՀ հոգեբուժական հաստատությունները նոր կորոնավիրուսային վարակի պայմաններում․ ՀՔԱՎ

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է։ Հոգեբուժական հաստատություններում հասարակական դիտորդական խումբը, որի անդամ է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, օրերս, օրվան ընդառաջ, ասուլիս ունեցավ և ներկայացրեց ՀՀ հոգեբուժական հաստատությունների վիճակը՝ նոր կորոնավիրուսային վարակի պայմաններում։ Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեց նաև հոգեբուժական հաստատությունների՝ COVID-19-ին դիմակայելու հետ կապված խնդիրները և սոմատիկ (մարմնական, ֆիզիկական) հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման վիճակը։

Սամուել Սեւյանը ոչ-ոքի արեց, իսկ Տաթեւ Աբրահամյանը կրկին պարտվեց շախմատի ԱՄՆ առաջնությունում

Սենթ-Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց առաջնություններում, որոնց մասնակցում են 12-ական շախմատիստներ, 4-րդ տուրում գրոսմայստեր Սամուել Սեւյանը միավորը բաժանեց Դարիուշ Սվերչի հետ եւ 2,5 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում, իսկ կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը կրկին անհաջողության մատնվեց եւ 1,0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Զբոսաշրջության ոլորտը կարող է 3,8 անգամ ավելի եկամուտ ապահովել. հետազոտություն

Դրա համար անհրաժեշտ է կենտրոնացում՝ կոնկրետ ուղղություններով

Ժամը 14.00-ի դրությամբ Արցախի ընտրություններին մասնակցել է 268 ընտրող․ ԱՀ ԿԸՀ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, անցկացվում են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչմաչ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի, Մարտունու շրջանի Հերհեր համայնքների ղեկավարների, Ծաղկաշատ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամների նոր հերթական ընտրությունները, որին մասնակցելու իրավունք ունեն 742 ընտրող: Ընտրություններին մասնակցում են 6 համայնքի ղեկավարի և 5 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ: Ընտրողների թիվը` ժամը 11.00-ի դրությամբ ԱՀ Ասկերանի, Մարտակերտի

Անհայտ անձինք Անվերջության ժապավեն հուշարձանի վրայից գողացել են պղնձաձույլ մասերը

Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը՝ անհայտ անձինք հուշարձանի վրայից գողացել են պղնձաձույլ մասերը։ Նշենք նաև, որ տարեսկզբից ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, վերջինս ամբողջությամբ քանդվել էր նման դեպքերի պատճառով։ Հարգելի հայրենակիցներ, խնդրում և զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողություններից, հուշարձանների վանդալիզմի ցանկացած դրսևորումներ դատապարտելի են և քրեորեն պատժելի։ Հուշարձանների պահպանության Կոտայքի

«Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը` հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

Երևանում բացված «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը թույլ է տալիս ոչ միայն հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, այլև պահպանել պատմական հիշողությունը, այդ իրադարձությունների մասին ճշմարտությունը փոխանցել նոր սերունդներին: Այդ մասին «Դվին» հյուրանոցային համալիրի ցուցասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը, որը կտևի

«ՀՀ-ում եղած տոկոսադրույքները զսպում են տնտեսական աճը». հետազոտության արդյունքներ

«Հայաստան 2021-Հայաստան 2041» հետազոտության ամփոփագիրն արդեն հասանելի է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 10-ի ցերեկը և 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։   ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենի ղեկավարությամբ այսօր կհնչեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական կամերային նվագախումբն այսօր երեկոյան հանդես կգա դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենի ղեկավարությամբ։ Կհնչեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները։ Նվագախմբի հետ ելույթ կունենա նաեւ անվանի դաշնակահար Պավել Գիլիլովը։ Լավարդ Սկոու-Լարսենը, խոսելով Մոցարտի երաժշտության մասին, նշում է, որ այն հզոր ուժ ունի։ Նա Մոցարտի արվեստը համեմատում է ամոքիչ հատկություններ ունեցող սպեղանու հետ։ Մոցարտի

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 9-ին կատարվել է 94 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 20 դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր: Բժիշկները 6 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13811 քաղաքացու հետազոտություն, որից

«Ոսկե ծիրանի» ժյուրիի անդամները փառատոնը որակեցին ուժեղ, Երեւանը՝ կյանքով լի

Հաղթած ֆիլմերն ուժեղ պատմություններ ունեին եւ կարեւոր սոցիալական խնդիրներ էին բարձրաձայնում

ՀՀ ՊՆ նախարարը մեկնել է Մոսկվա

Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հպարտ եմ, որ «Ավրորա» շարժումը հիմնադրվել է երեք հայերի կողմից․ Արմեն Սարգսյան

Իտալիա այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հայկական մշակութային ու հոգևոր արժեքների ժառանգության ամենակարևոր օջախներից մեկում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, մասնակցել է 2021թ․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը, վեցերորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության ընթացքում, շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան Ջուլիեն Լուսենգեին: Մրցանակաբաշխությանը հաջորդած պաշտոնական ընթրիքի ժամանակ նախագահ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Բաթում քաղաքում շենքի փլուզման կապակցությամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նախագահ Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:   ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1151 նոր դեպք

Հոկտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 272 356 դեպք, որոնցից 248 267-ն` առողջացած, 5549-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 313 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 805 317 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7801 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1151 նոր դեպք: Ունենք 714

Իրանի մամուլի տեսություն

Իրանի չորսօրյա հանգստյան օրերից հետո մամուլը հրատարակվեց 9 հոկտեմբերին․ այդ չորս օրերը մեզ համար կարևոր էին տարածաշրջանային լուրերի և իրանական կողմի տեսակետներին ծանոթանալու համար։ Ուսումնասիրել եմ տասից ավելի օրաթերթ․ մեզ հետաքրքրող երեք նյութ կա։ Կառավարության պաշտոնաթերթ «Իրանը» մանրամասնորեն ամփոփել է արտաքին գործերի նախարար Աբդօլլահյանի այցը Մոսկվա, «Արմանե Մելլի» օրաթերթը Հարավային Կովկասի հարցերի վերաբերյալ  հարցազրույց է

Այս տարվա Մահապատժի դեմ պայքարի համաշխարհային օրը նվիրված է կանանց․ հայտարարություն

Եվրոպական միության Գերագույն Ներկայացուցչի և Եվրոպայի խորհրդի Գլխավոր Քարտուղարի համատեղ հայտարարություն Մահապատժի դեմ պայքարի եվրոպական և համաշխարհային օրվա առիթով Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը վերահաստատում են մահապատժին իրենց խիստ դեմ լինելը բոլոր ժամանակներում և բոլոր հանգամանքներում: Մահապատիժը դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող պատժամիջոց է, որը հակասում է կյանքի իրավունքին: Դրա վերացումն ունի հիմնարար նշանակություն երաշխավորելու

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031