Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի համայնքապետն ընդդեմ Ազգային ժողովի պատգամավորի․ Կապանում կպայքարեն երկու կուսակցություն

Հոկտեմբեր 10,2021 18:01

Կապան համայնքի ավագանու ընտրություններում առաջադրվելիք քաղաքական ուժերի կողմից թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ի ժամը 18.00-ն էր։ Եվ այսպես, նոյեմբերի 14-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու են երկու կուսակցություն՝ «Շանթ դաշինք» ազգայնական եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

«Շանթ դաշինք»-ի 70 հոգանոց ցուցակը գլխավորում է Կապանի գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը։ Երկրորդ հորիզոնականում համայնքապետի տեղակալ Մեսրոպ Արզումանյանն է, իսկ ցուցակի 3-րդ համարը՝ «Վորլդ Վիժն Հայաստան» Կապանի տարածքային ծրագրի համակարգող Անուշ Մեժլումյանն է։ «Շանթ դաշինք»-ի ցուցակի առաջին եռյակի թեկնածուները անկուսակցականներ են։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է 61 հոգանոց ցուցակ։ Այն գլխավորում է  Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Նրան  հաջորդում են Սյունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նարեկ Դավթյանը եւ Կապանի բժշկական կենտրոնի թերապեւտ Նարինե Գրիգորյանը։ Երեք թեկնածուներն էլ իշխող կուսակցության անդամներ են։

Թեկնածուների գրանցումը կկատարվի մինչեւ հոկտեմբերի 15-ը, իսկ նախընտրական քարոզարշավը՝ հոկտեմբերի 20-ից  մինչեւ նոյեմբերի 12-ն է։

Նշենք, որ ավագանու բազմամանդատ ընտրություններ Կապանում անցկացվելու է առաջին անգամ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031