Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը՝ «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) 39-րդ համագումարին

Լուսավոր Հայաստան Կուսակցության Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մասնակցում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) 39-րդ համագումարին։ Միջոցառման ընթացքում քննարկվել են համաեվրոպական օրակարգի հարցեր, ինչպես նաև տեղի են ունեցել 2019 թվականին սպասվող Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների վերաբերյալ քննարկումներ։ Հիշեցնենք, որ «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ALDE)

Ես որևէ մեկի հովանավորյալը չեմ. Սևանի քաղաքապետ

Սարգիս Մուրադյանը տեղեկացրեց՝ չի մասնակցելու ընտրություններին, բայց անելու է ամեն ինչ, որ համայնքում անցկացվեն ազատ ընտրություններ

Վահագն Չախալյան. «Հորդորում ենք չտրվել ցանկացած լոբբիսական խմբի ֆինանսական գայթակղություններին»

«Կամք»-ը հայտարարում է՝ պայքարելու են հայկական ավանդական արժեքների նկատմամբ ոտնձգությունների դեմ

Շուրջ 1300 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

Նոյեմբերի 4-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ

«Ես մեկ ձայն ունեմ, կտամ իմ լավ ընկերոջը». Սամվել Բալասանյանը չի մասնակցի ընտրություններին

«Գիտեք՝ անկուսակցական եմ: Ես չեմ մասնակցելու ընտրություններին»,- Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համատեղ կազմակերպած «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք մասնակցելո՞ւ է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Կանխելով լրագրողների մյուս հարցերը՝ քաղաքապետը վստահեցրեց. «Իմ որդիները ևս չեն մասնակցելու ընտրություններին: Ես

Նախագծով անտեսվում է դատավորի անկախության սոցիալական երաշխիքի կարևոր բաղադրատարրի երաշխավորումը. հայտարարություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝  ««ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» Հ Հ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ դատավորների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում շրջանառության մեջ դրված՝ ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝

Գարիկ Աղաբեկյան. «Գիտեմ դեղատուն, որտեղից «լեւի» դեղ կարող ես գնել»

Գարիկ Աղաբեկյանը քննադատում է առողջապահության ոլորտի քաղաքականությունը

«Զորավար Անդրանիկ» կայարանի մուտքը թաքցրե՞լ են

Ամենուր ընդունված է մետրոյի մուտքերի ցուցանակները այնպես տեղադրել, որ հեռվից տեսանելի լինեն: Երեւանում այդպես չէ: Օրինակ՝ «Զորավար Անդրանիկ» կայարանի մուտքը կարծես հատուկ թաքցրել են: Ինքս, որ շատ լավ ծանոթ եմ քաղաքին, դժվարությամբ գտա այն: Զբոսաշրջիկնե՞րը որտեղից իմանան: Ի դեպ, այդ կայարանը ժամանակին ուներ երկու մուտք. մեկը «Ռոսիա» կինոթատրոնի կողմից՝ Տիգրան Մեծ պողոտայից, մյուսը՝ Խորենացի փողոցից:

«Հնարավոր է հրաժարվեմ ՀՀԿ-ից». Գորիսի քաղաքապետ

Առուշ Առուշանյանն ընտրություններին չի առաջադրվի

Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում

Աշխարհահռչակ հայ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ին՝ Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում: Քաղաքացիական հրաժեշտի արարողությունը նախատեսված է նոյեմբերի 13-ին, ժամը 10:00-15:00-ը՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: ՀՀ կառավարության

Արամ Սարգսյան. «ՀՀԿ-ն եւ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող են դաշինք կնքել»

ՔՊ-ից իրեն առաջարկ եղել է, զրույցներ եղել են, բայց «Ազատ դեմոկրատների» հետ դաշինք կազմելու մեջ է տեսնում իր քաղաքական գործունեության օգտակարությունը

Աննա Հակոբյանը՝ «Փարիզի խաղաղության համաժողովին»

Մամուլի Հաղորդագրություն 10.11.2018 ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 10-ին մեկնեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 10-ին և 11-ին կայանալիք՝ Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» (Forum de Paris Sur la Paix) աշխատանքներին։ Տիկին Հակոբյանը երկօրյա համաժողովի ընթացքում ուղեկցելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Նոյեմբերի 12-ին՝ փարիզյան այցից

Ինչո՞ւ չենք ունենում ընդդիմություն

Կարծում եմ՝ շատերը կարող են համաձայնել, որ արդեն բազում տարիներ մենք լուրջ ընդդիմություն, որպես այդպիսին, չունենք: Հանրահայտ է, որ ժողովրդավարություն կոչվածը պահանջում է առողջ ընդդիմության անհրաժեշտություն, որն էլ կարող է ապահովել հասարակության զարգացումը: Ընդդիմության բացակայությունը պայմանավորված է բազում պատճառներով, որոնցից մեկին ժամանակ առաջ անդրադարձել եմ («Սահմանադրությունը եւ ազգային համաձայնությունը», ՀՀՍԴ Տեղեկագիր, 2018թ. 3): Նշված հոդվածում

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը գոհ է իմ աշխատանքից». Արտակ Զեյնալյան

Թե որքան է գնահատում դաշինքի հնարավորությունները սպասվելիք ընտրություններում, Զեյնալյանն ասաց. «Ամեն ինչ անելու ենք, որ բարձր արդյունքներ արձանագրենք

«Որոշ ուժեր ուզում են փայաբաժին ունենալ իշխանական փայից». Խաչատուր Քոքոբելյան

ՀՀԿ-ն նախ պետք է ապացուցի, որ կարողացել է ինքնամաքրվել: Ընտրություններն այդպիսի հնարավորություն են

«Ունենալու ենք «ճարահատյալ ընդդիմություն», եւ այդ դերին առավելագույնս հավակնում է ԲՀԿ-ն»

Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին լուրջ փորձություն է սպասում – Արդեն կարծես պարզ է, թե որ քաղաքական ուժերն են առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու: Ինչպե՞ս եք գնահատում դաշտը` ընտրություններից առաջ: – Մենք, ցավոք, դուրս չեկանք միակուսակցականությունից: Որովհետեւ, եթե առաջ մանիպուլյատիվ լծակներով հիմնական խաղացողը ՀՀԿ-ն էր, հիմա էլ հիմնական խաղացողը ժողովրդավարական դաշտում, բայց, միեւնույն է,

Հայաստանում տեղական ինքնակառավարման 22-ամյա ճանապարհը հեշտ չի անցել, սակայն հաստատուն առաջ է գնացել. Էմին Երիցյանի ուղերձը տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման օրվա առիթով Հարգելի համայնքապետեր, Ավագանու անդամներ, Համայնքային ծառայողներ, Սրտանց շնորհավորում եմ Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա առիթով։ Հայաստանում տեղական ինքնակառավարման 22-ամյա ճանապարհը հեշտ չի անցել,սակայն հաստատուն առաջ է գնացել։ Քաղաքական ու հանրային միջավայրը մշտապես փոփոխվում են, ու տեղական ինքնակառավարումը յուրաքանչյուր նման շրջափուլով անցնելուց ավելի է ամրապնդվում պետականության հիմնասյունի իր էության մեջ։ Դա

Կարլսեն-Կարուանա պարտիան տեւեց յոթ ժամ ու ավարտվեց ոչ-ոքի

Երեկ Լոնդոնում կայացավ շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի միջեւ մրցամարտի առաջին տուրը, որում Կարուանան խաղում էր սպիտակներով: Մեկնարկային պարտիան շարունակվեց յոթ ժամ եւ 116-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Շախմատային վերլուծաբանների բնութագրմամբ, սեւերով խաղացող չեմպիոնը հենց սկզբնախաղից բավականին առավելություն ուներ, սակայն չկարողացավ այն նյութականացնել: Իսկ Կարուանայի բախտը բերեց,

«Հեղափոխությունը զրոյական արժեք կունենա, եթե քաղաքական դաշտում լինի միայն ՔՊ-ն». Արամ Սարգսյան

Դա չի նշանակում, որ հեղափոխությունից հետո քաղաքական դաշտում պետք է լինեն միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

ՊԵԿ-ը գործարարին խոչընդոտում է արտահանման հարցում. նա ֆինանսական վնասներ է կրում

Գործարարը կասկածում է, որ ՊԵԿ-ն ինչ-որ մեկի մենաշնորհի համար արգելում է իր արտահանումը Կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուները գրեթե ամեն օր հայտարարում են` բիզնեսի համար խոչընդոտները վերացել են: Կոչ են անում ներդրումներ անել, բիզնես-գործունեություն ծավալել` վստահեցնելով, որ կառավարությունը կանգնած է գործարարի մեջքին: Դրսից էլ ներդրողներ են հրավիրում: Բիզնես մթնոլորտը մեր երկրում իսկապես փոխվել է, այս մասին

ՀՀ դատախազության պատասխանը՝ Գագիկ Ջհանգիրյանի «Ինչու է հապաղում կամ ինչին է սպասում ՀՀ դատախազությունը» վերնագրով հոդվածին

armtimes.com կայքում հրապարակվել է ՀՀ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ «Ինչու է հապաղում կամ ինչին է սպասում ՀՀ դատախազությունը» վերնագրով հոդվածը: Ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը.  «Դրանում անդրադառնալով 2008թ. մարտի 1-ին և 2-ին կատարված իրադարձությունների առթիվ քննվող քրեական գործին, նախկինում այդ գործով կայացված դատավճիռների օրինականությանն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացված

Լույս կա, ելք՝ ոչ. «Ազգ»

Ելք, փաստորեն, չկա: Ավելի ճիշտ կա, բայց այն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չէ, ոչ էլ Արամ Զավենի Սարգսյանի հանգստացնող ու զգացմունքային ելույթները, ոչ էլ նույնիսկ Արտակ Զեյնալյանի իրավական գիտելիքներն ու փորձառությունը: Ելքը Լուսավոր Հայաստանն է, միայն: Նկատի ունեմ այս անունով կուսակցությունը, ոչ թե նպատակը: Այսինքն Լուսավոր Հայաստան կուսակցության գրասենյակում մի օր նստել են Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ

Մորն աչքի առաջ սպանել են, սակայն Թագուհուն մեղադրանք են առաջադրել՝ «ճանկռել» ես մարդասպանին

Վերաքննիչ քրեական դատարանում երեկ շարունակվեց Թագուհի Մանսուրյանի բողոքի քննությունը: Մինչ օրս հինգ նիստ էր հրավիրվել: Հիշեցնեմ, որ Թագուհուն մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունիսի 12-ին, ժամը 01:00-ի սահմաններում, Երեւանի Ս. Տարոնցի նրբանցքի 7 շենքի դիմաց նախկին ամուսնու` ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, Վլ. Մարտիրոսյանի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 13-15-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 13-15-ը՝ ձնախառն անձրևի և ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով: Երևան քաղաքում

Ցնցում, շոկ, թերապիա. «Հրապարակ»

Իհարկե, միանգամայն արդարացի են նրանք, ովքեր զայրանում են նոր իշխանությունների կադրային քաղաքականությունից եւ նորանշանակ կադրերի անտեղյակությունից-անգրագիտությունից։ Իրավացի են, որ երիտասարդ ու անփորձ կառավարիչների պատճառով մեր երկրում պրոֆեսիոնալիզմը կատաստրոֆիկ անկում գրանցեց ու էլի կգրանցի։ Եվ միանգամայն հասկանալի է այն մարդկանց ափսոսանքը, ովքեր ասում են՝ հներն ավելի լավ էին աշխատում, ավելի լավատեղյակ էին, ավելի օգտակար իրենց ոլորտներում։

«Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները կազմեցին «Մենք» դաշինքը

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները կմասնակցեն «Մենք» դաշինքով։ Համապատասխան հուշագիրն այսօր ստորագրեցին «Հանրապետության» նախագահ Արամ Զավենի Սարգսյանը եւ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց ուժերը տասնամյակներ շարունակ եղել են ռեժիմի դեմ պայքարողներից։ «Մենք եղել ենք երկրում տեղի ունեցած հեղափոխության աջակիցները»,-նշեց Արամ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ «Մենք»

Մանր կուսակցությունները կորցնում են հնարավորությունը. «Հայոց աշխարհ»

Դատելով նախնական տվյալներից, այս անգամ նույնպես ռեյտինգային համակարգով հիմնականում առաջադրվելու են առաջատար կուսակցությունների ներկայացուցիչները։ Ճիշտն ասած, ափսոս, քանզի ոչ այնքան հայտնի կուսակցությունները վերստին բաց են թողնում ընտրարշավը սեփական քարոզչությանը ծառայեցնելու հնարավորությունը։ Հարկ է տարբերակել բուն ընտրական քարոզչությունը, որը ռեյտինգայինով առաջադրված թեկնածուն ծավալում է հնարավորինս շատ ձայներ հավաքելու նպատակով, եւ կուսակցության քարոզչությունը ընտրարշավի ընթացքում, որն ուղղված

Գերմանաբնակ հայուհի Կարմենը երաշխավորել է գերմանաբնակ ռուսազգի Էսկամիլիոյին

Երեւանի օպերային թատրոնում՝ ժամանակակից «Կարմեն» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոյեմբերի 10-ին հանդիսատեսին կներկայանա համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցներից Բիզեի «Կարմեն» օպերայի ժամանակակից բեմադրության պրեմիերայով: Թեպետ, ըստ էության, պրեմիերան արդեն կայացել է. աշնան սկզբին թատրոնը այն ներկայացրել է Դուբայում: Նշենք, որ աշխարհում ոչ հաճախ, բայց սա հանդիպող պրեմիերայի «տեսակ» է, երբ առաջնախաղը

Իրականում ո՞ւմ ձախողումն է Խաչատուրովը. «Հայկական ժամանակ»

Թեեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը վերջնականապես լուծվելու է դեկտեմբերի սկզբին, այնուհանդերձ արդեն այսօր Հայաստանի քաղաքական դաշտում մեծ աղմուկ է բարձրացել, որ մենք ամենայն հավանականությամբ կկորցնենք այդ պաշտոնը, եւ դա նոր իշխանությունների լրջագույն ձախողումն է: Հնարավոր է՝ Հայաստանն իսկապես էլ կորցնի այդ պաշտոնը: Եւ իսկապես էլ՝ շատ ավելի լավ կլիներ, եթե մինչև 2020 թվականը ՀԱՊԿ

Զանգակատան բնակիչները մինչև հիմա չեն կարողանում մշակել հակառակորդի կրակի տակ հայտնված գարու արտերը. news.am

Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչները մինչև այժմ չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել գյուղի հարակից գարու արտերում, որոնք այս տարվա ապրիլից հետո հայտնվել են հակառակորդի թիրախում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում համայնքապետ Հովիկ Կարապետյանը՝ հիշեցնելով, որ ապրիլ–մայիս ամիսներին ադրբեջանական կողմն առաջ էր բերել իր դիրքերը։ «Իրենց տարածքում, պետական սահմանից այն կողմ, ադրբեջանցիներն առաջ էին բերել դիրքերը, եւ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728