Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ ուժեր ուզում են փայաբաժին ունենալ իշխանական փայից». Խաչատուր Քոքոբելյան

Նոյեմբեր 10,2018 15:20

«Նախկինում կայացած ընտրություններում պարբերաբար հայտնվել են «գրպանային» ընդդիմություններ, որոնք ապահովել են այս կամ այն ընտանիքի բարեկեցությունը միայն: Եղել են եւ հիմա էլ կան քաղաքական ուժեր, որոնք մեկ խնդիր են լուծում՝ փայաբաժին ունենալ իշխանական փայից»,-«Ազատ դեմոկրատների» եւ «Հանրապետություն» կուսակցությունների՝ «Մենք» դաշինքի ստեղծման  ժամանակ այսօր հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ականների պնդմանը, թե դեկտեմբերի իննին կայանալիք ընտրություններից հետո իրենք նոր խորհրդարանում լինելու են ընդդիմություն, Խաչատուր Քոքոբելյանը նշեց. «ՀՀԿ-ն նախ պետք է ապացուցի, որ կարողացել է ինքնամաքրվել: Ընտրություններն այդպիսի հնարավորություն են: Չկա օլիգարխ, որը ՀՀԿ-ի ներքո գործած չլինի»:

Մանրամասն՝ տեսանյութում  

Ուղիղ։ Խաչատուր Քոքոբելյանը նորաստեղծ Մենք դաշինքի մասին

Gepostet von Aravot am Samstag, 10. November 2018

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930