Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը

Հունիս 11,2012 18:33

2012թ հունիսի 9-ին «Աշխատանք» մարզադահլիճում Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը անցկացրեցին Հայաստանից սամբո ըմբշամարտի առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 17-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը:

Տասը քաշային կարգերում հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան կարգի հավաստագրերով և մեդալներով, իսկ 57, 62 և 68 կգ քաշային կարգերում /որոնցում ժամանակին հանդես է եկել լեգենդար մարզիկը/ հաղթողներն արժանացան նաև Գառնիկ Հովհաննիսյանի ընկերների կողմից սահմանված հատուկ գավաթների:

Ստորև ներկայացնում ենք մրցաշարի հաղթողներին.

48 կգ ք/կ-Էդգար Իսրայելյան

52 կգ ք/կ- Աղասի Նազունց

57 կգ ք/կ-Տիգրան Կիրակոսյան

62 կգ ք/կ-Արեն Անտոնյան

68 կգ ք/կ-Մարտին Միրզոյան

74 կգ ք/կ-Մավրիկ Նասիբյան

82 կգ ք/կ-Մհեր Կարապետյան

90 կգ ք/կ-Դավիթ Գրիգորյան

100 կգ ք/կ-Սարգիս Սարգսյան

+100 կգ ք/կ-Էդուարդ Դավթյան

 

Տեղեկանք

 

Գառնիկ Հովհաննիսյանը սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է  Մադրիդում` 1981թվականին: Փաստենք, որ մինչ այդ մեր մարզիկները ըմբշամարտի ձևերից և ոչ մեկում նման բարձր հաջողության չէին հասել:

1983-95 թթ Գ. Հովհաննիսյանն աշխատել է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում որպես սամբոյի բաժանմումքի ավագ մարզիչ: Արցախյան շարժման սկզբի տարիներին`1989-1991թթ., մի շարք անվանի մարզիկների հետ ապահովել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջաններին մասնակցող ՀԽՍՀ և ԼՂԻՄ պատգամավորների անվտանգությունը Մոսկվայում, ուղեկցել` հասարակական-քաղաքական  գործիչների, իրականացրել` հատուկ բեռների տեղափոխում:

Անվանի մարզիկը պատահարի զոհ է դարձել 1995-ին: Հաջորդ տարվանից Հայաստանի սամբոյի ֆեդերացիան անցկացնում է Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը:

 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930