Լրահոս
Օրվա լրահոսը

Պուրակներից մեկը կանաչ, մյուսը` չորացած

Սեպտեմբեր 30,2012 18:04

Արարատի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանում միմյանցից հինգ քայլ հեռավորության վրա գտնվում են երկու փոքրիկ այգիներ, որոնցից մեկը չորացած է, մյուսն`ամբողջությամբ կանաչ:

Քաղաքապետարանը խնամում է միայն մի այգին՝ այնտեղ ծառեր են տնկում, նստարաններ տեղադրում: Մինչդեռ մյուսում բարձիթող վիճակ է. եղածը պահելու, մի բան էլ ավելացնելու  փոխարեն`  ծառերը ոչնչացվել են, իսկ  տեղադրված նստարաններին հասնելու համար մարդիկ ստիպված են նախ ազատվել դրանք ամբողջությամբ շրջապատող փշերից:

Քաղաքապետարանը դեq`ռ հինգ տարի առաջ երկուսն էլ ոռոգում էր, ծառերը բավականին շատ էին, սակայն թե ինչու է ներկայումս տարբերություն դրվում այգիների միջեւ, հայտնի չէ:

Քրիստինե Հովհաննիսյան` (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930