Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվեց նկարիչ Էդուարդ Արծրունյանի պատկերագիրքը

Մայիս 25,2013 22:50

«Երեխեք ջան, զգույշ կլինեք էդ գրքերի հետ, որովհետեւ ամենամեծ վարպետի գործերն են էդ գրքում»,- այսօր Երվանդ Քոչարի թանգարանում այսպիսի կոչով ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի պատկերագիրքը ստացած երեխաներին էր դիմում պատկերագրքի հեղինակ Անահիտ Մանուկյանը (նկարում՝ ձախից):

Մինչ գեղանկարչի պատկերագիրքը ստանալը, ներկաները նայեցին Էդուարդ Արծրունյանի մասին պատմող Անահիտ Թադեւոսյանի ֆիլմը:

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով նկարչի պատկերագրքի ստեղծման պատմության մասին՝ Ա.Մանուկյանն ասաց. «Այս տարի իմ ֆեյսբուքյան աշխատանքի շնորհիվ հայտնվեց հովանավոր, որը համաձայնեց պատկերագիրքը տպագրել: Պատկերագիրքը փոքր է, այսինքն՝ Արծրունյանի բազմաշերտ արվեստի ուրվագիծն է միայն: Սա առաջին պատկերագիրքն է, որը պետք է ներկայացնի Արծրունյանին, որպեսզի մարդիկ իմնանան՝ ով է եղել նա»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պատկերագրքի հեղինակը ծանոթացել Արծրունյանի հետ: «Ես ձեզ նման լրագրող եմ եւ հերթական հարցազրույցներից մեկին էի գնացել, եւ Վարպետն ասաց՝ արի դիմանկար անեմ: Այդտեղից էլ սկսվեց մեր բարեկամությունը: Հետո նրա 80-ամյակին նվիրված հոբելյանական ցուցադրություններն արեցի: Անցած տարի էլ լույս տեսավ իմ «Ամենանկարիչ նկարիչ» գիրքը»:

Չցանկանալով տալ պատկերագրքի հովանավորի անունը՝ Ա.Մանուկյանը միայն նշեց, որ նա ազգությամբ հայ է, բայց Հայաստանում չի ապրում:

«Իրականում տուն-թանգարան պետք է ստեղծվի, դա նրա երազանքն էր եղել: Մինչեւ տուն-թանգարան ունենալը սրանք փոքրիկ քայլեր են, որ ես անում եմ»,- հավելեց Էդուրադ Արծրունյանի պատկերագրքի հեղինակը՝ չմոռանալով նշել, որ անցած տարի էլ լույս էր տեսել իր «Ամենանկարիչ նկարիչ գիրքը»՝ նվիրված նկարչի հիշատակին:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031