Լրահոս
Օրվա լրահոսը

Երուսաղեմի պատրիարքը՝ Վեհափառ հայրապետին. «Մայր եկեղեցին կարիք չունի գարշապար լիզողների»

Օգոստոս 05,2013 23:47

Օգոստոսի երեքին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Ն. Ս. Օ.Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որտեղ տարակուսանք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգեւոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ: Նուրհան արքեպիսկոպոսը նամակում նշում է, որ ժողովի որոշումն իր վրա ծանր եւ անհաճո տպավորություն է թողել. ինչպե՞ս կարելի է եկեղեցու իշխանավորին անտեսել հանուն մի պարզ քահանայի: Երուսաղեմի հայոց պատրիարքը այնուհետեւ հավելում է. «Եթէ չեմ սխալիր, յառաջիկայ նոյեմբերին Նորվան սրբազանի առաջնորդական շրջանը կաւարտէր եւ Գերագոյն հոգեւոր խորհուրդի պատկեր-անդամները կրնային այն ատեն «ընդունիլ» իր հրաժարականը: Մի՞թէ Ձեր «Շինարար կաթողիկոսի» համբաւը իսկապէս կուզեք կարգալոյծ հռչակւածներու շարքը երկարելու ջնջել»:

Երուսաղեմի հայոց պատրիարքը նամակում գրում է նաեւ, թե տարիներ անց համոզվել է,որ Վեհափառ հայրապետին  ավելի հետաքրքրում  են արտաքինն ու նյութականը: Հոգեւորականը նաեւ մտահոգություն է հայտնում, որ վախի եւ սպառնալիքի մթնոլորտում առողջ սերունդ չի կարող լինել, կտուժեն ժողովուրդն ու մայր եկեղեցին, մինչդեռ, նրա ձեւակերպմամբ, ավելի կարիք կա մաքրակրոն եւ զարգացած եկեղեցականների, քանի գարշապար լիզողների:

Նուրհան սրբազանը, իբրեւ բողոքի նշան, կաթողիկոսին հղած նամակում հայտնել է սեպտեմբերի 21-28-ը կայանալիք եպիսկոպոսական ժողովին իր՝ չմասնակցելու մասին:

Նամակի մանրամասները եւ Մայր Աթոռի մեկնաբանությունները՝ առաջիկայում:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սա հետևանքն է՝ չարաբաստիկ 1999թ.ի հոկտեմբերի 27-ի, երբ մի կենտրոնից նույն օրը տեղի
    ունեցավ և Ազգային ժողովի սպանդը և Հայոց հոգևոր աշխարհի՝ ,,սրբազանի ընտրությունները,,
    բերելով իր հետ քայքայիչ ազդեցություն,՝ ողջ հասարակության բարոյական նորմերի վրա:
    Հենց այդ օրից էլ մեր երկիրը՝ թևակոխեց մի շատ ոլորմելի էտապ, երբ երկրի իշխանությունը զավթած
    անառակաբարո մարդիք սերտ գործակցեցին,՝ իրենց կողմից նշանակված՝ ,,հոգեվոր առաջնորդի,,
    հետ:

  2. David says:

    Սիրելի Մաքսիմ,

    Ոչ թե 1999ից սկսվեց, այլ ավելի վաղ` 1996 ից, երբ իշխանությունը թքած ունենար ժողովուրդի կարծիքի վրա: Նույնն էլ այսօր եկեղեցին է….

  3. Համլետ says:

    Մեր եկեղեցին լուսահոգի Վազգեն Առաջինից հետո Կաթողիկոս չի ունեցել…

  4. Փիրուզ says:

    Հարցը միայն լավ կամ վատ կաթողիկոսի մեջ չէ: Երուսաղեմի պատրիարքը ճիշտ է ձևակերպել, որ գարշապար լիզողների դար է: Եթե ներկայիս կաթողիկոսը կամ ապագայում որևէ մեկը շրջապատված լինի գերազանցապես ստորաքարշ կամ ստրկամիտ ու կեղծ հանզանդ հոգևորականությամբ, որոնցից ոչ մեկը ոչ մի կերպ չի արտահայտում իր կարծիքը, դեռ ավելին շողոքորթում ու կեղծ մեծարում է, ինչ եք կարծում նման պայմաններին սովոր կաթողիկոսը պիտի զգա իր` ոչ ճիշտ քաղաքականության հետևանքները ??? Ուրախ եմ, որ Երուսաղեմի պատրիարքի նման ինքնուրույն մտածողությամբ օժտված հոգևոր իշխան ունենք, մանավանդ որ մեր եկեղեցին չունի կաթողիկոսի անսխալականության մասին օրենք:

  5. Armine G says:

    Սա շատ լավ օրինակ է տարածելու ու այդ միջոցով պայքարը շարունակելու: Դրսում գտնվող մեր հայրենակիցները որ վախենալու բան չունեն և կախված չեն Հայաստանի «պատժիչ» ուժերից, կարող են և պետք է իրենց ձայնը բարձրացնեն և պայքարեն բոլոր անօրինությունների դեմ մեր երկրում: Նրանք դրսից ճնշելով ավելի մեծ արդյունքների կարող են հասնել: Ի վերջո ով ինչպես կարող է պետք է պայքարի ներկա ապօրինի իշխանությունների դեմ, դրսից թե ներսից:

  6. Վահե says:

    Կարելի էր սկզբից դիմել Ս. Էջմիածնին, հասկանալ, թե նման նամակ իսկապես կա թե չէ?

    https://blognews.am/arm/news/73367/erusaxemi-hayoc-patriarqi-koxmic-nman-grutyun-mayr-atorum-chi-stacvel.html

  7. Հայ քրիստոնյա մարդ says:

    Նուրհան Սրբազան, դժբախտաբար Հայ Եկեղեցում գրեթե միայն գարշապար լիզողներ են մնացել։ Միջակ հոգևոր ու գիտական կրթությամբ Կտրիչը և իր նվիրյալ կիսաբոլշևիկ, կիսագրագետ ու կիսաբիզնեսմեն վեցնոցները տասնյակ տարիներ շատ լավ են աշխատել։ Այսօր մի ,,գեղեցիկ,, ավադություն է ձևավորվել։ Ամեն մեկն իր վերադասի գարշապարն է լիզում, իսկ բոլորը միասին Կտրիչի գարշապարն են լիզում, թե Կտրիչն էլ ու՞մ գարշապարն է լիզում, այդ էլ այլ հարց է։ Իսկ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Կենսատու պատգամները և Հայ Եկեղեցու Սրբազան ավանդությունները մնացել են թանգարանի ցուցափեղկերի մեջ փակված, միայն կարելի է ձևական դիտել, սակայն կյանքի կոչելը խստիվ արգելված է։ Ով կայնքի կոչելու փորձ է անում, անխնա գնդակահարվում է։ Գնդակահարվածների շարքը երեք հարյուրից անցնում է։ Այնպես որ, Սրբազան Հայր, դուք էլ, Նորվան Սրբազանն էլ հայտնվել եք անխնա գդակահարվելու հոդվածի տակ։ Ի կատար ածելը ժամանակի հարց է։
    Ակամայից հիշում եմ Գլադիատոր գեղարվեստական ֆիլմը։ Աշխարհիկ թե հոգևոր մոլագար բռնապետերի կերպարը միշտ և ամենուր նույնն է, նրանք իրականում օգնության ու բուժման կարիք ունեն և շատ թույլ, խեղճ ու դժբախտ մարդիկ են, պարզապես սեփական ուժերով գիտակցելու կարողությունը չունեն։ Դրա համար նրանք Բարի Աստուծո զորությամբ առողջ ուժերի օգնության ու անկեղծ աղոթքների կարիքն ունեն։ Սիրելի Հայ Առաքելական Եկեղեցու ազնիվ զավակներ, անհատական և միասին աղոթենք Հայ Եկեղեցու հոգևոր վերանորոգության համար։ Բարի Աստուծո օգնությամբ անկեղծ աղոթքը շատ զորավոր ու շինիչ միջոց է, իսկ այսօր Հայ Եկեղեցին առաջին հերթին անկեղծ ու զորավոր աղոթքի կարիք ունի։ Ամեն, ամեն, ամեն։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031