Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Մենք Հակոբին հարգում ենք որպես զինծառայող» (Տեսանյութ)

Օգոստոս 28,2013 17:49

ՊՆ նախարար Օհանյանն այսօր մի քանի լրատվամիջոցների խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիգուլյանի՝ համացանցում հայտնված վերջին հարցազրույցը։ Ըստ Hayeli.am-ի՝ նա ասել է. «Գերության մեջ գտնվել՝ նշանակում է գտնվել սահմանափակումների ռեժիմի եւ համապատասխան ազդեցության տակ։ Իսկ այդ պայմաններում Հակոբից ակնկալել, թե նա կասի հայկական բանակի բոլոր թերությունների ու բացթողումների մասին, ադրբեջանական զինված ուժերի երազանքն էր, եւ նրանք այսօր փորձում են այդ ամենը իրականացնել, ինչը հակասում է բոլոր միջազգային նորմերին։ Մենք երբեւէ նման վերաբերմունք չենք ցուցաբերել որեւէ ադրբեջանցի ռազմագերու հանդեպ։

Մեր միակ ցանկությունն այն է, որ Հակոբը Կարմիր Խաչի օգնությամբ վերադարձվի հայրենիք։ Ինչ էլ ցուցադրեն ադրբեջանական Զինված ուժերը, մենք հարգում ենք Հակոբին որպես զինծառայող։ Նա մոլորվել է։ Հայրենիք վերադառնալուց հետո Հակոբի նկատմամբ որեւէ հետապնդում չի լինի։ Հակառակը, մենք հոգեբանական աջակցություն կցուցաբերենք, եւ նա կշարունակի իր ծառայությունը Հայաստանի Զինված ուժերում։

ՊՆ–ն համագործակցում է բոլոր միջազգային, մասնավորապես Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի հետ, որպեսզի նա կապ հաստատի Ադրբեջանի Կարմիր խաչի հետ, որպեսզի կարողանանք հաղորդակցական կապ ունենալ Հակոբի հետ։ Ընդ որում, մինչ այս պահը դեռեւս նման հնարավորություն ընձեռված չէ։ Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ադրբեջանի գերիների եւ անհայտ կորածների հանձնաժողովի գործունեությունը շատ դեպքերում ոչ բավարար եմ համարում»,– հայտարարել է Սեյրան Օհանյանն ու հավելել, որ պատճառը միջպետական հարաբերությունների բացակայությունն է։

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութը՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031