Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը չի բացառում Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետ նշանակելու հավանականությունը

Սեպտեմբեր 09,2013 14:45

«Դա լիազոր մարմինն է, իրենք հետաքննում են, իրենք էլ որոշում են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի ազատ արձակմանը վերաբերվող հարցին:

Հիշեցնենք, որ վերջիններս կալանավորվել էին հունիսի մեկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, ինչի արդյունքում զոհվեց Ավետիք Բուդաղյանը:

Լրագրողներից մեկը հարցրեց`Խաչատրյանին անիմաստ հանեցիք մարզպետի պաշտոնից, եթե ցանկանա հետ գալ, կնշանակե՞ք մարզպետ, Սահակյանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է, անմեղներ ու մեղավորներ չեն լինում, մենք մարդկային հասարակություն ենք և պիտի այդ ամեն ինչը քննության առնենք: Նայած թե ինչ մտավոր կարողություն ունեն մարդիկ, այնպես էլ դատողություններ են անում: Ես չեմ ուզում մտնեմ դատաիրավական համակարգ»:

Ամեն դեպքում, Սահակյանը կարծում է, որ «հետաքննող մարմինները կորոշակիացնեն իր նման մոտեցումը»:

Նա նկատեց նաեւ, որ հետաքննությունն առաջ է գնում. «Էնպես չի, որ գործը կարճվել է: Պարզապես խափանման միջոց է փոխվել: Լավ մասնագետ չեմ, էդքան չգիտեմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30