Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսն ընդունել է Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն

Հոկտեմբեր 16,2013 18:17

Հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկուն:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն Իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց տիար Պիոտրովսկուն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Մայր Աթոռի թանգարանների և Պետական Էրմիտաժի միջև ձևավորված սերտ համագործակցության համար` մասնավորապես գնահատանք հայտնելով Էրմիտաժի տնօրենին Հայ Եկեղեցու պատմական սրբազան արժեքների վերականգնման և պահպանման գործում Մայր Աթոռին ցուցաբերվող մեծ աջակցության և մասնագիտական խորհրդատվության համար:

Այնուհետև Տիար Միխայիլ Պիոտրովսկին Նորին Սրբությանը ներկայացրեց առաջիկայում Էրմիտաժում Մայր Աթոռի թանգարանների հետ համատեղ կազմակերպվելիք Հայ Եկեղեցու եկեղեցական վարագույրների և խույրերի ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները:

Զրույցի ընթացքին անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարևոր դերակատարությանը հայ հոգևոր սրբազան արժեքների հավաքագրման ու պահպանության գործում, ինչպես նաև թանգարանային ցուցադրությունների ընդլայնման հեռանկարներին:

Հանդիպումից հետո Գարեգին Բ Վեհափառն ու տիար Պիոտրովսկին այցելեցին «Ռուբեն Սևակ» նորաբաց թանգարան, ինչպես նաև «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031