Լրահոս
Օրվա լրահոսը

Սարդոստայնների «տիրակալը» նոր ոճ է ստեղծել

Մարտ 11,2014 14:49

2012-ից սկսած՝ գյումրեցի արվեստագետ Անդրանիկ Ավետիսյանը (Ադօ) նկարում է բնական սարդոստայններով: Նույնիսկ հատուկ սենյակ ունի, որտեղ սարդերը ոստայն են հյուսում, ինքն էլ եւ դրանք, եւ բնությունից վերցրած սարդոստայնները նրբորեն հավաքում, գունավորում, տեղադրում է երկու ապակիների արանքում, համապատասխան թավշյա ֆոն ստեղծում…

Մի խոսքով, ինքնատիպ ստեղծագործություններ են ծնվում, որոնք ոչ մի ոճում չեն «տեղավորվում»:

Հայաստանում Անդրանիկ Ավետիսյանի նկարների մասին քչերը գիտեն, իսկ Եվրոպայից ու ԱՄՆ-ից արդեն լուրջ արձագանքներ կան:

Վերջերս էլ ԱՄՆ-ից Art Times ամսագրի խմբագիրն է հետը կապվել: Օտարերկրացի նկարիչներն ու արվեստաբանները տեղեկացել են «սարդոստանային» նկարչությանը նկարչի Ֆեյսբուքի էջից :

andranik1

Իսկ թե ինչու հաջողակ բիզնեսմեն Անդրանիկ Ավետիսյանը հրաժարվեց բիզնեսից, մանրամասները վաղվա տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31