Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի թոռնիկը «կտրվել է «Այբ» դպրոցի ընդունելության քննություններից

Հունիս 06,2014 17:23

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի թոռնիկը չի հաղթահարել «Այբ» կրտսեր դպրոցի համար այս տարվա մայիսի վերջին օրերին տեղի ունեցած քննությունները: ԱԺ նախագահի թոռնիկին չի «օգնել» անգամ պապիկի պաշտոնը:

Aravot.am-ի տեղեկություններով, մոտ 60 երեխաներից, որոնց թվում են եղել օլիգարխների, մեծահարուստ պաշտոնյաների երեխաներ եւ թոռնիկներ, 32 երեխա է քննությունը հաջող հանձնել:

Նշենք, որ «Այբ» ավագ դպրոցը սոցիալական ծրագիր է: Ուսումն այդ դպրոցում որեւէ կապ չունի ֆինանսական կարողությունների հետ: Դպրոցի տնօրինությունը մշտապես վստահեցնում է, որ այս դպրոցում չկա ոչ մի երեխա, որն ընդունվել է այն պատճառով, որ իր ծնողը վճարունակ է, եւ հակառակը:

Երեխաները դպրոցում լինում են առավոտյան ժամը 8-ն անց կեսից մինչեւ 17-ը:
Բացի պարտադիր առարկաներից, աշակերտները զբաղվում են արվեստով, սպորտով ու հասարակական աշխատանքով:

Սակայն «Այբ» տարրական դպրոցում ուսումը վճարովի է: Գալուստ Սահակյանի թոռնիկը «Այբ» դպրոց ընդունվելու դեպքում, նրա ընտանիքը պետք է տարեկան ուսման վարձ վճարեր 2 միլիոն 250 հազար դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ դասախոս) says:

    Գալուստի կառոցած երկրում ,,կտրվելը,, բարձր վարկանիշի նշան է…

  2. Աննա says:

    Հարգելի Լուսինե Բուդաղյան այդ երեխան անգամ Այբ-ի շեմքից ներս չի մտել այդ ինչպես հաջողացրեց կտրվել? Խնդրում ենք հավաստի նյութեր տպագրեք

  3. Արմեն says:

    Լավ կլիներ ուսումնասիրեիք և մի հոդված էլ գրեիք այն մասին, թե ինչ չափանիշներով են երեխաներին ընդունում Այբ դպրոց և ինչու ընդունելության գործընթացը այդքան փակ ու գաղտնի է անցնում, իսկ ընդունելությունից դուրս մնացած դիմորդներին ոչ մի պարզաբանում չի տրվում:

  4. Արմեն says:

    Ես չեմ հավատում այս նյութին,բայց ասենք թե չի ընդունվել,դրանից ինչ եք սարքում,ամեն տարի հազարավոր մարդիկ չեն ընդունվում իրենց ուզած ուսումնական հաստատություն,հետո ինչ կա դրա մեջ,ես հոդվածը միայն մի բանի մասին մեզ տեղեկացրեց,որ գրողը պրոֆեսիոնալ չէ ու իր բացթողումները ձգտում է լրացնել նման տիպի հոդվածներով:Եթե այդ <> երեխան մի օր ընդունվի մի ուսումնական հաստատություն չենք զարմանա,բայց զարմանում եմ թե ինչպես է նյութը գրողը որևէ ուսումնական հաստատություն ընդունվել,ապա ավարտել:Բայց կասկածում եմ թե ավարտել է:

  5. Անահիտ says:

    Հարգելի Արմեն
    Տղաս այս տարի ավարտել է ԱՅԲ դպրոցը, և հաջողությամբ ,միայն դպրոցի գիտելիքներով ընդունվել Ամերիկյան համալսարան, իսկ ինչ վերաբերվում է ընդունելության փակ և գաղտնի գործընթացին, նման բան չկա, ավելի պարզ և թափանցիկ ընդունելություն նույնիսկ հնարավոր չի պատկերացնել:

  6. Լուսինե says:

    իրականում այս նյութը պետք է շարունակություն ունենար, քանի որ այդ թոռնիկը իրականում հիմա այնտեղ սովորում է: Ինչպես նաև մյուս օլիգարխների երեխաները:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30