Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Անշուշտ, մենք միշտ պատրաստ ենք կանգնել մեր բանակի կողքին»

Օգոստոս 07,2014 11:50

Օգոստոսի 6-ին Նախախորհրդարանի գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձավ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին:

Ժիրայր Սեֆիլյանը պարզաբանումներ ներկայացրեց, թե ո՞րն է լինելու Նախախորհրդարանի դիրքորոշումը, եթե փորձ կատարվի ռուսական զորք տեղակայել սահմանին, ի՞նչ են շահում սահմանային բախումներից Ռուսաստանը և Ադրբեջանը, և արդյո՞ք սահմանում տիրող շարունակական ու պարբերական լարվածությունը Հայաստանի ներքին խնդիրների հետևանք է:

«Անշուշտ, մենք միշտ պատրաստ ենք կանգնել մեր բանակի կողքին: Սակայն այս ամբողջը մեզ չպետք է շեղի մեր գլխավոր նպատակից: Գլխավոր օրակարգը մնում է ներքին վիճակի առողջացումը: Այսօր տեղի ունեցողը ոչ այնքան ռազմական խնդիր է, որքան քաղաքական: Սա հետևանքն է մեր դիվանագիտական կորպուսի հանցավոր անգործության՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և Նալբանդյանի կատարմամբ»,- շեշտեց Ժիրայր Սեֆիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031