Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. «Վայրահաչոցները խոսում են այն մասին, որ ոստիկանությունը ճիշտ ուղու վրա է»

Սեպտեմբեր 17,2014 19:57

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության կայազորի ստորաբաժանումների ստուգատես է անցկացրել մայրաքաղաքի պարեկապահակետային գնդի վարժահրապարակում:

Ստուգատեսի ընթացքում Վլադիմիր Գասպարյանն ասել է. «Նոր ոստիկանը նոր համազգեստով պետք է լինի: Նոր ոստիկանի համազգեստի մեջ նոր ոստիկանին համապատասխանող անձնավորություն պետք է լինի: Նոր համազգեստին մոտենալ պատվախնդրորեն, և միջի պարունակությունը դրսի հետ համահունչ պետք է լինի: Սա մեր պատիվն է, մեր համազգեստը մեր պատիվն է: Եթե մեր նոր համազգեստի մեջ քաղաքացին տեսավ տգետ ոստիկան, բիրտ ոստիկան, մենք կկորցնենք համազգեստի պատիվը: Տեղից բոլոր լավ բաներին դիմադրություն ենք տեսնում: Այ հիմա էլ նոր համազգեստով են հայտարարելու, որ մենք սպառնում ենք իրենց: Եթե զորավարժություններով հայտարարում են, որ մենք իրենց սպառնում ենք, համազգեստով նույնպես շարունակեք սպառնալ, տղաներ: Այո, մենք սպառնում ենք մեր գիտելիքներով և օրենքի գերիշխանությամբ և շարունակելու ենք սպառնալ: Մենք բարեփոխվելու ենք և որակական փոփոխություն ենք ապրելու՝ անկախ նրանից, թե ինչ երևույթներ կդիմակայեն դրան: Վայրահաչոցները հենց խոսում են նրա մասին, որ ոստիկանությունը ճիշտ ուղու վրա է: Նրանք տեսան կազմակերպված ոստիկանություն, նրանք տեսան գրագետ ոստիկանություն, չեն հանդուրժում լավը երկրում: Մենք ժողովրդին երբեք չենք սպառնացել:

Մենք ժողովրդին ենք պաշտպանում: Իսկ թե ամեն երևույթ, որն օրինախախտման ճանապարհն է ընտրում, դա մեր ժողովրդի չարիքն է: Կույրը չի տեսնում, խուլը չի լսում, և նրանց պատասխանը մեր կողմից պետք է լինի մեր պատվախնդրությունը և մեր ճշմարիտ քայլերը: Ես ուզում եմ՝ համազգեստը հարգեք, ինչպես ինքներդ ձեզ, ինչպես ձեր ծնողին»: Ստուգատեսի ժամանակ Վլադիմիր Գասպարյանը նաև նշել է. «Պետք է լինեն տեսակով ոստիկաններ, գրագետ ու պարկեշտ մարդիկ, քաղաքացուն մոտենալու ձև ունեցող, շնորհք ունեցող, դաստիարակություն ունեցող: Մաքրեք ձեր միջից նրանց, ովքեր մեզ վարկաբեկում են: Ավելի լավ է քիչ լինենք, բայց որակով լինենք, քան թե շատ լինենք, բայց վարկաբեկված»:

Վլադիմիր Գասպարյանի ելույթը՝ տեսանյութում

 

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930