Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ոստիկանի ու օրենքով գողի ազգականի գիշերային արկածները  «Ռիո» ակումբում 

Սեպտեմբեր 29,2014 23:14

Ոստիկանին քաշքշելու ու հարվածելու   համար ձերբակալվել է օրենքով գողի  բարեկամը:

Նախորդ օրը գիշերը ժամը  1.30 սահմաններում ծեծկռտուք էր տեղի ունեցել Գյումրու Սևերսկի թաղամասում գտնվող «Ռիո»գիշերային ակումբում:  Այսօր Aravot.am-ին  որոշակի մանրամասներ հայտնի դարձան գիշերային սկանդալից: Պարզվեց, որ վիճաբանողները եղել են Գյումրու  ոստիկանության «Կումայրի» բաժնի ոստիկաններից մեկն ու գյումրեցի օրենքով գող Սուրոյի ազգականը` Տիգրան անունով մի երիտասարդ:

Վերջիններիս միջև  վիճաբանություն է սկսվել  պարելու ժամանակ: Ոստիկանը իր ընկերոջ հետ, որը դարձյալ նույն համակարգում է աշխատում, քաղաքացիական հագուստով այցելել է գիշերային ակումբ:  Տիգրանը ևս իր շրջապատի մարդկանց  հետ այնտեղ է եղել,    կերուխում են արել ու  լավ զգացել:  Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկացմամբ, պարելու ժամանակ   ոստիկանը ուսով  դիպչել է Տիգրանին: Վերջինս սրանից մեծ պատմություն է  սարքել,  սկսել է  քաշքել ոստիկանին: Երբ  ոստիկանը  նախազգուշացրել է, որ ինքը ոստիկանության աշխատող է, օրենքով գողի ազգական Տիգրանը սկսել է հեգնել վերջինիս, ավելի թունդ վիճաբանել: Խուլիգանություն կատարելու կասկածով Տիգրանին ձերբակալել են:

Նրան  ձերբակալելու  լուրը հաստատեցին նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից: Հնչե՞լ են արդյոք  կրակոցներ, թե՞ ոչ, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից  վստահեցնում են, որ տեղի է ունեցել  ընդամենը վիճաբանություն ու քաշքշոց, որևէ կրակոց չի հնչել:  Մեզ դեռ չի հաջողվել պարզել գիշերային ակումբ հաճախած ոստիկանի անուն-ազգանունը: Այն կհրապարակենք ճշտելուն պես:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930