Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակության հետ քննարկել է հետագա համագործակցության հեռանկարները

Դեկտեմբեր 08,2014 16:26

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակությանը, որի կազմում էին «Կենդանիների առողջություն» հայաստանյան ծրագրի ղեկավար Լինսդեյ Մալեչան և ԱՄՆ Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռեգանը:

Հանդիպման նպատակն էր Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ արդյունավետ պայքարի միջոցների երկկողմ քննարկումը:

Հաշվի առնելով հայկական կողմի առաջարկությունը` խումբը պատրաստակամություն էր հայտնել առավել խորը ուսումնասիրություններ իրականացնել հատկապես կենդանիների բրուցելյոզ հիվանդության ուղղությամբ:

«Հայաստանում շատ կարևոր է այդ հիվանդության կանխարգելման արդյունավետ միջոցների կիրառումը, և մենք մեր կողմից պատրաստ ենք հնարավորինս աջակցել ամերիկացի փորձագետներին իրավիճակի առավել ստույգ գնահատման գործում», – նշեց նախարար Սերգո Կարապետյանը:

Հյուրերը տեղեկացրեցին, որ Հայաստանում գտնվելու ընթացքում նախատեսված են հանդիպումներ անասնաբուժության ոլորտի պատասխանատուների հետ, այցելություններ անասնապահական տնտեսություններ, ինչպեսնաև նախատեսվում է կազմակերպել երկօրյա սեմինար` ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ֆերմերների միջև կապն առավել սերտացնելու համար:

Տիկին Ռեգանը ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեց բազմակողմանի աջակցություն ցուցաբերել քննարկված հարցերում, և նախարարության հետ համատեղ մշակել կարիքները բնութագրող համալիր ծրագրինախագիծ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031