Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը՝ Բորիս Նեմցովի սպանության մասին. «Թիրախում ընդդիմություն գաղափարն է»

Մարտ 01,2015 10:21

Սպանվել է Բորիս Նեմցովը: Ռուսաստանը նորից է սկսել կրակել ինքն իր վրա: Ու նորից թիրախը հենց նրանք են, ովքեր կարողանում են այո՛ ասել ու ոչ՛ ասել, ովքեր կարողանում են սեփական խոսքն ասել՝ հակառակ իշխանության թելադրանքի: Նահանգապետից՝ փոխվարչապետ ու ընդդիմադիր, երբ իշխանությունից հեռանում էր ՌԴ առաջին նախագահը՝ սա խորհրդանշանական ճանապարհ է, որով անցան նրա սերնդակիցներից շատերը՝ դուրս մղվելով քաղաքականությունից, որովհետև Ռուսաստանը ինքն էր հեռանում ժողովրդավարության իր հայտարարած ճանապարհից: Անկաշառ, ուղղամիտ, անկախ ու համարձակ՝ նման քաղաքական գործիչների ներկայությունն էր հույս տալիս, որ Ռուսաստանում ինչ-որ ժամանակ կարող է և ընկալվել ինչ է նշանակում ռազմավարական համագործակցություն, ինչ է նշանակում դաշնակից ու եղբայր: Բայց քաղաքական համակարգը օտարում է հենց այդ մարդկանց, ովքեր փոփոխություն են ուզում, ովքեր կարող են այդ փոփոխությունն անել: Մահից ընդամենը մի քանի ժամ առաջ նա հարցազրույց էր տվել՝ նորից քննադատելով իշխանության ուկրաինական քաղաքականությունը, պատերազմի ու երկիրը մասնատելու քաղաքականությունը: Երբ մայրաքաղաքում մարտի մեկի «Գարուն» անունով հանրահավաքից  առաջ սպանվում է ընդդիմության առաջնորդներից մեկը, նշանակում է թիրախում բոլորն են, թիրախում ընդդիմություն գաղափարն է, որի սպանությունը միայն կարող է անվտանգ դարձնել իշխանությանը՝ շարունակելու իր վարած քաղաքականությունը:

Անձամբ ճանաչելով Բորիս Նեմցովին, ցավակցում եմ նրա հարազատներին, մտերիմներին ու համախոհներին և ռուս ժողովրդին, որ երեկվանից ծաղիկներ է դնում Կրեմլի պատերի տակ, կամուրջին սպանված իր զավակի հիշատակը հարգելու համար, բայց գլխիկոր չէ ու չի համարում, որ կամուրջը այլևս ոչ մի տեղ չի տանում:

Արամ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031