Լրահոս
Օրվա լրահոսը

Իրինա Ալեգրովան հայ ունկնդրին. «Բրավո Ձեզ»

Մայիս 23,2015 23:15

Այսօր՝ մայիսի 23-ին, Մարզահամերգային համալիրում վերջապես կայացավ Իրինա Ալեգրովայի համերգը, որ կազմակերպել էր «Ֆորպորստ» ընկերությունը: Այն հետաձգվել էր երգչուհու  առողջական խնդիրների պատճառով: Այսօրվա համերգին ռուսական շոու բիզնեսի կայսրուհին կատարեց ինչպես հին՝ հայտնի երգեր, այնպես էլ նոր ստեղծագործություններ: Նա շեշտեց, որ շոու բիզնես են եկել նոր տաղանդավոր ուժեր, որոնց հետ հաճելի է աշխատելը: Համերգն անցավ ջերմ, անմիջական մթնոլորտում: Ալեգրովան էլ անկեղծացել էր, ամեն ստեղծագործություն կատարելիս խոսում էր իր մասին, փոքրիկ հուշեր պատմում, իսկ ամեն երգի ավարտին հանդիսատեսին ասում ՝ բրավո ձեզ:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը նրան հանձնեց մշակույթի նախարարության Ոսկե մեդալ՝ մշակույթում ունեցած ավանդի եւ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման համար: Ալեգրովան ասաց, որ հպարտ է լինել պապերի երկրում: Վերջում նա կատարեց մի երգ, որը յուրատեսակ տեքստային պոպուրի էր՝ կառուցված բոլոր երգերից վերցրած արտահայտություններով: Իրինա Ալեգրովան խոստովանեց, որ մի փոքր շտապել է հրաժեշտի համերգաշար հայտարարելու որոշում ընդունելով՝ իր բազմաթիվ երկրպագուները դեռ սպասելիքներ ունեն իրենից: Համերգին ներկա էր նաեւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Համերգին չթույլատրեցին լուսանկարել եւ տեսանկարահանել: Իրինա Ալեգրովան հատուկ հայտարարեց, որ չի սիրում, երբ իրեն դիմացից նկարում են, ասելով, որ սիրում է հանդիսատեսին, բայց պնդում է՝ հարգել իր խնդրանքը: Նա անձամբ մի քանիսի ձեռքից վերցրեց հեռախոսներն ու պլանշետները:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031