Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկը՝ «Մարզահամերգային համալիրի 40-ամյակ»-ին նվիրված միջոցառումների հովանավոր

Սեպտեմբեր 15,2023 13:54

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 40 տարեկան է։
Սեպտեմբերի 9-ին լայնամասշտաբ միջոցառումներով, մեծ շուքով նշվեց համազգային նշանակություն ունեցող, թե՛ ճարտարապետական, թե՛ շինարարության ծավալների, և թե՛ ֆունկցիոնալ իմաստով Հայաստանում եզակի այս կառույցի 40-ամյակը։

Ֆասթ Բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, կարևորելով մեր երկրում տեղի ունեցող մարզական, մշակութային, ժամանցային միջոցառումների անցկացման գործում Մարզահամերգային համալիրի ունեցած դերը, հանդես եկավ որպես «Մարզահամերգային համալիրի 40-ամյակ»-ին նվիրված միջոցառումների հովանավոր։

Տոնական գեղեցիկ օրը սկսվեց առավոտյան 12-ից՝ Կարեն Դեմիրճյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությամբ։ Դրան հաջորդեցին Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված վազքի մարաթոնը, համալիրի հարակից այգու պիկնիկը, որն ուղեկցվեց սիրված երգիչների մասնակցությամբ համերգային ծրագրով, երեխաների համար կազմակերպված հետաքրքիր, զվարճալի և ուսուցողական միջոցառումները, հայկական ֆուտբոլի վետերանների և հանրային դեմքերի՝ երգիչների, քաղաքական, հասարակական գործիչների ֆուտբոլային խաղը։ Տոնական տրամադրությունն ամբողջացավ hամալիրի շուրջ երեկոյան շուրջպարով։

Համալիրն ի սկզբանե համազգային նշանակության կառույց է եղել, իր հարկի տակ ընդունել է նաև միջազգային մի շարք միջոցառումներ, մրցաշարեր։ Fast Bank-ում համոզված են, որ 40-ամյակի միջոցառումները ևս մեկ անգամ կընդգծեն համալիրի կարևորությունն ու հետագա զարգացման, շենքի արդիականացման համար լրացուցիչ խթան կհանդիսանան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930