Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհի կառուցումն առաջարկվել է մարզահամերգային համալիրի տնօրինության կողմից. քաղաքապետարանն իրազեկում է

Սեպտեմբեր 04,2023 16:11

Ճանապարհի կառուցումն առաջարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրինության կողմից։ Այն հնարավորություն կտա միջոցառումների և արտակարգ իրավիճակների ժամանակ զերծ մնալ խճողումային երևույթներից, իսկ դժբախտ պատահարների դեպքում՝ մարզահամերգային համալիրից մարդկանց ավելի արագ տարհանել անվտանգ տարածք, ինչպես նաև՝ շտապօգնության և հրշեջ-փրկարարական ջոկատի մեքենաները հնարավորություն կունենան հավելյալ ճանապարհով մուտք ունենալ Մարզահամերագային համալիրի տարածք։

Հարկ ենք համարում ընդգծել, որ նոր կառուցվող ճանապարհով մեքենաների երթևեկությունը թույլատրվելու է բացառապես Մարզահամերգային համալիրում միջոցառումների ժամանակ, ինչպես նաև արտակարգ դեպքերում։

Ճանապարհի շինարարական աշխատանքների ձեռքբերումն իրականացվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով։ Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930