Լրահոս
Օրվա լրահոսը

Լողացող ցուցահանդես՝ Լոնդոնում

Հունիս 12,2015 13:00

Լոնդոնի Հեմպստեդ  այգում գտնվող փոքրիկ լճակների վրա  բացվել է լողացող նկարների ցուցահանդես: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, լոնդոնցիները ուրբաթից մինչեւ կիրակի կարող են ոչ միայն լողալ լճերում, այլեւ զմայլվել ցուցահանդեսով ու անգամ գնել իրենց դուր եկած աշխատանքը: The Affordable Art Fair ընկերության նախագահ Ռոմի Վեստվուդը հայտարարել է, որ մտահղացման նպատակն էր արվեստը հնարավորինս հասանելի դարձնել մարդկանց եւ նրանում զվարճանքի տարրեր ներմուծել:

«Ցուցահանդեսի լողացող այցելուների ժպիտները լավագույնս փաստում են արվեստի ներգործուն ուժը»,- ասել է ցուցահանդեսի կազմակերպիչը: Նա նաեւ տեղեկացրել է, որ մտադիր են ցուցադրել ավելի քան 10000 արվեստի գործ՝ 100-10 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ:

Պատրաստեց

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930