Լրահոս
Օրվա լրահոսը

« Հումորի առկայությունը ավելի անմիջական կդարձնի երեկոն». Արամ Mp3

Ապրիլ 02,2016 17:20

Ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Արամ Mp3-ի մենահամերգը: Համերգի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Արամ Սարգսյանը (AramMP3), կազմակերպիչ պրոդյուսեր Տիգրան Գալուստյանը, բեմադրող ռեժիսոր Վահագն Գրիգրոյանը, գրաֆիկական դիզայներ Արամայիս Հայրապետյանը և դիզայներ Դիանա Շատվերյանը:

Արամը նշեց, որ հետաքրքիր համերգ  է սպասվում. «Համերգի ընթացքում փորձել ենք օգտագործել նոր տեխնոլոգիաներ, որոնք նոր են ներկրվել Հայաստան: Կլինեն վիզուալ էֆեկտներ, բացի լսելուց կկարողանան նաև տեսնել հետաքրքիր լուսային շոու: Հիմնականում լինելու են իմ երգերը, կլինեն նաև փոփոխված տարբերակներ՝ ավելի հայաֆիկացված, և երգեր, որ տարիների ընթացքում սիրվել են հանդիսատեսի կողմից իմ կատարմամբ: Կլինի անմիջական շփում հանդիսատեսի հետ. չեմ մոռացել իմ մասնագիտություններից մեկը՝ հումորը: Հումորից փախչելն անհնար է: Կարծում եմ՝ հումորի առկայությունը ավելի անմիջական կդարձնի երեկոն»:

Ինչպես ասաց Վահագն Գրիգորյանը, Հայաստանում առաջին անգամ է, որ արտիստը կապ կունենա թվայնացված տեխնոլոգիաների հետ. «Այն համերգային տեսակները, որ ունեցել ենք մինչ այս, կենդանի, անալոգային բնույթ են կրել, այստեղ մնացել են Արամն ու երաժիշտները: Ամեն մի երգին, նրա տրամադրությանը մոտեցել ենք յուրահատուկ ձևով, ամեն մի կատարում կունենա իր ձեռագիրն ու ասելիքը»:

Տիգրան Գալստյանն էլ ավելացրեց, որ համերգի ընթացքում շեշտը դրվելու է հիմնականում Արամի և լուսային էֆեկտների վրա. «Փորձել ենք համերգը անել այնպես, որ լինի յուրահատուկ, չկրկնվող: Պարային համարներ կլինեն, բայց քիչ»:

Դիանան փաստեց, որ Արամ Mp3-ի համար հագուստներ կարել է, բայց նման մեծ աշխատանք դեռ չէր արել. «Արամի հետ աշխատելը դժվար չէ: Հետաքրքիր, ոչ ստանդարտ հագուստներ են ստացվել. գունային առումով էլ կլինեն նոր և գեղեցիկ: Չեմ ասի, թե քանի հագուստ է, ինչ ոճ է և ինչ գույներ են.թող անակնկալ լինի հանդիսատեսի համար»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930