Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը՝ Գագիկ Խաչատրյանի երկու որդիների՝ առաջնագծում լինելու մասին

Մայիս 09,2016 17:52

«Ես ձեզ համար հո տեղեկատվական կենտրոն չեմ: Դե հիմա տեսել եմ, բայց հո չեմ հիշում անուն առ անուն, թե ում եմ տեսել: Բայց շատերին եմ տեսել պաշտոնյաներից իրենց զավակների հետ կամ միայն զավակներին: Այս պատերազմը մեր ազգային միասնության, ազգային հզոր ոգու հաղթանակն էր»,- Aravot.am-ին ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ չցանկանալով թվարկել անուններ:

Մեր հարցին, իսկ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներին տեսե՞լ է  պարոն Խաչատրյանը պատասխանեց.

«Ես չեմ ճանաչում նրանց, բայց չեմ էլ կարծում, որ Գագիկ Խաչատրյանը պետք սուտ ասեր: Եկեք այսօր չառանձնացնենք առաջնագիծը թիկունքից, որովհետեւ դրանք ուղղակիորեն իրար հետ կապված են: Առաջնագծին թիկունք է պետք, թիկունքին առաջնագիծ է պետք: Այսօրվա պատերազմական վիճակը, հաղթական վիճակը , թուրքական ու ադրբեջանական բանակներին այդ կարգի հզոր պատասխան տալն ու կոտորելը հաշվի առնելով՝ եկեք հպարտանանք ու ձվի մեջ մազ չփնտրենք»:

Պարոն Խաչատրյանի կարծիքով, այսօր կարեւորը առաջնագծում պաշտոնյաների որդիներ փնտրելը չէ, այլ քառօրյա պատերազմի ուժգնությունն ու հայկական կողմի հզոր պատասխանի գիտակցումն է. «Ուզում եմ՝ պատկերացնեք, թե այս քառօրյա պատերազմն ինչ պատերազմ էր, եւ ինչքան հզոր է մեր հայ զինվորը, ինչքան հզոր է Արցախի պաշտպանության բանակը՝ զինվորից մինչեւ հրամանատար եւ ազգային ոգին, այդ միասնությունն ինչքան ոգեւորեց ու դուխ տվեց այդ զինվորին»:

Սյունիքի մարզպետը նաեւ հավելեց՝ պետք չէ գուշակություններ անել, թե հակառակորդը երբ կհարձակվի. «Գուշակումներ են, թե մայիսի 8-ին, 9-ին կհարձակվեն: Մայիսի 8-ն էլ անցավ, մայիսի 9-ն էլ անցավ, չհարձակվեցին: Թուրքը երբեք էլ էդ ղալաթը չի անի, որ հարձակվի: Ինքը էնպես է ջարդվել, որ էլ չի հարձակվելու, մի՛ վախեցեք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031