Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը հերթական բաց նամակն է հղել

Հոկտեմբեր 10,2016 14:50

Բաց նամակ ՀՀ վարչապետին Մեծարգո պարոն Կ. Կարապետյան, նախ և առաջ, շնորհավորում ենք Ձեզ ՀՀ վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթում հաջողություններ Ձեր սկսած ազգանվեր գործունեության մեջ: Հարգելի պարոն վարչապետ, մենք՝ դատապարտյալներս, քաջ գիտակցում ենք, որ մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ ծանր մարտահրավերներին դիմակայելը և դրանք ի շահ ազգի օգտագործելու գործընթացը շատ դժվար է լինելու և մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջելու:

Սակայն խնդրում ենք մի պահ ժամանակ գտնել և անդրադառնալ Հայաստանի դատաիրավական համակարգում տեղ գտած մի արատավոր երևույթի: ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը անտեսվում է այն կիրառողների կողմից: Կարծես թե այդ հոդվածը ընդհանրապես գոյություն չունի: Հարցը տարիներ շարունակ բարձրացվել է թե հանրության, թե հազարավոր դատապարտյալների կողմից: Սակայն պատասխանը այդպես էլ չի տրվում: Տարիներ շարունակ արդարադատության ամեն մի նախարար խոստանում է այդ հարցին շուտափույթ լուծում տալ: Սակայն ինչ-որ բան խանգարում է (ինչպես կոռուպցիան): Հարգելի պարոն վարչապետ, մեկ անգամ ևս խնդրում ենք Ձեր անձնական վերահսկողությամբ հանձնարարել պետական մարմիններին հնարավորինս հարգել և կատարել գործող օրենքը, որը, մեր խորին համոզմամբ, բոլորի նկատմամբ պետք է լինի հավասար: Այսօրվա իշխանությունները մեր ժողովրդի և պետության թշնամիներն են: Դատապարտյալ՝ Վոլոդյա Ավետիսյան

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31