Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. «Ինձ համար հասկանալի չէ այս նորամուծությունը»

Նոյեմբեր 11,2016 19:56

«Բոլոր տեսակի սուտ հաղորդումները արդարադատության դեմ են ուղղված»,- նոյեմբերի 11-ին «Մարտահրավերները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկման ընթացքում, անդրադառնալով Քրեական օրենսգրքում կրկնակի քվեարկության վերաբերյալ սուտ մատնության մասին դրույթին, ասաց արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Նա նշեց, որ հասկանալու համար, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ, պետք է հասկանալ, թե ինչում է դրսեւորվում արարքը. «Սուտ հաղորդում ներկայացնելով կարող եմ ոչ մի անուն չնշել, ուղղակի փաստը ներկայացնել: Դրանով ես ոչ մի անձի իրավունք չեմ խախտում, եթե անձի իրավունք չեմ խախտում, ինչպե՞ս է անձի դեմ ուղղված, որովհետեւ սուտ մատնությունը 99 տոկոսով վերաբերվում է փաստին»:

Գեւորգ Դանիելյանն ասաց, որ իր համար հասկանալի չէ այս նորամուծությունը. «Անաչառության տեսանկյունից ընդհանրապես չեմ կարող ընկալել, այսինքն՝ ինչո՞ւ սուտ մատնությունը, եթե վերաբերվում է ահաբեկչությանը, մինչեւ 3 տարի ազատազրկում է նախատեսում, կարծես թե մի ամբողջ համակարգ պետք է ոտքի հանվի, որ տեսնեն, որ այդ ահաբեկչությունը իրավաչա՞փ էր, թե՞ ոչ: Ես չեմ կարծում, թե ավելի շատ ներուժ պետք է ծախսվի ուրիշի փոխարեն քվեարկելու ժամանակ, քան եթե ստացվում է հաղորդում ահաբեկչության մասին: Բնականաբար, ենթադրվում է, որ ներուժն այստեղ ավելի մեծ պետք է լինի: Բայց նախատեսել են 3 տարի, այն դեպքում, երբ մենք սուտ մատնության համար նախատեսում ենք մինչեւ 5 տարի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930