Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց որեւէ երաշխիքների կողմերին ցանկանում են վերադարձնել բանակցությունների սեղան. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 15,2016 12:57

Թեպետ ապրիլյան պատերազմի արդյունքում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը որոշակի պայմանավորվածությունների եկան, սակայն դրանք դեռ մնում են թղթի վրա:

Հանդիպումից հանդիպում համանախագահները խոսում են ԵԱՀԿ գործող քարտուղարի ներկայացուցչի՝ Անջեյ Կասպրշիկի հանձնախմբի անդամների թվի կրկնապատկման անհրաժեշտության մասին, Էդվարդ Նալբանդյանը միջազգային հարթակ չմնաց, որտեղ չբողոքի այս հարցում Բաքվի ապակառուցողական դիրքորոշումից, իսկ Բաքուն իր համար դրանք արդեն թաղել է։ Բաքվի համար դրանք արդեն պատմություն են, ինչպես պատմություն են դարձել Կազանի կամ Քի Վեսթի առաջարկությունները։

Այժմ համանախագահ երկրները, հատկապես Ռուսաստանը շեշտը դնում են ԼՂ հակամարտության համալիր կարգավորման վրա։ Այսինքն՝ ապրիլյան պատերազմից հետո բանակցությունների վերսկսման համար նախեւառաջ նորմալ մթնոլորտ ստեղծելու նախապայմանների ապահովումը (չկրակել սահմանին, ներդնել միջադեպերի հետաքննման մեխանիզմներ շփման գծում եւ ավելացնել Կասպրշիկի գրասենյակի աշխատակիցների քանակն ու տեղավորել նրանց շփման գծում), որի վրա շեշտ է դնում հայկական կողմը, կամաց-կամաց դառնում է ոչ ակտուալ։

Վերադառնում ենք ի շրջանս յուր՝ առանց որեւէ երաշխիքների կողմերին ցանկանում են վերադարձնել բանակցությունների սեղան, ինչը, համաձայն բազմաթիվ հայտարարությունների՝ հայկական կողմի համար ընդունելի չէ։

ՌԴ դիվանագիտական կորպուսի մեր աղբյուրները հայտնում են, որ այժմ քննարկումները գնում են միայն Կասպրշիկի գրասենյակի աշխատակիցների թվի ավելացման շուրջ, ինչը եւս դժվար իրագործելի խնդիր է:

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031