Լրահոս
Օրվա լրահոսը

Այս օրերին մարդիկ ակտիվորեն գրացվում են ծանոթների ու անծանոթների բնակարաններում. «Հրապարակ»

Փետրվար 25,2017 10:54

Պարզվում է՝ այս օրերին մարդիկ ոչ միայն ակտիվորեն մարզից մարզ են տեղափոխվում, քաղաքից՝ քաղաք, գրանցվում ծանոթների ու անծանոթների բնակարաններում, որպեսզի ընտրության «նվիրական» օրը քվեարկեն իրենց «նախընտրած» թեկնածուի օգտին, այլեւ ուզում են առանց վերահաշվառվելու քվեարկել այլ տարածքում։ Դա էլ իրականացվելու է «մեկ պատուհանի սկզբունքով»՝ ծրագրային լուծմամբ։

Հիմա, փաստորեն, մարդիկ վերահաշվառվում են, այսինքն՝ Վայոց ձորի գրանցումից դուրս են գալիս եւ Երեւանում են գրանցվում, իսկ քվեարկության համար այլ տարածքում գրանցվելու հարցը լուծվելու է հետագայում։ Բիչախչյանը մեր թղթակցին ասել է․ «Եթե անձը բնակվում է Երեւանի մի վարչական շրջանում, բայց գրանցված է, օրինակ, Գորիսում, դիմում է ու հաշվառվում է ըստ բնակության վայրի, դա իրականացվում է, որեւիցե խնդիր չկա։ Խոսքը վերաբերում է նրան, որ անձը, գրանցված լինելով Գորիսում, ուզում է ընտրության օրը մասնակցել ըստ գտնվելու վայրի։ Հայտնում է մեզ՝ ես գտնվելու եմ Երեւանում, ինձ հիմնական ցուցակից հանեք, ընդգրկեք լրացուցիչ ցուցակ՝ խոսքը դրան է վերաբերում»։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728