Առնվազն աոաջիկա հինգ օրերին հայկական պաշտպանական ուժերում մարտական առաջին աստիճանի պատրաստվածություն է հայտարարված լինելու. «Հայկական ժամանակ»

Առնվազն աոաջիկա հինգ օրերին հայկական պաշտպանական ուժերում մարտական առաջին աստիճանի պատրաստվածություն է հայտարարված լինելու. «Հայկական ժամանակ»

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ օրը սկսեց հետեւյալ գրառմամբ. «Անցնող գիշեր ՀՀ եւ Արցախի սահմանին կրակոցներ քիչ են եղել, որեւէ կորուստ չի եղել։ Բարի ծառայություն մեր զորքին»։ Բավական տարօրինակ բովանդակությամբ լուր էր: Հարց է առաջանում, ինչո՞ւ է ՊՆ խոսնակը անհրաժեշտ համարել այսպիսի լուր հաղորդել։

Այդ օրերին, ինչպես նաեւ անցած ուրբաթ ինտենսիվ կրակի տակ էր նաեւ Տավուշի մարզի Բաղանիս համայնքը։ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը ակնհայտորեն կապ ունի վերը շարադրված խրոնոլոգիայի եւ հատկապես երեկ մեկնարկած ադրբեջանաթուրքական զորավարժությունների հետ։

Սա նշանակում է, որ առնվազն աոաջիկա հինգ օրերին հայկական պաշտպանական ուժերում մարտական առաջին աստիճանի պատրաստվածություն է հայտարարված լինելու։

Մյուս կողմից, երկու շաբաթ առաջ տեղի ունեցածի տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանական կողմը զորավարժությունների ժամանակ նախ ոգեւորվում է, սեփական մարտական ոգին բարձրացնում, հետո անցնում այդ ոգեւորությունը ռեալիզացնելուն։ Եվ հատկապես եղբայրական Թուրքիայի հետ անցկացվող այս զորավարժություններին հաջորդող օրերը նույնքան, եթե չասենք՝ ավելի վտանգավոր են լինելու։

Անցյալ շաբաթավերջին ընդլայնված կազմով խորհրդակցություն անցկացրեց նաեւ Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասներ չէին նշվում, բայց խորհրդակցությունը, թերեւս, ստեղծված իրավիճակին պետք է նվիրված լիներ։

Ընդհանրապես վերջին շրջանում թե բնակչության, թե փորձագիտական մակարդակով ավելի ու ավելի շատ է խոսվում հայ-ադրբեջանական սահմանային նոր սրացման հավանականության մասին։ Սրան նպաստող մի շարք հանգամանքներ կան. գրանցվող միջադեպերը, Ադրբեջանի ղեկավարության ռազմական հռետորաբանության վերադարձը, լուրը, որ Ռուսաստանից զենքի նոր խմբաքանակ է մատակարարվել Բաքու։

Հնարավոր սրացումներին, սակայն, ամենից շատ կարող է նպաստել անցյալ շաբաթ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման տապալումը։ Ակնկալվում էր այս հանդիպման արդյունքներով նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել։ Մարտի 27-ին Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարեց. «Հույս ունենք, որ մոտ ապագայում, ոչ ամիսներ անց, երկու արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում կամ հավանաբար այլ վայրում՝ հող նախապատրաստելու նախագահների հանդիպման համար»։

Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից հետո, սակայն, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԱՊԱ-ին ասաց. «ԼՂ հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ  Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը նախագահների հանդիպման հարցը չի քննարկվել»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք