Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ «Կարող էի պատերազմը կանգնեցնել, զոհերը չլինեին, բայց հողերը կտայինք». Զոհվածի մայրը` Փաշինյանի մասին

Օգոստոս 15,2023 18:35

«Վահե Վլադիկի Խաչատրյանը ծնվել է 1995թ: Պատերազմի հենց առաջին օրը ինքը կամավոր մեկնեց ռազմաճակատ, Մարտունի-2-ում էր, ակտիվ հրետանավոր էր: Հրետանավորի իր ամբողջ հմտությունները նվիրեց հայրենիքի պաշտպանության գործին»,- «Հայելի» ակումբում 44-օրյա պատերազմում անմահացած որդուն ներկայացրեց մայրը՝ Հասմիկ Սարգսյանը: Նա պատմեց, որ որդին զոհվել է հոկտեմբերի 23-ին՝ թշնամու ավիահարվածից:

«Ինձ համար դեռ 2020 թվականը դեռ շարունակվում է: Ես այս քաղաքական պոռնկության ֆոնին կորցրի ինձ համար ամենաթանկը, իմ կյանքը, մեր ամբողջ արածը հավասարվեց գետնին: Եվ այդ ամենի մեղավորները դեռ չեն պատժվել, դա է ամենամեծ ցավը: Բացի նրանից, որ կորցրինք մեր տղաներին, դեռ չի պատժվել այդ ամենի մեղավորը՝ երկրի գլխավոր գերագույն հրամանատարը, որը չի կանգնեցրել պատերազմը:

Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ասել է՝ այո, կարող էի պատերազմը կանգնեցնել, այսքան զոհերը չէին լինի, բայց հողերը կտայինք: Եվ զոհը տվեց, եւ հողը, եւ ամբողջ հայ ազգը 44-օրյա պատերազմում խաբվեց: Արծրունն էլ դիմակը դրած էր ամբողջ հայ ազգին խաբում»:

Զոհված զինծառայողի մայրը տարակուսած է. «Առ այսօր ոչ մի մեղավոր չի պատժվել, ես չգիտեմ,  թե պատկան մարմիններն ինչով են զբաղված, երեւի միայն զոհվածների ծնողներին  ձերբակալելով ու քաշքշելով: Այժմ ես այստեղ եմ իմ տղայի արյան կանչով, 120 հազար արցախցիների կանչով, որոնք ոչ թե շրջափակման մեջ են, այլ ուղղակի գերի են: Ոչ եք նրանց մասին չի մտածում, չեմ էլ ուզում ԱԺ ասեմ, ինչ-որ խմբակ ասեմ, տեսեք, թե ինչ հարցեր են քննարկում այնտեղ նստած…Քրքրջում են, ինչի՞ վրա, տված հողերի՞…, զոհերի՞, ինչի վրա եք այդքան ուրախանում…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031