Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում արդյունաբերությունը աճել է 43% -ով

Հուլիս 18,2017 13:35

Արցախի Հանրապետության վիճակագրական ծառայության վերջին տվյալներով, հունվար-մայիս ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերությունը աճել է 43 % -ով:

Aravot.am-ի հետ զրույցում ԱՀ վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը նշում է, որ տարվա առաջին հինգ ամիսներին ամբողջ արդյունաբերության արտադրանքի ծավալը համադրելի գներով կազմել է ավելի քան 29 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ավելի քան 20 միլիոն-ի դիմաց, այսպիսով կազմելով 43% աճ:

Ինչպես նշում է ծառայության նախագահը, առանձնացնելով ըստ ճյուղերի, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքը աճել է 71% ով, մշակող արդյունաբերության արտադրանքը 6 % -ով և էլեկտրականության, գազի և լավորակ օդի մատակարարումը գրանցել է 13 % աճ:

Նրա խոսքով՝ արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակներից էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը գրանցել է փոքր աճ՝  138.6 մլն կՎտ/ժ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 137.1 մլն կՎտ/ժ-ի դիմաց, իսկ մետաղագործական խտանյութի արդյունաբերությունը կազմել է 21383 տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 319% աճ:

Խոսելով վիճակագրական ծառայության վերջին տարիներին կատարած աշխատանքի վերաբերյալ՝ Կարեն Ներսիսյանը նշում է. «Վերջին մի քանի տարվա ընթացքում մեր աշխատանքի մեջ ունենք առաջընթաց. կատարում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի հաշվարկում, արտաքին առևտրի և սպառողական ինդեքսի հաշվառում, տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտություններ անցկացում, որի շնորհիվ կարողանում ենք իրական տեղեկություններ ունենալ աղքատության, գործազրկության վերաբերյալ և Հայաստանի կենտրոնական բանկի հետ ունենք համաձայնագիր, ըստ որի ներկայացվում է մակրո տնտեսական և ֆինանսական ցուցանիշների տեղեկատվություն»:

Վիճակագրական ծառայության նախագահի խոսքով՝ այժմ քննարկման փուլում է գյուղատնտեսական համատարած հաշվառման և էլեկտրոնային հաշվետվությունների ներդրման իրականացման հնարավորությունները:

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31