Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոս Կիրանց գյուղը բնակարանաշինության կարիք ունի

Փետրվար 02,2018 18:56

Իջեւանի տարածաշրջանի Կիրանց գյուղը մերօրյա ազատամարտում հերոսության բազում օրինակներ է տվել: Փոքր, փաստացի 384 բնակիչ ունեցող գյուղն այդ ժամանակ 14 զոհ է ունեցել: Համայնքի ղեկավար Կամո Շահինյանն ասաց, որ Կիրանցը սահմանամերձ այն քիչ համայնքներից է, որտեղից արտագաղթ չկա: Գյուղի տղամարդկանց մի մասը,  որպես պայմանագրային զինծառայող, այժմ պաշտպանում է սահմանը:

Համայնքի ղեկավարի վկայությամբ ՝ գյուղի նորաստեղծ 15 ընտանիք բնակարանի խիստ կարիք ունի: Կան երիտասարդներ, ովքեր ցանկանում են ընտանիք կազմել, սակայն բնակարանի խնդրի պատճառով չեն ամուսնանում: Կիրանցում դուռը փակ, չբնակեցված տուն չկա, որ երիտասարդ ընտանիքները դրանք վարձակալեն: Գյուղը շուրջ 100 աշակերտ ունի, նրանք 8-ամյա կրթությունը ստանում են ծննդավայրի հիմնական դպրոցում, ապա ուսումը շարունակում Սարիգյուղի, Ներքին Ծաղկավանի, Սեւքարի, Իջեւանի դպրոցներում:

Համայնքի ղեկավարն ասաց, որ Կիրանցում երիտասարդ ընտանիքների համար բնակարանաշինություն իրականացնելու խնդրանք-առաջարկով դիմել են տարբեր կազմակերպություններ եւ անհատ-բարեգործների, սակայն արդյունք չկա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728