Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր երեքից մեկը

Ապրիլ 01,1998 00:00
karen demirchyan

Չնայած Կարեն Դեմիրճյանի շտաբում բոլորը խոսում էին օրինախախտումներից եւ բռնություններից, իսկ մի կին նույնիսկ սպառնաց՝ «Եթե դուք ձայն չհանեք, մենք այլեւս չենք մասնակցի ընտրություններին», Կարեն Դեմիրճյանի ելույթը իր շտաբում, այլ բան էր ենթադրում։ Կարեն Դեմիրճյանն ասաց, որ իրենք կազմավորել են մի հզոր աշխարհազոր, որին անհրաժեշտ է կազմակերված ձեւ տալ, եւ այդ ժամանակվանից կսկսվի իրենց իսկական ծառայությունը ժողովրդին։ Անհրաժեշտ է պայքարել, սակայն այդ պայքարը պետք է լինի սահմանադրական եւ օրինական։

«Մենք սկսում ենք եւ կատարելու ենք մի սուրբ գործ, որը կտեւի գուցե 30-40 տարի։ Բոլորս տեսանք, իմացանք եւ ծանոթացանք այն տեխնոլոգիաներին, որոնցով անցկացվում են ընտրություններ։ Բոլորիդ անունը գրված է մեզ մոտ, եւ դուք դեռ շարունակելու եք լինել մեզ հետ։ 1-2 ամիս հետո մենք կդառնանք մի ուժ, որի հետ ստիպված կլինեն հաշվի նստել։ Եթե նույնիսկ ընդունենք, որ մենք ստացել ենք 35 տոկոս, ապա դա այնքան էլ վատ ցուցանիշ չէ, քանի որ նշանակում է՝ մեզ է վստահում հանրապետության յուրաքանչյուր երրորդ ընտրողից մեկը»։

Այնուհետեւ Կարեն Դեմիրճյանը վստահեցրեց, որ ինքը կօգտագործի ժողովրդի տված էներգիան եւ կստեղծի մի հզոր ուժ, որն ապագայում կպայքարի ժողովրդի շահերը պաշտպանելու համար։ «Պայմանականորեն դա կարելի է անվանել կուսակցություն։ Դուք բոլորդ այստեղ հավաքվել եք ոչ թե ինչ-որ շահերով, այլ ինքնաբուխ կերպով։ Եվ ես հավատում եմ, որ մեր պայքարը դեռ առջեւում է»։ Կարեն Դեմիրճյանը հավաստիացրեց, որ թեեւ խախտումների եւ բռնությունների մասին բողոքները չեն անտեսվի, սակայն իրենց առաջնահերթ նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է։ «Միայն այստեղ հավաքվածներդ ավելի շատ եք, քան հանրապետության 60 կուսակցություններից 50-ը միասին։ Դեռ մենք կհասցնենք իրար հետ աշխատել»։ Ելույթից հետո շտաբի անդամները սկսեցին իրենց կուսակցությունը եւ նրա թիվը համեմատել այլ կուսակցությունների՝ ՍԻմ, ՀԴԿ հետ։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930