Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱ՛Ց ԹՈՂ ԹՌՉՈՒՆԸ»

Ապրիլ 01,1998 00:00
Vasak Darbinyan

«Մի մանչուկ նրան աղավնի նվիրեց, իսկ Ռ. Քոչարյանն էլ այդ խորհրդանշական թռչունին բաց թողեց»։

«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ», 30 մարտի

Սույն փաստի արձանագրումը շատ դրական է բնութագրում Ռոբերտ Քոչարյանին եւ վկայում է նրա խաղաղասիրությունը, երեխաների հանդեպ նրա հայրական հոգատարությունն ու կենդանի արարածների ապրելու իրավունքը հարգելու նրա մեծահոգությունը։ Ոչ թե Կարեն Դեմիրճյանի պես. պատահած ոչխարը մորթել էր տալիս՝ ապացուցելով իր ռազմատենչությունն ու դաժանությունը։

ԲԱՐԻ ԾԱՌԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

«Եթե այս ընտրություններն անցնեն արդար եւ ազատ, ուրեմն կունենանք բարի ծառ, որը մեզ բարի պտուղ կտա»։

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ ԻՄ նախագահ, «ՀՀ», 30 մարտի

Ընտրություններն անցան։ Դրանք, ըստ բազում հավաստիացումների, արդար էին եւ ազատ։ Հաղթեց Ռոբերտ Քոչարյանը։ Շուտով նա կծաղկի եւ աշնանը բարի պտուղ կտա Պարույր Հայրիկյանին։

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՃԿՈՒՆ Է ԵՎ ԲԱՐԲԱՐՈՍ

«- Կ. Դեմիրճյանի հաղթանակի դեպքում ՀՅԴ-ն ի՞նչ դիրք կգրավի։

– Շատ նորմալ:

– Համագործակցության եզրեր հնարավո՞ր են։

– Նրանից է կախված»։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ հարցազրույցից, «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ», 31 մարտի

Վահան Հովհաննիսյանը թեեւ բացատրում է «շատ նորմալ» դիրքը, բայց չի մասնավորեցնում՝ հորիզոնակա՞ն է այն, ուղղահայա՞ց, գուցե ՌԱԿ-ի դիրքին նմա՞ն: Ի տարբերություն դիրքի՝ համագործակցության վերաբերյալ Վահան Հովհաննիսյանի պատկերացումը ստույգ է։

ՓԱԿ, ԳԱՂՏՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

«Ես քվեարկեցի մեր միասնության օգտին, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից»։

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ «Հայոց աշխարհ», 30 մարտի

Կարող ենք հանգիստ շունչ քաշել։ Եվ ամենեւին չկասկածել, որ միասնության օգտին Արամ Սարգսյանի քվեարկությունն արդեն բավական է համատեղ ուժերով երկիրն այս ծանր վիճակից դուրս բերելու համար։ Թեեւ, որքան հիշում ենք, քվեաթերթիկում «Միասնություն» ազգանունով թեկնածու չկար։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930