Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒԼԱՑԵՔ ԵՎ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՑԵՔ

Ապրիլ 04,1998 00:00
Vasak Darbinyan

«Երեւի թե չպետք է կույս ձեւանանք՝ մի կողմն ասի, որ ամբողջն ընթացել է կոպիտ խախտումներով, իսկ մյուսն ասի, որ ոչ մի խախտում չի եղել»։

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ՀԴԿ նախագահ, «Իրավունք», թիվ 13, 3 ապրիլի

Իրոք. որքանո՞վ է ազնիվ, որ վերջերս նախագահի թեկնածու առաջադրված կուսակցության առաջնորդը կույս ձեւանա։ Չէ՞ որ հասարակությունը դա առավել վարկաբեկիչ կհամարի, քան, այնուամենայնիվ, առաջադրվելն ու կույս մնալը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴՐՈՇՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ. ԿԱՊՈՒՅՏԸ

«Կարծում եմ, որ հայ ժողովուրդը, հայ ընտրողը նախընտրեց ժամանակակից պայմաններում ղեկավարման փորձ ունեցողին՝ անցյալ ժամանակում փորձ ունեցողից»։

ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱ ՀՀ-ում ֆրանսիայի դեսպան, «Հայոց աշխարհ», 3 ապրիլի

Ոչ պակաս հետաքրքիր կլիներ պարոն Լեգրայի տեսակետն այն դեպքում, եթե ՀՀ նախագահ ընտրվեր Կարեն Դեմիրճյանը։

ԳՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞…

«Առաջին հերթին մարդկանց պետք է տալ ալտերնատիվ կյանք եւ ապրելակերպ։ Նախկինում կար աշխատանք, մարդիկ կարող էին աշխատել եւ իրենց գոյությունը պահպանել։ Այսօր չկա աշխատանք, եւ թվում է, թե միակ ձեւը գողությունն է»։

ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ «Երկրապահ», 3 ապրիլի

Կառավարությանը մոտ կանգնած հավաստի աղբյուրները վկայում են, որ Ռոբերտ Քոչարյանը մոտ օրերս հրամանագիր է ստորագրելու «Մարդկանց ալտերնատիվ կյանք եւ ապրելակերպ տալու մասին»։ Ինչ վերաբերում է «միակ ձեւին»՝ գողությանը, ապա հետաքրքիր է, թե ինչ միջոցներով է ապրում ինքը՝ Աշոտ Մանուչարյանը։ Նո՞ւյնպես գողությամբ, թե՞…

ՀՏՎՈՔՍՈ

«Ես լավատես եմ»,- ասում է Աշոտ Մանուչարյանը։ Կլոր սեղանը վարեց Միքայէլ Հայրապետեանը»։

«Երկրապահ», 3 ապրիլի

Քանի որ մեջբերումը սեղմ է՝ բացատրենք։ «Երկրապահում» իրականում տպագրված է Միքայէլ Հայրապետեանի հարցազրույցը Աշոտ Մանուչարյանի հետ։ Հարցազրույցն ինչո՞ւ է կլոր սեղան դարձել՝ պարզ չէ։ Մնացած մասնակիցները դեռեւս չեն բացահայտվել։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930