Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՎԻ ԲԱԽՏ

Հուլիս 23,1998 19:53
Vasak Darbinyan

«Իմը չէ (նվեր ստացած զբոսանավը- Վ.Դ.)։ Հանրապետության սեփականությունն է։ Օրենքով ես պարտավոր եմ նման նվերները մուտքագրել, որը եւ արել եմ։ Եվ եթե հեղաշրջում լինի, որի մասին այդքան խոսում եք՝ այն կանցնի մյուս նախագահին»։

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ նախագահ «Առավոտ», 21 հուլիսի

Զբոսանավը, պարզվում է, մյուս նախագահին կանցնի միայն այն դեպքում, եթե հեղաշրջում լինի…
Դե, իսկ եթե հեղաշրջում չլինի, եւ մյուս նախագահը իշխանության գլուխ անցնի խաղաղ ճանապարհով՝ զբոսանավը Քոչարյանը կարող է նաեւ տուն տանել։

«ԽՆԴԻՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԽՈՐՆ Է ԵՎ ԿԱՊՎԱԾ Է ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԵՏ»

«Ճիշտ է, դաշնակցականները ազատվել են բանտից, բայց դա կարող էր անել նաեւ Լ. Տեր-Պետրոսյանը»։

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ ՀՀՇ վարչության նախագահ «Առավոտ», 22 հուլիսի

Հայտնաբերվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստի նախնական տարբերակը. «Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ… Զերծ եմ մնում որեւէ մեկնաբանությունից… Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանական ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված է դաշնակցականներին բանտից ազատելու այլընտրանքի հետ… Վանո Սիրադեղյանը մի օր կասի՝ ավելի շատ ե՞ս կարող էի դա անել, թե՞ Ռոբերտ Քոչարյանը… Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես Քոչարյանն ուզում էր, որ ինքն ազատի դաշնակցականներին։ Բարդույթների մեջ չպետք է ընկնել։ Նա դեռ առիթ կունենա ազատել նաեւ շատ ավելի զարգացած կուսակցությունների բանտարկյալների, ինչպես, օրինակ, ՀՀՇ-ի… Եթե ձերբակալել եմ ինչևոր մարդկանց, չեմ ակնկալում որեւէ երախտագիտություն, նրանց ազատել չհասցնելու համար հայցում եմ ձեր ներողամտությունը։ Բարին ընդ ձեզ»։

«ԹՈՂ ՏԱՌԱՊԵՄ»

«Գիտեք ինչ, այստեղ՝ Շիրակի մարզում պաշտոնավարելը վայելք չէ, այլ մեծագույն տառապանք»։

ԱՐԱՐԱՏ ԳՈՄՑՅԱՆ Շիրակի մարզպետ «ՀՀ», 21 հուլիսի

Վայելքի եւ մեծագույն տառապանքի տարբերությունն զգացող մարզպետը, ի պատասխան իրեն հղված թախանձանքի՝ վպ ՑՏՐՏտՌրՖ! պատասխանել է. «Չէ՜, թող տառապեմ…»։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031