Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՔԱՐՏԵԶ

Օգոստոս 20,1998 00:00
gruziya

Այն կոչվում է «Հին Վրաստան», երկիր, որը իբր գոյություն է ունեցել մ.թ.ա. երկրորդ հազարամյակում։ «Հին Վրաստանի» քարտեզն իր մեջ ամփոփում է ամբողջ պատմական Հայաստանն ու Անդրկովկասը միասին վերցրած։ Ստի հորինողները հավանաբար մտածելով, որ իբր այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում հայեր չեն եղել (ըստ հայերի եկվորության տեսության, որը հորինել են օտարները, այնուհետեւ նրանց են միացել նաեւ մի շարք հայ գիտնականներ, իբր հայերի նախնիները Հայկական լեռնաշխարհում հայտնվել են մ. թ. ա. առաջին հազարամյակում), եւ այդ վակուումը լցրել են… ոչ միայն վրացիներով, այլեւ վրացական պետականությամբ… Ի դեպ, Հայկական լեռնաշխարհը հնդեվրոպական ժողովուրդների, այդ թվում հայերի, նախահայրենիքն է։ Ուստի Ք.ծ. ա. երկրորդ հազարամյակում այնտեղ ապրում էին հայեր (տես, Ձ. Թ. թՈՎՍՐպսՌՊջպ, Թ255փ. Թր. ԼՉՈվՏՉ, «ԼվՊՏպՉՐՏտպռրՍՌռ 255ջօՍ Ռ ՌվՊՏպՉՐՏտպռՓօ», ՁոՌսՌրՌ 1984չ.)։

«Հին Վրաստանի» քարտեզն իբր գտնվել է Իտալիայում, մի վրացի հոգեւորականի կողմից։ Այն զետեղված է Ակակի Գելովանու գրքի 66-րդ էջում, որը լույս է տեսել 1980 թ. Թբիլիսիում, «Խելովնեբա» («Արվեստ») հրատարակչությունում «Հավերժ կենդանի արվեստ» (ակնարկներ արվեստի պատմության) վերնագրով։ Քարտեզի տակ գրված է, որ այն վերցված է Միխ. Թամարաշվիլու գրքից։ Պարզ է, որ այն ոչ մի կապ չունի պատմական իրականության հետ, բայց այն անընդհատ տեղափոխվելու է գրքից գիրք, եւ այնքան այլանդակորեն հորինված սուտը գնալով ներկայացվելու է որպես իրականություն՝ հագուրդ տալով վրաց նացիոնալիստների ախորժակին… Իհարկե, քիչ թե շատ գիտելիք ունեցող վրացին քարտեզին նայելով ծիծաղից կթուլանա, կարծելով թե, դա կատակ է… իսկ շատ կիսագրագետներ այն կընդունեն անվերապահորեն… Իսկ դա լավ բան չի խոստանում երկու բարեկամ ժողովուրդների հարաբերություններում։

ԱՐՏՅՈՒՇ ՍԱՆՈՍՅԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31