Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑ ՊԱՏԱՍԽԱՆ

Օգոստոս 29,1998 00:00
sigaret

«Գրանդ Տոբակո» հայ- կանադական համատեղ ձեռնարկության գլխավոր մենեջեր Մ8-Բայ Ամադու Բրունոյին

Հարգարժան Մ8-Բայ Ամադու Բրունո.

Պատասխանելով Ձեր բաց նամակին եւ գուցե, կրկին անգամ գովազդելով «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը՝ ավելի ճիշտ, ձեռնարկության արտադրանքը կամ պարզապես ծխախոտը, ցանկանում եմ ասել, որ հիշյալ ելույթի ընթացքում, խոսելով ընդհանրապես Երեւան քաղաքում ծխախոտի գովազդի մասին, չեմ ցանկացել մասնավորել իմ վերաբերմունքը որեւէ ձեռնարկության արտադրանքի հանդեպ, այլ, պարզապես, որպես քաղաքապետի, իմ վերաբերմունքն եմ արտահայտել ծխախոտի գովազդի մասին։

Նկատի ունենալով դրանց բավական շատ լինելը, ինչպես նաեւ նրանց առկայությունը մշակութային օբյեկտների, հատկապես դպրոցների ու մանկապարտեզների շուրջ։ Զարմացած եմ, որ իմ խոսքը դիտվել է որպես «հայտարարություն» եւ նման բացասական ազդեցություն է ունեցել ձեր ձեռնարկության գործունեության համար։

Վերջին օրերին Ձեզ անընդհատ զանգահարող եւ «Գրանդ Տոբակոյի» հանդեպ Երեւանի քաղաքային իշխանությունների «բացասական» վերաբերմունքի պատճառները պարզել ցանկացողներին պատասխանեք հենց այսպես. Երեւանի քաղաքային իշխանությունները, ավելի ճիշտ՝ իշխանավորները, կամ էլ, պարզապես, Երեւանի քաղաքապետը նույնպես, ցավոք, ծխում է եւ ոչ մի բացասական վերաբերմունք չունի ծխախոտ արտադրող Ձեր ձեռնարկության հանդեպ։ Սակայն Երեւանի քաղաքապետն «էլ» իրավունք ունի կարծիք հայտնել գովազդների ոչ ճիշտ տեղադրման, ինչպես նաեւ գովազդային տեքստի մասին, եթե անգամ «Մերն ուրիշ է»։

Հարգանքներով՝ Ս. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Երեւանի քաղաքապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31