Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՄ-Ը ԴՈՒՐՍ ԿԳԱ՞ ՔԽ-ԻՑ

Հոկտեմբեր 23,1998 00:00
lurer

Հրանտ Խաչատրյանն օրերս ենթադրել էր, թե նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգծի գնահատականն ապագայում կանդրադառնա ՔԽ-ի կազմի վրա։ Սակայն գործադիր քարտուղարի հետագա պաշտոնավարման հարցը գուցե ՔԽ-ի նվազման առիթ դառնա։ Երեկ ՔԽ-ի նկատմամբ վերաբերմունքն առաջին մեկ շաբաթում ճշտելու մասին է հայտարարել ՔԽ-ում ԻՄ ներկայացուցիչ Ռուբեն Վարդանյանը։ Պատճառը նա «Առավոտին» այսպես ներկայացրեց. «Կազմակերպական հարցերում սկզբունքային լուծում պահանջող խնդիրներից մեկը գործադիր քարտուղարի ընտրության հարցն էր։ ԱԻՄ-ի դիվանի նիստում քննարկվել էր այդ հարցը եւ որոշվել, որ եթե գործադիր քարտուղարի ռոտացիայի կարգը չընդունվի, ապա ԱԻՄ-ը կվերանայի իր դիրքորոշումը ՔԽ-ի նկատմամբ»։

Կարդացեք 3-րդ էջում։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԶՐՈՒՅՑ ՉԻ ԵՂԵԼ

Հայաստանի Կոմկուսի նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը՝ «Առավոտի» թղթակցի հետ զրույցում, թե որքանով են ճիշտ իր՝ ԱՊՀ նախարար դառնալու լուրերը հարցին պատասխանեց. «Ինձ հետ այդ հարցով որեւէ մեկը պաշտոնական զրույց չի ունեցել»։ Իսկ անպաշտոն զրույցների մասին ասվեց, որ հարեւաններն ու բարեկամներն են զանգահարում ու հետաքրքրվում իր որպիսությունից։

ՀԱՐԹԱԿԸ ՆԱԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ Է

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ից «Առավոտին» հայտնեցին, որ հոկտեմբերի 30-ին կուսակցությունն Անկախության հրապարակում հանրահավաք է անցկացնելու։ Ներկայացվելու են վերջին շրջանի քաղաքական անցուդարձերի վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումները, սեփականաշնորհման ողջ գործընթացի վերաբերյալ կուսակցության գնահատականները։ Փորձելու են մատնանշել քաղաքական ու հասարակական ներկա կյանքում ՀՅԴ տեղն ու դերը, ինչպես նաեւ՝ սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծման իրենց առաջարկներն են ներկայացնելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031