Լրահոս
Օրվա լրահոսը

Կռապաշտության խորագիր

Նոյեմբեր 11,1998 00:00
ujex

«Կարեւորն այն չէ, թե տապալել ես կուռքին, կարեւորն այն է, որ քո մեջ սպանել ես կռապաշտին», ասել է ինչ-որ փիլիսոփա։ Առաջին հայացքից ասվածը բացասական տպավորություն է թողնում եւ կարծես ժամանակավրեպ լինի։ Փիլիսոփայի տրակտատ միտքը որպես ճշմարտություն ընդունողները միանգամից կհարցնեն՝ ինչպե՞ս տապալել կամ ինչպե՞ս սպանել։ Իսկ եթե բանականորեն նայենք՝ հարցերն ուղղակիորեն կփոխվեն՝ ինչո՞ւ տապալել կամ ինչո՞ւ սպանել։ Այլամերժության զգացմունք չունենալով, շատերը դրանք դարձնում են կյանքի նպատակ ու դառնում են անաղուն բանող ջրաղացներ։ Իսկ եթե կռապաշտությունը մարդու մեջ զարգանում է մանավանդ երիտասարդ տարիքում, ապա նա աննկարագրելի ծանր է տանում իր կուռքի հետ կապված այն բոլոր պատճառահետեւանքային երեւույթները, որոնք միանգամայն անխուսափելի են եւ «չարդարացված»։ Նա պետք է ուղեղում դաջվածք անի մի քանի սկզբունքներ, որոնց գերագույն լինելը բացատրելը ուղղակի անիմաստ է։

-Յուրաքանչյուրը պետք է բացարձակ իր երակալայնքին համապատասխան ընտրյալ ունենա, հակառակ դեպքում՝ ժամանակի ընթացքում իրեն հավերժահրաշ զգալով, երբեք չի ընդունի, որ հենց ինքն է ցպահանջ դյուրահերկը։

-Երբեւէ անհոդաբաշխ պահվածքը կարող է տարակուսանքի տեղիք տալ, ստիպել կարծելու, թե դա լոկ էմպաթիկ պուրիտանիզմ է։

-Թվացյալ փայլքին անմնացորդ գերվելը, հենց այդ ընթացքում է ոչինչ, բայց հետո, երբ դրանք միայն կարոտախտային հիշողություն են, ամեն ինչ է։

-Նախավերջընթեր լինելու իրավունքից ցասումնալից կյանք ապրելով, անվայելուչ է գոնե մեկ հայացք հետ չնետել, մտնել լեթարգիական քուն, եւ շնչել ու արտաշնչել միայն կռաժմունք։

-Եվ վերջապես գիտակցել, որ եթե նույնիսկ նա ծայրահեղ ընդգծված ու մոլի նվիրված է իր ընտրյալին, ապա երեւի թե կիմանա, որ ինչ էլ անի, ինչպես էլ անի, միեւնույն է՝ ավելին կամ հավասարազորը չի կարող անել նրանից, ինչ աղավնին՝ Նոյի համար, եւ ինչ արեց ագռավը։

Իսկ եթե գործողությունների հերթականությունը պատկերացնենք ոչ այնպես, ինչպես «եղել» է, այլ, օրինակ, այսպես՝ ի՞նչ կաներ աղավնին, եթե առաջինն իրեն ուղարկեր Նոյը։ Ոչ մի երաշխիք, որ չէր կրկնի ագռավի քայլը։ Փաստ է, որ պահից օգտվելով, երկուսն էլ ցանկացել էին մնալ պատմության մեջ եւ ունենալ իրենց «եսը»։ Ուղղակի հարցը թասիբային իմաստով հերթականության մե՞ջ է։ Այնպես որ, Նոյի եւ կռապաշտի երեւույթները նույնացնելիս պատկերը պարզագույնն է՝ հատուցման ձեւերը միմյանցից էապես չեն տարբերվում։ Եվ եթե, այնուամենայնիվ, գնում ես դրան, հիշատակվածները չմոռանալով գնա, դրանով իսկ, գոնե մասամբ, զերծ կմնաս տհաճ բարոյահոգեբանական վայրիվերումներից։ Բայց արի ու տես, թե կյանքը նրանցից ի սկզբանե ինչպես է վարձահատույց լինում։ Բոլորը գիտեն, որ ագռավը ապրում է 200 տարուց ավելի, իսկ աղավին՝ առավելագույնը 10։ Ագռավը միշտ ազատության մեջ է, իսկ աղավնին՝ վանդակում, ագռավին չեն ուտում, իսկ աղավնուն… Ինչեւէ, կարելի է երկմտել սկզբում եւ վերջում արտահայտված մտքերի ու բնութագրական նկարագրերի շուրջ։ Իսկ այժմյան դարակազմիկ եւ ասես աշխարհիկ կյանքից լրավճար ստացած մեկնաբանությունը հետեւյալն է. Ո՛չ, կարեւորն այն չէ, թե տապալել ես կուռքին, եւ ոչ էլ այն, որ քո մեջ սպանել ես կռապաշտին, «Կարեւորն այն է, որ երբեք կռապաշտ չլինես, իսկ եթե դարձար կռապաշտ եւ ունեցար կուռք, ապա պաշտահեղձ եղիր նրան ց՛մահ»։

ՀՐԱՉ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀՇ «Հայք» երիտասարդական ակումբի նախագահ, ՀՀՇ Երեւանի Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, Կենտրոնի թաղապետի օգնական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30