Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԿ ՀՅԴ-Ն, ԱՅՍՕՐ ՀՀՇ-Ն, ՎԱ՞ՂԸ…

Մայիս 05,1999 00:00
zurabyan

Դաշնակցական մամուլը ներկայացնող լրագրողներից մեկն ասուլիսում ՀՀՇ գործիչներին հիշեցրեց, որ քաղաքական կուսակցություններին ընտրարշավից դուրս մղելու առաջնությունն իրենց է պատկանում։ «Տասը տարեկանը չպիտի կրկնի հինգ տարեկանի սխալները»,- հակահարված տվեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Արարատ Զուրաբյանը։ Իսկ Արամ Մանուկյանը հավելեց. «Վերջին հաշվով, ես կուզեի հարցնել. ի՞նչ են ուզում ՀՀՇ-ից։ Էդքան վախենալո՞ւ ենք, էդքան բոբո՞ ենք, էդքան կե՞ղտ ենք»։ «Բա դաշնակները բոբո՞ էին»,- տեղից արձագանքեց լրագրողներից մեկը։

Կարդացեք նաեւ էջ 3։

ԿՐԱԿԵՄ ՀՐԱՉԸ 6-Ի ԱՊԱԳԱ ՊԵ՞Տ

Krakem hrach

Ըստ որոշ տեղեկությունների, ՆԳ եւ ԱԱ նախարարության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության ներկայիս պետն արձակուրդ է գնացել եւ նրա պարտականությունների կատարումը դրվել է Հրաչ Հակոբյանի (Կրակեմ Հրաչի) վրա։ Համակարգում խոսակցություններ կան, որ հենց նա է մոտ ապագայում գլխավորելու այս վարչությունը։

ՍՈՎՈՐՈՒՅԹԻ ՈՒԺՈՎ

Ararat Gomcyan

Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանը քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել եւ գրանցվել է որպես պատգամավորության թեկնածու թիվ 63 ընտրատարածքում։ Գյումրեցիները, սակայն, նրան ձայն տալ չեն պատրաստվում։ Դա գիտեն թե՛ պաշտոնյաները, թե՛ (ասում են) անձամբ պրն Գոմցյանը։ Սակայն իներցիայով հանուն Գոմցյանի հաղթանակի աշխատում են շատերը։ Այդ թվում՝ մարզի հարկային տեսչության պետը։

Ռեպորտաժը Գյումրիից՝ էջ 5։

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՆՈՅԻՆ

Vano Siradexyan

Վանո Սիրադեղյանի ձերբակալման կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ԱԺ «Հանրապետություն» խմբակցությունը։ Դրանում մասնավորապես ասված է. «Շարունակվող քաղաքական հետապնդումների այս ցինիկ քայլով, հերթական անգամ կոպտորեն ոտնահարվում է օրենքը, ինչպես նաեւ էապես խոչընդոտվում է Հայոց համազգային շարժման ընտրարշավը։ «Հանրապետություն» խմբակցությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վանո Սիրադեղյանին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31