Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ

Նոյեմբեր 18,1998 00:00
lurer

«Երկրապահին» մոտ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցումը, նորից արտահերթ նիստով, կանցկացվի նոյեմբերի 30-ին։ Իսկ մինչ այդ երկրապահները հանդիպումներ են ունենում Ազգային ժողովից դուրս գտնվող կուսակցությունների հետ։ Նոյեմբերի 17-ին ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը հանդիպել է Հայաստանի միացյալ առաջադիմական կոմկուսի ղեկավարության հետ, որին ներկա են եղել մարքսիստական, «Կանայք հայոց աշխարհի» կուսակցությունների եւ ավանդատուների միության ներկայացուցիչներ։

ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՔԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է

Նորանշանակ սոցապ նախարար Գագիկ Եգանյանի պաշտոնական կենսագրության մեջ («ՀՀ», 21-ը ապրիլի) նրա ծննդավայրը ներկայացվել էր Երեւանը։ Սակայն պրն Եգանյանն այժմ հաստատեց մեր այն տեղեկությունը, որ ինքը 1956-ին ծնվել էր ԼՂՀ Հադրութի շրջանի Առաքյուլ գյուղում։ Հատկանշական է, որ պրն Եգանյանը ուշադրություն չէր դարձրել այս էական վրիպակին, փոխարենը հիշում էր, որ անմիջապես հաջորդ նախադասության մեջ սխալ էր նշվել դպրոցը՝ իր ավարտելու թվականը։

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԻԶԻՑ

Չնայած այն հանգամանքին, որ ԱԺ պատգամավոր Արտավազդ Սահակյանը գտնվում է Փարիզում, այնուամենայնիվ, կողմ է քեարկել ընտրական օրենսգրքի երկրապահական տարբերակին։ Նրա ցանկությունը, հավանաբար, կատարել է պատգամավորական նույն շարքում նստող Կամո Արեյան, Սուրեն Խաչատրյան եւ Ժորա Գեւորգյան եռյակից որեւէ մեկը։

ԱԽ, ԻՆՉՊԻՍԻ՜ ՀԵՆԱՐԱՆ Է

Ժամանակին նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Կասյա Աբգարյանը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանների մասին մասնավորապես ասել էր. «Այդ հենարաններն այսօր շարունակվում են եւ միեւնույն ժամանակ մեծանում են եւ լայնանում են»։ Երեկ նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանն այդ հենարանների եւս մի հատկություն բացահայտեց, որ դրանք «եթե չեն ավելացել՝ չեն պակասել»։ Պարզաբանենք, որ այս ամենը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին նախընտրական շրջանում սատարած քաղաքական ուժերին։

Կարդացեք նաեւ էջ 2:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30