Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ ՈՉ ՄԻ «ՊՐԵՄԻԱ»՝ ԸՆԴՀԱՏԱԿՈՒՄ ՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 21,1998 00:00
lurer

Արարքցյանի գլխագինը՝ 700 դոլար

Առանց սպասելու Արաբկիրի ժողդատարանի վճռին՝ Արշակ Սադոյանին վճարեցին իր աշխատավարձը՝ 1996-ի սեպտեմբերի 25-ից հետո ընդհատակում անցկացրած ամիսների համար, որոնք ԱԺ պետաիրավական հանձնաժողովը հարգելի բացակայություն էր համարել։

Սակայն Արշակ Սադոյանն այժմ ստացել է ոչ թե 1000 դոլարին համարժեք դրամ, ինչպես ինքն էր հաշվարկել, այլ ընդամենը 700 դոլար։ Ըստ ամենայնի, պակասորդը կազմում են այդ շրջանում պատգամավորների ստացած պարգեւավճարները։ Բայց չենք կարծում, որ 300 դոլարի համար Արշակ Սադոյանը պնդի իր հայցը եւ պահանջի դրանք բռնագանձել Խոսրով Հարությունյանի աշխատավարձից։

ՕՊԵՐԱՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Երեկ OPT-ի «Բարի առավոտ» ծրագրի վարող Անդրեյ Մալախովը շուտասելուկով թվարկելով այլեւայլ աստղերի, որոնք ծնվել էին նոյեմբերի 20-ին, նաեւ նշեց, որ իր տարեդարձն է տոնելու Հայաստանի արտաքին գործերի նախարար Ռաֆիկ Հովհաննիսյանը։ Առաջին մղումն էր՝ զանգել ու նշանակման համար ջերմորեն շնորհավորել «Ազգի» աշխատակից, Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Ռաֆիկ Հովհաննիսյանին, որն իր հրապարակումների համար վաղուց է վաստակել որեւէ պաշտոնի անցնելու իրավունքը։ Սակայն մի քիչ խորհելուց հետո եզրակացրինք, որ պիտի հետին թվով շնորհավորենք Րաֆֆի Հովհաննիսյանին։

Կարծում ենք, չարժե այս աննշան փաստից քաղաքական հետեւություններ անել, թե ինչու ռուսական հեռուստատեսությունում չգիտեն՝ ով է այժմ Հայաստանի արտգործնախարարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30