Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԽԱԿԱՅՈՒՄ

Դեկտեմբեր 24,1998 00:00 Share
lurer

Դեկտեմբերի 17-ին Աշոտ Բլեյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով պատասխանատվության կանչել իր հասցեին զրպարտություն տարածած դաշնակցական գործիչներին։ Դատախազությունը եռօրյա ժամկետում պիտի քննարկեր այդ դիմումը եւ կամ մերժեր, կամ էլ գործ հարուցեր։ «Ես տեղյակ չեմ, թե որ տարբերակն են ընտրել, բայց ենթադրում եմ, որ գործ է հարուցված, քանզի մերժելու հիմքեր չեմ տեսնում»,- ասաց Աշոտ Բլեյանը։ Նշենք, որ մինչեւ երեկ դատախազությունը նրան գրավոր չէր տեղեկացրել դիմումը մերժելու մասին։

Կարդացեք նաեւ էջ 4։

ՉՍՏԱՑՎԵՑ

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, ՀՀՇ Երեւանի քաղաքային կազմակերպության նախագահ Ալեքսանդր Արզումանյանի եւ «Հայքի» գլխավոր խմբագիր Տիգրան Հակոբյանի այցը Վրաստան, մեղմ ասած, անարդյունավետ է եղել։ Կազմակերպիչների մեղքով, չեն կայացել Էդուարդ Շեւարդնաձեի եւ Վրաստանի այլ բարձրագույն իշխանավորների հետ նախապես ծրագրված հինգ հանդիպումներից եւ ոչ մեկը։

ԴԱՏԱՎՈՐ ՀԵՇՏ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մեկ անգամ եւս ընտրված կադրերի պատրաստվածության մեջ համոզվելու համար, իսկ դրանք 100 միավորից ավելի ստացածներն են, վերաքննության է ենթարկել դիմորդներին։ Նա նոր խնդիրներ է առաջադրել, որոնք լուծողները միայն կստանան դատավորի որակավորում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել